Օրվա լրահոսը
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշել է, որ ցեղասպանությունների քրեականացումը «անհրաժեշտ չէ և անհամաչափ հարձակում է խոսքի ազատության դեմ»: Այս մասին հայտնում է Nouvelles d’Armenie-ն: Հիշեցնենք, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին ընդունվել էր ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների և զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծ: Այսպիսով, Սահմանադրական խորհուրդը փոփոխել է երկրի «Հավասարության և քաղաքացիության մասին»
Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Էստոնիայի նկատմամբ
Լատվիայի Ելգավա քաղաքում ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի երկրորդ տուրի հանդիպումը Էստոնիայի և Հայաստանի հավաքականների միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 4։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գարեգին Մաշումյանը և Սարգիս Նասիբյանը։ Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Սարո Մարդանյանը։
Սեյրան Օհանյան. այսօր էլ պատրաստ եմ փորձության ժամին կանգնելու խրամատում արիաբար մարտնչող զինվորի կողքին (Տեսանյութ)
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ Ազատամարտի փառապա՛նծ մարտիկներ Հայրենիքին կյանքը նվիրած հայորդիների սիրելի՛ հարազատներ Շնորհավորում եմ Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Հայ ժողովրդի նորօրյա պատմության ամենամեծ ձեռքբերումը հայկական բանակն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման միակ երաշխավորը, հենարանը, ով իր անցած փառահեղ ճանապարհով, մեծ հաղթանակներով ձեռք է բերել տարածաշրջանի ամենամրցունակ բանակի համբավը: Սրանք լոկ խոսքեր
Ստեփան Գրիգորյան. «Հայաստանը պետք է վետո դնի Անկարայում ԵԱՀԿ գրասենյակի վրա»
Քաղաքագետը քննադատում է Հայաստանի անգործությունը
«Միշտ չէ, որ պապական ձևով հող մշակելու դեպքում այն լավ բերք է տալիս: Աշխարհը փոխվել է». Կարեն Կարապետյան
Եթե դու գիտես ինչ ես ուզում ստանալ, ապա դու շանս ունես այն ստանալու. Վարչապետն Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները
Տավուշ, դիվերսիոն ներթափանցում Ադրբեջանի կողմից. Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում (Տեսանյութ)
Ես վստահ էի, որ Ադրբեջանը բաց չի թողնելու հնարավորությունը հերթական անգամ այստեղ, Եվրոպայի խորհրդում, աղավաղելու ճշմարտությունը, հերքելու փաստերը և հերթական անգամ մնալու է անպատիժ, և անգամ չի արժանանա ամոթանքի։
Նախընտրական պաշտոնազրկում ոստիկանությունում. Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց Արթիկի ոստիկանապետին
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվել է Արթիկի երկարամյա ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը: Նրա փոխարեն պաշտոնի է նշանակվել ծնունդով արթիկցի, երիտասարդ Խորեն Բարխոյանը: Վերջինս մի կարճ ժամանակահատված զբաղեցրեց Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետի պաշտոնը, սակայն չարդարացրեց իրեն, ու Վլադիմիր Գասպարյանը նրան մայրաքաղաք տեղափոխեց՝ նշանակելով ավելի ցածր պաշտոնի: Թե ո՞րն է Արթիկի երկարամյա ոստիկանապետին պաշտոնազրկելու պատճառը, պաշտոնական
Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ
Հունվարի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրման հարցերով և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին հայ-ավստրիական փոխգործակցության օրակարգի մի շարք հարցեր, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Նախարարները խորհրդանշական համարեցին, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի օրերին,
ԿԸՀ-ում հանդիպման մասնակիցները քննարկել են ընտրական գործընթացներին առնչվող առանձին իրավակարգավորումներ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ այսօր հերթական հանդիպումն է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի նախագահ Համլետ Աբրահամյանը:
Արարատ Խանդոյանին պատժախցում պահելու պայմանների հարցի առնչությամբ ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ
Ա. Խանդոյանի հետ առանձնազրույցից և պատժախցի պայմանների ուսումնասիրությունից պարզվել է, որ պատժախցի պայմանները բավարար չեն՝ այդ թվում բացակայում է պատուհանի ապակու մի հատվածը, որը փակված է ստվարաթղթով:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ քննարկումներ ԵԱՀԿ Մշտական խորհրդում
Կլեմենս Կոյան նշեց, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ քննարկումների շրջանակներում մի երկիր, ըստ էության մատնանշելով Ադրբեջանին, մտահոգություն էր արտահայտել, որ գրասենյակի մարդասիրական ականազերծման ծրագիրը չի համապատասխանում առաքելության մանդատին։
«Հողերը վերցնենք ու հիմա հանձնե՞նք, որ ի՞նչ». ՊՆ նախկին նախարարը՝ Տեր-Պետրոսյանի խորհրդականին
Վաղարշակ Հարությունյանը վստահ է, որ այն, ինչ այսօր բանակցությունների սեղանին է, ավելի լավ տարբերակ է, քան այն ժամանակ էին առաջարկում. «Այն ժամանակ խաղաղության դիմաց էինք տալիս տարածքներ, հիմա՝ կարգավիճակի դիմաց: Տարբերություն կա, իհարկե: Եթե քո հաշվին է հարցը լուծվում, իմաստը ո՞րն էր էլ պատերազմել, այդքան կորուստ տալ»:
Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի
Հունվարի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի
«Երբ մեր բակում 3 հաղթանդամ տղամարդու տեսա, հասկացա, որ անուշ բալես էլ չկա». նահատակված Սիմոն Ճավռշյանի տատիկ (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Փանիկի դպրոցի ռազմագիտության դասարանում նշվեց Հայոց բանակի հիմնադրման 25 ամյակը ու այս առիթով բացվեց նախորդ տարվա փետրվարի 4-ի գիշերը Հադրութում զոհված 20-ամյա Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի հուշատախտակը: Հերոսին մեծարեցին հայրենասիրական երգերի ու բանաստեղծությունների կատարմամբ, ընդ որում նրան հիշատակին բանաստեղծություններ էին ձոնել արցախյան պատերազմին մասնակցած փանիկցի ազատամարտիկները: Հերոսի տատիկը՝ Ռիմա Ճավռշյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ
Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ին հորդորել է վերադառնալ Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերականգնման առաջարկին
Հունվարի 27-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ավարտին՝ ազատ բանավեճի ձևաչափում , ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի քարտուղարությանն է փոխանցել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին կոչ է արել վերականգնել Թուրքիայում մոնիտորինգի գործընթացը: Իր ելույթում հայկական պատվիրակության ղեկավարը մտահոգիչ է համարել Թուրքական ժողովրդավարական ինստիտուտների վիճակը և այդ երկրում ընթացող հակաժողովրդավարական գործընթացները, որոնք
«Հայ դատը պետք է Ղարաբաղում լուծվի». Հրանուշ Հակոբյան
Հունվարի 27-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի 2017թ. անդրանիկ նիստը: Նախարարը ողջունեց հասարակական խորհրդի անդամներին, հատուկ շնորհակալություն հայտնեց նիստին մասնակցելու համար Սփյուռքից ժամանած՝ Սևակ Հակոբյանին և Հակոբ Քասլակյանին, նշեց, որ սփյուռքյան մյուս գործընկերները նույնպես ուղարկել են օրակարգի հետ կապված իրենց կարծիքները: ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի 2017 թվականի աշխատանքային ծրագրի մասին
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ, Գյումրի-Երևան հատվածի 39-րդ (Լանջիկ), Վարդենյաց լեռնանցքի 25-35-րդ կմ-երին և Երևան-Գեղարդ Հ-3 հատվածի, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորաններում, Մարալիկ-Լանջիկ, Վաղարշապատում, Բաղրամյանում, Արմավիրում,
Հայկական ճարտարապետության վերաբերյալ գրքերը ռազմավարական խնդիր են լուծում
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ընթացիկ տարվա ծրագրերում կարևոր տեղ է գրավում մասնագիտական գրականության հրատարակության խթանումն ու հայկական ճարտարապետության հանրահռչակումը: Մասնավորաբար, այս տարի, ապրիլին արդեն պատրաստ կլինի հրատարակության ավստրիացի գիտնական Յոզեֆ Ստրժիգովսկու «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատության երկրորդ գիրքը, որի հրատարակչական աշխատանքներն ու տպագրությունն իրականացվում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և ԳԱ արվեստի
Հայաստանում է Կանզաս նահանգի պատվիրակությունը
ՀՀ զինված ուժերի 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը: Հունվարի 27-ին գեներալ-մայոր Լի Թաֆանելիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել «Նահանգային գործընկերություն» ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև
«Վիրավոր զինծառայողներին արտերկրում բուժման համար ֆինանսական հարցերը լուծված են» (Տեսանյութ)
Առողջապահության նախարարության պաշտոնյան վստահեցնում է՝ Արման Լազգիյանի դեպքը չի կրկնվի, երբ վիրավոր զինվորի բուժման համար գումար չէր հատկացվում
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 27-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2016 թվականի արդյունքներն ու նախանշվել 2017 թվականի խնդիրները: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ՝ պաշտպանության
Մհեր Սեդրակյանի փեսան ազատվեց պաշտոնից. Տարոն Մարգարյանը ներկայացրեց Էրեբունիի նոր ղեկավարին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանին: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար: Կարևորելով քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ յուրաքանչյուր
«Ես իրենց համար եղել եմ անհուսալի տարր, քանի որ հակադրվել եմ մեր մարզի վերադասի կամքին». լոռեցի մտավորականները լքում են ՀՀԿ-ի շարքերը
Վերջին օրերին անընդհատ լսում ենք, որ Հանրապետական կուսակցության շարքերը գնալով նոսրանում են: Հունվարի 25-ին ՀՀԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին հայտարարեց նաեւ Վանաձորի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, այդ մասին գրելով ֆեյսբուքյան իր էջում: Նա հայտարարեց. «այսուհետ իմ կուսակցությունը գրականությունն է, ազատ ու անկախ հայ մարդու և մտավորականի կոչումը», միաժամանակ հավելելով. «անպատվաբեր
Արդարադատության նախարարության աշխատակիցները պարգևատրվել են նորարարական գաղափարների համար
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է «Հանրային նորարարություն» մրցանակաբաշխությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ կառավարության ու ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացվող պետական ծառայողների շրջանում հայտարարված նորարար գաղափարների մրցույթի շրջանակում: Մրցույթի նպատակն էր օգտագործել պետական կառավարման համակարգի աշխատակիցների շրջանում կուտակված գիտելիքը և փորձը՝ աշխատանքային գործընթացներն օպտիմալացնելու և հանրային ծառայություններն առավել
Լիա Միսակյանի մահվան գործով ամբաստանյալների պաշտպանները դատարան չեն ներկայանում
2017 թ. հունվարի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, շարունակվեց Լիա Միսակյանի մահվան գործի քննությունը՝ ըստ մեղադրանքի Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Դատական նիստին ներկա էին մեղադրողը, ամբաստանյալներ Լ. Վարդանյանը և Զ. Այվազյանը, ամբաստանյալ Լ. Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը,
Արմեն Մկրտչյան. «Փորձեցի միջնեկ աղջկաս հետ ըմբշամարտ պարապել, չհամաձայնեց»
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը Aravot.am-ին տված հարցազրույցում պատմեց Գերմանիայում մարզչական գործունեություն ծավալելու համար պարտադիր պահանջների մասին: Նրա պատմելով. «Այնտեղ մեր ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դիպլոմը ճանաչում են: Բայց մարզիչ աշխատելու համար չորս տարին մեկ անպայման պետք է վերապատրաստման դասընթացներ անցնես, լիցենզիա ստանաս, նաեւ՝ որակյալ առաջին բուժօգնություն ցույց տալու: Ընդորում,
«80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը կարող է լավ շուկա դառնալ հայ արտադրողների համար». Մոհսեն Բաղին
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ կայացել է սննդարդյունաբերության ոլորտի 50-ից ավելի հայկական ընկերությունների և Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած «Արաս» ազատ տնտեսական գոտու պատվիրակության հանդիպումը։ Իրանական ազատ տնտեսական գոտու ղեկավարությունը արտադրողներին ներկայացրել է դեպի Իրան հայկական արտադրանքի ներմուծման ընկացակարգերը, «Արաս»-ում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու պատասխանել գործարարներին հուզող հարցերին։ Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը ողջունել
Ոչ պատշաճ բժշկական զննության հետեւանքով խախտվում են զորակոչիկների իրավունքները
Ինչպես նախորդ զորակոչերի ժամանակ, 2016 թ.-ի ձմեռային զորակոչի ընթացքում ևս շարունակվում են ոչ պատշաճ բժշկական զննության վերաբերյալ զորակոչիկների եւ նրանց ծնողների ահազանգերը: Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, անուշադրության մատնելով առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, մերժում է կրկնակի փորձաքննության համար անհրաժեշտ ուղեգրերի տրամադրումը, հաշվի չի առնում բժշկական հաստատությունների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունները, առանց հիմնավորումների փոխում է վերջնական
Խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ և նռնակ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ռազմիկ Ֆառաշյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռ.Ֆառաշյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի հունվարի 25-ին՝ իր բնակարանում՝ բազմաթիվ բեկորային մարմնական վնասվածքներով: Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, իրականացված խուզարկության ժամանակ


















































