Օրվա լրահոսը

Արմեն Մկրտչյան. «Փորձեցի միջնեկ աղջկաս հետ ըմբշամարտ պարապել, չհամաձայնեց»

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը Aravot.am-ին տված հարցազրույցում պատմեց Գերմանիայում մարզչական գործունեություն ծավալելու համար պարտադիր պահանջների մասին: Նրա պատմելով. «Այնտեղ մեր ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դիպլոմը ճանաչում են: Բայց մարզիչ աշխատելու համար չորս տարին մեկ անպայման պետք է վերապատրաստման դասընթացներ անցնես, լիցենզիա ստանաս, նաեւ՝ որակյալ առաջին բուժօգնություն ցույց տալու: Ընդորում,

«80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը կարող է լավ շուկա դառնալ հայ արտադրողների համար». Մոհսեն Բաղին

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ կայացել է սննդարդյունաբերության ոլորտի 50-ից ավելի հայկական ընկերությունների և Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած «Արաս» ազատ տնտեսական գոտու պատվիրակության հանդիպումը։ Իրանական ազատ տնտեսական գոտու ղեկավարությունը արտադրողներին ներկայացրել է դեպի Իրան հայկական արտադրանքի ներմուծման ընկացակարգերը, «Արաս»-ում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու պատասխանել գործարարներին հուզող հարցերին։ Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը ողջունել

Ոչ պատշաճ բժշկական զննության հետեւանքով խախտվում են զորակոչիկների իրավունքները

Ինչպես նախորդ զորակոչերի ժամանակ, 2016 թ.-ի ձմեռային զորակոչի ընթացքում ևս շարունակվում են ոչ պատշաճ բժշկական զննության վերաբերյալ զորակոչիկների եւ նրանց ծնողների ահազանգերը: Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, անուշադրության մատնելով առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, մերժում է կրկնակի փորձաքննության համար անհրաժեշտ ուղեգրերի տրամադրումը, հաշվի չի առնում բժշկական հաստատությունների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունները, առանց հիմնավորումների փոխում է վերջնական

Խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ և նռնակ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ռազմիկ Ֆառաշյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռ.Ֆառաշյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի հունվարի 25-ին՝ իր բնակարանում՝ բազմաթիվ բեկորային մարմնական վնասվածքներով: Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, իրականացված խուզարկության ժամանակ

Կոռուպցիոն բնույթի քրեական գործերի մասով ցուցանիշների զգալի աճ է արձանագրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ամփոփել է տարին. ՀՀ հատուկ քննչական ծառայության 2017 թվականի հունվարի 27-ին անցկացված խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները, առանձնացվել ծառայության կարևոր ձեռքբերումները և նախանշվել 2017թ.-ի հիմնական անելիքները: Նիստը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը: Ներկայացնելով 2016թ.-ի ցուցանիշները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ,

Էդիկ Մինասյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի գնահատականը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Էդիկ Մինասյանը հիշեց, որ Առաջին հանրապետության տարիներին, օրինակ, վարչապետի՝ Քաջազնունու որդիները երկուսն էլ զոհվեցին. «Հիմա կան բանակից խուսափողներ, դեմ չեմ, բայց եկեք չբացարձականացնենք սրանք եւ չդարձնենք որակական երեւույթ:

Ներկայացվել են հանրակրթության և մարզական ոլորտների 2016թ. հիմնական ծրագրերը

Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է հանրակրթության և սպորտի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև խոսել 2017թ. ծրագրերի մասին: Անդրադառնալով ձմռանը հանրությանն ամենահուզող` կրթօջախներում ջեռուցման ապահովման խնդրին` Արամ Սուքիասյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ձեռնարկվել են հնարավոր բոլոր քայլերը՝ մանկապարտեզներում և դպրոցներում

Ռուսաստանյան ընկերությունների հետ քննարկվել են Հայաստանի գյուղտեխնիկայի պարկի արդիականացման հնարավորությունները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության, որը գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի և ճանապարհա-շինարարական մեքենաշինության վարչության պետի տեղակալ Տիգրան Փարսադանյանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD), վարկային մի շարք

Պարզվել է ժամկետային զինծառայողի մահվան պատճառը

Վարույթն իրականացնող մարմինն ստացել է պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի մահվան պատճառի վերաբերյալ նախնական ախտորոշումը։ Ըստ դատաբժիշկների՝ Ս.Ափինյանի մոտ ախտորոշվել է «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուց», ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի

«Տնտեսական աճ իրականում չկա». Վահագն Խաչատրյան

«Կամ պատասխանատուները ժամանակի պակաս ունեն, կամ նախկինում չեն եղել բնագավառից եւ հիմա մեզ համար «հայտնագործություններ» են անում»,-ասում է տնտեսագետը

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 16-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում Ստրասբուրգում

Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և ՀՀ Սահմանադրական դատարանի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 16-ամյակին, որի ընթացքում կայացավ «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերն ու ժամանակի մարտահրավերները» գրքի շնորհանդեսը: Միջոցառման բացմանը ելույթներով հանդես եկան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, վերոնշյալ աշխատության հեղինակ

Թիմ Ուիլիամս. «Գառնու տաճարը նման է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպին»

Փորձագետները չափել են մշակույթը եւ փաստել, որ այն փող մուրող չէ

Ըստ Դունիա Միյատովիչի՝ տեղեկացված է, որ Լապշինին Ադրբեջանում սպասվում են ծանր պատիժներ, եթե նրան Բելառուսի իշխանություններն արտահանձնեն

Դունիա Միյատովիչը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստիացրել է, որ դիմել է Բելառուսի իշխանություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելու այդ գործին այն առումով, որպեսզի Լապշինի իրավաչափ լրագրողական գործունեություն իրականացնելը չսահմանափակվի:

«Զինվորը չի կարող 15 րոպեի ընթացքում որոշում ընդունի ինքնասպան լինել, ուրեմն միջադեպ է եղել». Վաղարշակ Հարությունյան

Ըստ պարոն Հարությունյանի, Ադրբեջանը, որն ունի նավթադոլար, իրականում չի կարողանում մեզ հետ մրցավազքի մեջ մտնել սպառազինության առումով, ավելի թույլ սպառազինություն ունի գումարային, քան մենք: Ադրբեջանը չունի հրթիռային համակարգ, իսկ մենք ունենք, հակահրթիռային համակարգի համար էլ միլիոններ է ծախսում, չի հաջողվում գնել:

Բացահայտվել են գողությունների մի շարք դրվագներ. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

«Կապանի լեռնահարստացման կոմբինատի» թափուկատարի վթարի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի վերաբերյալ նյութերը ներկայացվել են ՀՀ դատախազություն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23-27.01.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել 390 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի և

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:

Ռուսաստանում ընդունվել է ընտանեկան բռնությունն ապաքրեականացնող օրինագիծը

Համաձայն օրենքի՝ մերձավորների նկատմամբ ծեծը հանվում է քրեական հանցագործությունների ցանկից և այսուհետ կհամարվի վարչական իրավախախտում:

Հայաստանը պետք է փոխի իր՝ Ռուսաստանի հավելվածը լինելու պատկերը. Կոնգոլեզցի քաղաքական գործիչ

«Ես արդեն քիչ բան չգիտեի Հայաստանի մասին, երբ հանդիպեցի իմ կնոջը: Օրինակ՝ ես գիտեի, որ հայ կանայք դառնում են գերազանց կանայք եւ մայրեր: Եվ հիմա ես հնարավորություն ունեմ դա փորձելու», – «Առավոտի» հետ զրույցում ասաց կոնգոլեզցի քաղաքական գործիչ Ջեյմս Նզինգա Նկեմբոն: Նրա կինը հայ է՝ Էլլադա Պետրոսյանը, եւ Ջեյմսը պատմում է. «Ես նաեւ գիտեի, որ

ՌԱՀՀԿ-ը հրապարակեց 2016 թվականն ամփոփող իր ավանդական տարեգիրքը

27 հունվարի 2017թ., Երեւան: Ընթերցողի սեղանին դրվեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) 2016 թվականի գլխավոր հաշվետու գիրքը՝ ՌԱՀՀԿ փորձագիտական խմբի եւ հրավիրյալ մասնագետների միասնական ուժերով թողարկված «Հայաստան-2016. Չսերտած դասեր» աշխատությունը, որի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ Կենտրոնի գրասենյակում: Միջոցառմանը մասնակցում էին ժողովածուի հեղինակները, վերլուծաբաններ, քաղաքագետներ, մամուլի եւ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ: Բացման խոսքում ՌԱՀՀԿ հետազոտությունների

Վիկտոր Դալլաքյան. ՀՀԿ-ականներն անհարմար վիճակի մեջ ընկան

Վիկտոր Դալլաքյանը Հովիկ Աբրահամյանի հետ էլ ջերմ հարաբերություններ ունի

«Ամեն մեկն իր գլխի ճարն է ուզում տեսնել». Րաֆֆի Հովհաննիսյան. «Ա1+»

Ազգային Ժողովի մասնակցության ձեւաչափի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցությունում դեռ որոշում չի կայացվել։ Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  չի կարծում, որ   կուսակցության ներսում ձեւավորված տարբեր կարծիքները կդառնան պառակտումների պատճառ: Կուսակցությունը, ըստ նրա, միշտ է բաց եղել՝ եկող-գնացողների համար. «Ես էլ բազմաթիվ անգամ եղել եմ փոքրամասնության մեջ, բայց չեմ լքել կուսակցությունը, ամեն մեկը ունի կյանք, ամեն մեկը իր գլխի

Սիրիահայերի հանդիպումը հայրենադարձների և հավանական գործատուների հետ

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում հունվարի 27-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի ինտեգրմանն ու նրանց կարիքների գնահատմանը նվիրված հանդիպում: IDeA հիմնադրամի, «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության համատեղ ջանքերով և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցեցին ավելի քան 50 սիրիահայեր, որոնցից 16-ը Հայաստան են տեղափոխվել IDeA

Արսեն Քարամյանն ընտրվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

2017 թվականի հունվարի 27-ին կայացած «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, հոգաբարձուների խորհրդի միաձայն, որոշմամբ ընտրվել է խորհրդի նախագահ: Իր խոսքում Ա. Քարամյանը շնորհակալություն է հայտնել խորհրդին բարձր վստահության համար և խոստացել անել ամեն հնարավորը՝ ինստիտուտի գիտական և ուսումնական հաջողություններն

Հայաստանի կրթական քաղաքականությունը հիմնված է մարդասիրության, հանդուրժողականության, ներառականության և համամարդկային արժեքների վրա. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԵՄ կրթական համագործակցության ծրագրերը: ԵՄ դեսպանը մտահոգություն է հայտնել ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարված մի գրառման վերաբերյալ, որի օգտատերը գրանցված է որպես ուսուցիչ: ԿԳ նախարարը նշել է, որ հայ աղջկա և սևամորթ տղամարդու ընտանեկան լուսանկարի

Տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների հետ

Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության շրջանակներում 2016թ. Հայաստանի պաշտպանական գերատեսչության գործունեությունը ռազմաքաղաքական հարաբերությունների, զինված ուժերի զարգացման, միջազգային ռազմական համագործակցության, միջազգային խաղաղապահության, սպառազինությունների վերահսկման ոլորտներում: Նշվել է, որ 2016թ. ընթացքում, ինչպես և

«Ադրբեջանական բանակում մեզանից ավելի են զոհվում». ՊՆ նախկին նախարարը՝ մեր բանակում զոհերի մասին

ԶԼՄ-ները ասում են՝ հերթական զոհը՝ հայկական բանակում: Սա ի՞նչ է, դուք պատկերացնո՞ւմ եք այն ծնողների վիճակը, որոնք նայում են ու իրենց երեխաները ծառայում են, ամեն օր այդպիսի բաներ են գրվում: Սա աջակցո՞ւմ է բանակին, սա բարձրացնո՞ւմ է մարտական ոգին: Մենք ճի՞շտ ենք անում, երբ որ գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ այդպիսի բաներ են ասվում:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930