Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյան. «Ելք դաշինքում ծանր քաշայիններից մեկն եմ» (Տեսանյութ)

Սուրեն Աբրահամյանը չընդունեց, որ վերջին շրջանում ակտիվ չէ քաղաքականությունում: Նա ասաց, որ եթե բանակում կան առաջից գնացողներ, ծանր քաշայիններ, հետախույզներ, ինքը «Ելք» դաշինքում ծանր քաշայիններից մեկն է:

Հայաստանի երեք ըմբիշներ այսօր մեկնարկեցին Փարիզում

Փարիզում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարը: Այսօր հունահռոմեական ոճի Հայաստանի երեք ըմբիշներ սկսեցին պայքարը: Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) բացահայտ առավելությամբ ամերիկացի Պատրիկ Սմիթին հաղթելուց հետո երկրորդ գոտեմարտում պարտվեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ֆրիտչին: Կարապետ Չալյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) իրենց մեկնարկային գոտեմարտերը շահել են ժամկետից շուտ եւ քիչ հետո մրցագորգ են մտնելու

Սեյրան Օհանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքը (Տեսանյութ). «Ազատություն»

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Գագիկ Ծառուկյանը բանակցությունների մեջ են և չի բացառվում Օհանյան-Ծառուկյան դաշինքը՝ այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Սեյրան Օհանյանը:

«Արիեւը հենց սկզբից ասաց՝ ինձ համար ընդունելի է ադրբեջանական պատվիրակության համար ընդունելի ձեւակերպումը»

Նաիրա Կարապետյանը` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի զարգացումների մասին Հունվարի 23-ից մեկնարկած եւ այսօր ավարտվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը «Առավոտի» հետ զրույցում ամփոփելով` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը որեւէ արտառոց բան չառանձնացրեց: Փաստեցինք, որ վեհաժողովն այս նստաշրջանի ընթացքում ընդունեց ոչ հայանպաստ դրույթ պարունակող` ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության ղեկավար Վոլոդիմիր Արիեւի հեղինակած

«ԵԼՔ» դաշինքի համահիմնադիրները Լոս-Անջելեսում հանդիպումներ են ունեցել հայ համայնքի հետ

Հունվարի 27-ին Լոս-Անջելեսի Իրանահայ Միության դահլիճում տեղի է ունեցել «ԵԼՔ» դաշինքի համահիմնադիրներ Արամ Սարգսյանի («Հանրապետություն» կուսակցության նախագահ), Էդմոն Մարուքյանի («Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ), Ալեն Սիմոնյանի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ) և հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը։ Դաշինքի անդամները Սփյուռքի հայրենակիցներին ներկայացրել են առաջիկա խորհրդարանական ընտրություններում նախատեսվող իրենց ծրագրերը և անելիքները։ Շուրջ երեք ժամ և ավել

Բուք և մերկասառույց` մի շարք ավտոճանապարհներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վայք – Ջերմուկ, Բերդ – Ճամբարակ, Բագարան-Երվանդաշատ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները: Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի

Գալուստ Սահակյանը Հովիկ Աբրահամյանին զգուշացրեց՝ ճանապարհից շեղվողը կորցնում է (Տեսանյութ)

Սովորական մեր կյանքի ուղին է: Եթե ինչ-որ ճանապարհով գնում ենք, պիտի մինչեւ վերջ գնանք: Եթե փորձում ենք այդ ճանապարհից շեղվել եւ ետ չգալ, բնական է, նաեւ կորցնում ենք: Դա մեր կյանքի փորձն է, որն ընդունվում է նաեւ քաղաքականության մեջ:

Մենք գնում ենք ընտրությունների, իսկ ո՞ւր է գնում երկիրը

Սկսվել է ընտրական մրցավազքը։ Հիմնականում՝ առանց մտքի, առանց տեսակետի, առանց պատկերացումների երկրի՝ նույնիսկ կարճաժամկետ ապագայի մասին։ Հիմնականում նույն դեմքերը՝ հոգնեցրած, վաղուց սպառված, դրանց միացած իրենց երիտնմանները, ովքեր ցուցակներում տեղ ստանալու համար պատրաստ են ամեն ինչի։ Սա մի պրոցես է, որտեղ չեն գործում մարդկային նորմերը, բարոյականության ամենատարրական սկզբունքները։ Ոչ մի խոսք չկա եւ հիմնականում չի էլ

«Միջազգային առաքելություններում ներդրում ունենալու` ՀՀ պատրաստակամությունը վկայում է աշխարհում իր դերակատարումն ունեցող երկրի մասին». Դեյվիդ Էթել

«Հայկական բանակի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ ցանկանում եմ իմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները հղել Հայաստանին: Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջև շարունակվում են համապարփակ երկկողմ հարաբերությունները, որոնցում նշանակալի դեր ունի պաշտպանության ոլորտը՝ խրախուսելով մեր երկու երկրների միջև համագործակցությունը, բազմաթիվ իդեալների փոխանակումն ու բարձրորակ վերապատրաստումների միջոցով զարգացումը։ Միջազգային առաքելություններում ներդրում ունենալու Հայաստանի պատրաստակամությունը վկայում է աշխարհում իր

«Մեզ պարտադրված պատերազմը մեր ողջ ժողովրդին դարձրեց բանակ». Սերժ Սարգսյան

Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:

Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև անվստահությունը խորանում է. Le Figaro

Հյուսիսատլանտյան դաշինքի արևմտյան երկրները և Թուրքիան գնալով ավելի քիչ են սկսել միմյանց վստահել, ֆրանսիական Le Figaro թերթում գրում է Իզաբել Լասերը: «ՆԱՏՕ-ի արևմտյան անդամների և մուսուլմանական Թուրքիայի միջև ամեն ինչ հարթ չէ: Վաշինգտոնում առանձին կոնսերվատիվ շրջանակներ պահանջում են բացառել Թուրքիան դաշինքից: Միաժամանակ Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները, օրինակ Սամիր Թայյարը, Հյուսիսատլանտյան դաշինքն անվանում

Պոլիկլինիկաների ղեկավարները ուռճացնում են բնակչության թվաքանակը

20 տարուց ավելի է՝ Հայաստանում ներդրվել է ընտանեկան բժշկությունը, եւ չնայած պետական բյուջեից քիչ գումարներ չեն հատկացվում այս ոլորտին, սակայն այն, կարելի է ասել, հեռու է կայացած լինելուց: Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ-բյուջետային ծրագրի գնահատում ուսումնասիրության արդյունքներով ընտանեկան բժշկի ծառայությունների արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ: Այս ոլորտի վերաբերյալ գնահատման համար հ/կ-ն հիմք է ընդունել «Տնային

Վայք-Ջերմուկ ճանապարհը և Սարավանի ոլորանները առաջիկա ժամերին փակ կլինեն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը և Սարավանի ոլորանները: Նշված ճանապարհները առաջիկա ժամերին փակ կլինեն: Վարորդներին խորհուրդ ենք տալիս առաջիկայում խուսափել նշված ճանապարհերով երթևեկելուց: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Լիսկան՝ Հովիկ Աբրահամյանին ու Ս. Օհանյանին. «Կարող է ոչ մեկդ էլ էդ պաշտոնին չհասներ, եթե չլիներ Սերժ Սարգսյանը» (Տեսանյութ)

Ոչ մեկն էլ իրավունք չունի Սերժ Սարգսյանից նեղանա, հավատացնում եմ ձեզ: Սերժ Սարգսյանը այն մարդն է, որ բոլորիս վրա իր լուման ունի՝ եւ Հովիկ Աբրահամյանը, եւ Սեյրան Օհանյանը, եւ ես եւ ինձ նման շատ-շատերը մենք չպետք է մոռանանք այն անցած տարիները, որ իսկապես Սերժ Սարգսյանն իր բարի եւ կամեցող գործը յուրաքանչյուրի նկատմամբ արել է:

«Եթե հիշում ենք, ուրեմն հաջողություն կունենանք»

1930-ական թվականներին Հայաստանում ձեւավորված Աերոակումբը մեծ եռանդով սկսեց ավիացիոն մարզաձեւերի տարածումը՝ ավիամոդելային, պարաշյուտային, պլաներային, ինքնաթիռային: Քչերը գիտեն, որ այնտեղ իրենց մկրտությունն են ստացել հայտնի օդաչուներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, Խորհրդային Միության հերոսներ Սերգեյ Բուռնազյանը, Հակոբ Մանուկյանը եւ այլ քաջարիներ: Այդ աստղաբույլի մեջ է Էմիլ Մարկոսի Դիլանյանը, ում ծննդյան 100-ամյակն է այսօր: Դեռ աշակերտական

«Ես այդ կարծիքին էլ չեմ, որ մեր գեներալները գող են». Սուրիկ Խաչատրյան (Տեսանյութ)

Ալիեւը հայտարարեց, որ Լելե-Թեփեի այն հատվածը, որը գրավել են, կվերաբնակեցնեն, գումար են տրամադրում դրա համար, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ժամանակին Աղդամն էլ էր բնակեցված, Ջաբրայիլն էլ, մնացած 7 տարածքներն էլ: Երեւի հարյուրամյակներ այնտեղ ապրում էին, բայց թողեցին, լքեցին, գնացին, ճի՞շտ է: Բնակեցնեն՝ նորից կլքեն, կգնան»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ը շրջանների զգալի մասում, հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-31-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի

Տարոն Մարգարյանը պնդում է, որ Մհեր Սեդրակյանի քրոջ փեսային ինքը չի ազատել, ինքնակամ է հեռացել (Տեսանյութ)

Հարցին՝ Գայանե Սողոմոնյանի հարցը ինչպե՞ս պիտի որոշվի, նա կշարունակի՞ մնալ քաղաքապետարանում՝ քաղաքապետը պատասխանեց. «Դեռ աշխատում է, չէ՞»: Նա վստահեցրեց, որ Գայանե Սողոմոնյանն իրենց թիմից չի հեռացել:

«Հովիկ Աբրահամյանի հետ ես ոչ ճանապարհ եմ գնացել, ոչ էլ». Մանվել Գրիգորյան

Այսօր Բանակի տոնին իր ընկերներին շնորհավորելու եւ հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր էր այցելել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելը իր համար անակնկալ էր, շատ է զարմացել: Մեր հարցին՝ իսկ Հովիկ Աբրահամյանի հեռանալուց չե՞ք զարմացել՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը քաղաքական գործիչ է, ինքը գիտի,

Կրկին Մայր թատրոնի մասին

Շատ անգամներ իմ հոդվածներում անդրադարձել եմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, կարծիք հայտնել ու, մտահոգված նրա ճակատագրով՝ հորդորներ արել: Վերջին շրջանում թատրոնը արձակուրդի մեջ էր, վերջերս էլ իմացա, որ վերաբացվել է արդիականացված եւ եվրաչափանիշներին հնարավորինս նմանեցված վիճակում: Խոսելով թատրոնի մասին՝ ուզում եմ սկսել նրա կազմավորումից: Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի 1921 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ

«Ինձ որ մեկը հարցնի՝ հող կհանձնե՞ք՝ կասեմ՝ մորդ կտանես կհանձնես, էլա՞վ». Գեներալ Մանվել

Հարցին՝ մամուլում քննարկումներ կան, որ վերջին շրջանում ձեր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ այնքան էլ լավ չեն՝ Մանվել Գրիգորյանը դա հերքեց. «Ինչի՞ պիտի խնդիր ունենամ ՀՀԿ-ի հետ: Խի՞ պիտի խնդիր ունենամ, ինչի՞ համար, անունը ի՞նչ եք դնում»: Դիտարկմանը, որ գուցե Սեյրան Օհանյանի հետ լինեք՝ նա պատասխանեց. «Ա լավ, էլի: Մարդ կա, թող գա ընձի միանա, ես ի՞նչ միանամ»

Գլխավոր դատախազը Լոռու մարզում հանձնարարականներ է տվել

Մարզի դատախազությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաև իրավապահ մյուս համակարգերի մարզային կառույցների ղեկավարները: Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը զեկուցել է 2016թ-ի ընթացքում կատարված աշխատանքների մասին, ներկայացրել է առաջիկա անելիքները: ՀՀ գլխավոր դատախազը մարզի տարածքում առանձնապես ծանր հանցագործությունների աճով պայմանավորված կոնկրետ հանձնարարականներ է տվել հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքների ակտիվացման ուղղությամբ: Շեշտադրվել է

«Ամեն ինչին չափ կա, էլի, ձեւ կա. ձյունը ձյուն ա մնում». Մանվել Գրիգորյանը՝ Սեյրան Օհանյանին (Տեսանյութ)

Սեյրան Օհանյանը զինվորական մարդ է, հմի որ տենց է մտածել, արդեն իրան գնացեք հարցրեք: Ես, օրինակ, չէի մտածի, որ Սեյրան Օհանյանը պիտի քաղաքականությունով տենց ակտիվ լինի, զարմացել եմ, այո որոշ բաների վրա: Որովհետեւ բաներ կա, որ ամեն ինչին չափ կա, էլի, ձեւ կա: Ձյունը ձյուն ա մնում, ձյունը անձրեւ չի լինում, անձրեւն է անձրեւ:

Ծանրաքարշ մեքենաների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է (Տեսանյութ)

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, այդ թվում՝ ծանրաքարշ մեքենաների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Արմեն Մկրտչյան. «Լինելու եմ խիստ եւ պահանջկոտ»

Երեկ Ատլանտայի օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արմեն Մկրտչյանը նշանակվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Արայիկ Բաղդադյանին: Արմեն Մկրտչյանը մինչ այդ մարզչական գործունեություն էր ծավալում Գերմանիայում եւ Բելգիայում: «Առավոտը» բացառիկ հարցազրույց է անցկացրել նորանշանակ մասնագետի հետ: -Ի՞նչ է նշանակում ձեր համար Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելը: -Մեծ պատիվ

«Լսի՛, ոնց որ քու ծնունդն ա, ես գամ քո կիսուրից հարցեր տամ». Սեյրան Սարոյանը՝ Սեյրան Օհանյանի մասին (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հարցին՝ Սեյրան Օհանյանն այս համակարգում խնդիրներ է տեսնում, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Եկեք ուրախ բաներից խոսանք, էլի: Լսի, ոնց որ քու ծնունդն ա, ես գամ քո կիսուրից, կեսրարից, ինչքան վատ բան կա խոսամ ու իրանցից հարցեր տամ ձեզի»:

Կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի գրեթե բոլոր գյուղական ավտոճանապարհները, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածի 166-րդ կմ-ը, Ջերմուկ-Վայք 3-6-րդ կմ-երի, Սևան-Դդմաշեն, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի, Ջրաբեր-Ֆանտան, Նոր Գեղի-Լուսակերտ, Հրազդան-Ջրառատ, Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Ամասիա, Աշոցք ավտոճանապարհների

18-ամյա տղերքը պատրաստ են մարտի՝ ինչ է թե մի թիզ հող անգամ չտան թշնամուն. շնորհավոր տոնդ, հայկակա՛ն բանակ

Շնորհավոր տոնդ հայկական բանակ Մեր հայորդիների կյանքի գնով ստեղծված անկախ Հայաստանը աշխարհաքաղաքական դժվար պայմաններում ունի մարտունակ բանակ: Դժվարությունների բովով անցած մեր երիտասարդ բանակը այս կարճ ժամանակաշրջանում բազում հաջողություններ է գրանցել: Չեմ ուզում հետադարձ հայացքս շատ հեռուն գցել, այլ կարող ենք ասել, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ասվածի լավագույն օրինակն է: Հիշում եմ այդ օրերը և մարմնովս

«Հայրենի եզերքի գեղեցկությունը օտարամետ դրսեւորումներով չեմ պաճուճում»

Զրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրահամյանի հետ – Արդիական կերպարվեստի մեջ Ձեր ստեղծագործական արարումները բարձրարժեք են, եւ միշտ` արվեստասերների կողմից ցուցասրահներում հետաքրքրություն առաջացնող: Արդյոք դրանք աստվածահաճո շնորհներ չե՞ն… – Մանկությանս տարիներից ի վեր, կարելի է ասել` չորս տարեկանից` նկարիչ եմ: Եվ այն, ինչ իմ արվեստում եմ արտացոլում` իրական կյանքի պատկերներ են, որոնց ես ցանկանում եմ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930