Օրվա լրահոսը
«Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները վտանգներով են լի». արաբագետ Սարգիս Գրիգորյան
«Այն, ինչ Աստանայի բանակցություններին զուգահեռ տեսնում ենք Սիրիայում, բավականին մտահոգիչ է»,-ասում է փորձագետը
Գայանե Սողոմոնյանը կասեցրել է ՀՀԿ-ին անդամակցությունը. «Ժողովուրդ»
ՀՀԿ-ին իր անդամակցությունը կասեցրել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը։ Հիշեցնենք, որ Գայանե Սողոմոնյանի ամուսինը՝ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձից հետո հայտարարեց նրա կողքին կանգնելու մասին եւ կղեկավարի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 26-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան
Վազգեն Մանուկյան. «Ոչ մի ցուցակում էլ չեմ լինելու». «Ժողովուրդ»
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը չի պատրաստվում մասնակցել գալիք ԱԺ ընտրություններին։ Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վազգեն Մանուկյանի հետ։ – Պարոն Մանուկյան, արդյո՞ք ԱԺՄ-ն պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ – Դե՛, եթե մասնակցեինք, պետք է միայնակ մասնակցեինք, բայց համապատասխան ո՛չ ֆինանսական եւ ո՛չ էլ մարդկային ռեսուրս չունենք։ – Հնարավո՞ր է, որ Դուք ՀՀԿ-ի ցուցակում լինեք: –
Ջոն Ստենմայերը կգլխավորի «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է ներկայացնել լուսանկարչական մրցույթի ժյուրիի կազմը: Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերի գլխավորած մասնագիտական ժյուրին կընտրի մարդասիրության գաղափարները պատկերող լավագույն լուսանկարները: «Աշխարհի պատմությունը միշտ մեր աչքի առաջ է, մեր կողքին, մեզ հետ: Համարձակություն է պետք այս կարեւորությունն ընկալելու համար: Իրազեկման եւ խաղաղության համար աշխատելը նվիրվածություն, բարություն եւ համեստություն է պահանջում: Արդյունքում մենք կրում
«Կոռումպացված գեներալների հազարավոր ք/մ-ներով բնակարանները Ս. Օհանյանի թերացումների արդյունքն են». Բադասյան (Տեսանյութ)
«Մարդիկ թող զգան՝ այդքանից հետո նրա՝ քաղաքականություն մտնելն իմաստ ունի՞, թե ոչ»,-ասում է Վահան Բադասյանը:
Օրինականացնելով գենդերային կարծրատիպերը` ՀՀ դատական համակարգն ու գենդերային խտրականությունը գենդերային հիմքով ընտանեկան բռնությունների գործեր քննելիս
Զեկույցը պատրաստվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից ընտանեկան բռնության ու գենդերային խտրականության 8 գործի մշտադիտարկման, այդ գործերով ներառված փաստաբանների, բռնությունից տուժած կանանց, Կոալիցիայի անդամ կազմակերպությունների աշխատակիցների հետ հարցազրույցների ու ՀՀ Արդարադատության նախարարության Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի միջոցով դատական գործերի հետազոտման արդյունքների և միջազգային իրավական պրակտիկայի համադրմամբ: Կոալիցիայի հիմնադրումից` 2010 թ-ից, Կոալիցիայի անդամները ներկա
Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ Կանադայում
Հունվարի 21-ին Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ Քվեբեկի հայ համայնքի միացյալ մարմնի կողմից կազմակերպված միջոցառում՝ նվիրված Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին, որին մասնակցեց նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Երեկոյի բանախոսն էր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, Քվեբեկի հայ համայնքի հարյուրավոր
Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը տեղի է ունեցել հենց ՌԴ իշխանության անմիջական մասնակցությամբ. «Հայկական ժամանակ»
Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը «իր քաղաքական դիրքի, տեղի ու դերի ճշգրտման նպատակով անակնկալ այցով մեկնել է Մոսկվա», ինչի պատճառով էլ չի մասնակցել ՀՀ ԳՄ այս տարվա առաջին նիստին։ Նույն օրվա ընթացքում լուր եղավ, որ Մոսկվայում տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Առաջին հայացքից անարժանահավատ թվացող սույն լուրը
Ադրբեջանցի պատվիրակի հուզական հարցին չոր պատասխան՝ Կիպրոսի ԱԳ նախարարի կողմից
Ըստ Իոաննիս Կասուլիդեսի՝ Եվրոպայի խորհուրդը չունի հակամարտություններ լուծելու մանդատ
Եթե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, ապա առաջին հերթին ինքներս չպետք է դառնանք կրկեսային ներկայացման մասնակից. «Հրապարակ»
Կռապաշտությունը դժվար թե դառնա 21-րդ դարի մարդու լավագույն հանգրվաններից մեկը։ Չգնանք դեպի կռապաշտություն եւ մեզ համար կուռքեր չստեղծենք քաղաքական դաշտում օրումեջ հայտնվող դաշինքներից ու նրանց ռահվիրաներից։ Լսենք նրանց, բայց լսենք որպես 21-րդ դարի մարդ, եւ չլինենք այնքան դյուրահավատ, որ բոլորին կուռքի տեղ դնենք։ Հեսա տեսեք Գագոն ու Սեյրանն ինչ են անելու… սոցցանցերն այնպես են տժժում,
Հովիկ Աբրահամյանը հաստատում է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից
Հովիկ Աբրահամյանը նաեւ ասել է, թե կմնա քաղաքականության մեջ:
Թբիլիսահայ գրոսմայստերը Վրաստանի առաջնությունում առայժմ 6-րդն է
Թբիլիսիում մեկնարկել է շախմատի Վրաստանի տղամարդկանց 76-րդ առաջնությունը, որին մասնակցում է 10 գրոսմայստեր եւ մեկ միջազգային վարպետ: Խաղացված երեք տուրերից հետո վրաստանաբնակ հայ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը միջազգային վարպետ Գիգա Քուպարաձեի հետ միասին ցույց է տվել 50 տոկոսանոց արդյունք (1,5 միավոր) եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է վեցերորդ հորիզոնականում: Նա միանձնյա առաջատար Միխայիլ Մչեդիշվիլիին զիջում է մեկ
Անիմաստ է անգարայի հնամաշ յանկերգը թէ ոչինչ պատահած է 1915-ին. Ճեմ Օզտեմիր
Յունուար 21-ին, Մոնթրէալի Հայ Կեդրոնի սրահին մէջ կայացաւ Հրանդ Տինքի սպանութեան 10-ամեակի ոգեկոչման հանդիսութիւնը, որ կազմակերպուած էր Քեպէգի հայ կազմակերպութիւններու միացեալ մարմինին կողմէ։ Այս մասին կը հաղորդէ Գանատայի «Հորիզոն» շաբաթաթերթը։ Օրուան պատգամաբերն էր Գերմանիոյ խորհրդարանի անդամ, Գերմանիոյ Կանաչներ կուսակցութեան համանախագահ եւ 2016-ին Գերմանիոյ խորհրդարանին կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրինագիծը մղիչ ուժը հանդիսացող՝ Ճեմ Օզտեմիր։ Հանդիսութեան ներկայ
ՍԱՍ–ը չի կատարել դատարանի որոշումը և պետության բյուջե մուտք չի արել տուգանված 20 մլն դրամը. «Փաստ»
Հունվարի 20–ին հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել Երևանի բոլոր ՍԱՍ–սուպերմարկետներում: Նախկինում նրա կազմակերպությանը տուգանել էին մոտ 20 միլիոն դրամի չափով: Հարկային մարմինները հայտնաբերել էին չգրանցված աշխատակիցներ, ովքեր աշխատում էին բոլոր հինգ խանութներում: ՀԴՄ կտրոններ չտրամադրելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Մեծ անհամապատասխանություն է եղել դրամարկղերի և համակարգիչների տվյալների մեջ: Ստուգման օրերին պարզվել է, որ անհամեմատ շատ
«Հնդկական կինոն Հայաստանում ավանդաբար մեծ հանդիսասրահ է հավաքել, եւ եթե հիմա էլ է այդպես, ուրեմն հանդիսատեսը բնավ չի աճել». «Հրապարակ»
Ամեն դեպքում, հարուստ հոգեւոր աշխարհ, էսթետիզմի զարգացած զգացում եւ մեծ արվեստի հետ շփվելու ձգտում ունեցող հանդիսատեսին կամ հեռուստադիտողին հնդկական կինոն չի կարող բավարարել, ինչպես մեծահասակն այլեւս չի կարող գոհանալ հեքիաթի աշխարհով։
Հայաստանի հրաձիգները մեկնեցին Մյունխեն
Հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության ավարտից հետո մեր նշանառուները մեկնեցին Մյունխեն՝ մասնակցելու միջազգային խոշոր մրցաշարի: Մրցաշարը մեկնարկելու է հունվարի 26-ին: Սա Հայաստանի առաջատար հրաձիգների առաջին պաշտոնական միջազգային մեկնարկն է լինելու մրցաշրջան 2017-ում: Ու թեեւ Հայաստանի առաջնության մասնակիցների ցույց տված արդյունքները դեռ նրանց հնարավորությունների վերին սահմանը չեն, քանի որ մրցաշրջանը նոր է մեկնարկում, սակայն ազգային հավաքականի գլխավոր
«Հարութիկ պապս Անդրանիկի զինվորն է եղել»
Ռաֆիկ Հարությունյան՝ մարդ՝ մանկան անմեղությամբ, բայց եւ տիրական ձեռքով Ամենազոր ու քմահաճ ժամանակը միշտ էլ մոռացության փոշուց պահում-պահպանում է ճշմարիտ արժեքները, դեմքեր, որոնց կյանքը լույսի շող է ապրողների համար, չսխալվելու, իսկ սխալվելու դեպքում էլ՝ արժանապատվորեն վերագտնելու, մշտապես որոնելու իմաստուն դաս… Արդեն մեկ տարի է, ինչ մեր կողքին չէ «Նարեկ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ, հայտնի գործարար եւ
33-ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել պատին. կան վիրավորներ. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ թիվ 42 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Օրբելի փողոցի բնակիչ 33-ամյա Գոհար Մանուկյանը իր վարած Nissan մակնիշի 81 SZ 081 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Միկոյան փողոցի բնակիչ, 23-ամյա Աշոտ Արշակյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որից հետո վարորդը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների և ՌԴ արդյունաբերության նախարարությունների միջև հուշագիր կստորագրվի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ։ «Ես անչափ ուրախ եմ, որ մեր երկու երկրների վարչապետների հանդիպման նախաշեմին կա մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխարկելու նման հնարավորություն, այդ թվում՝ «Антиконтрафакт-2016 համաժողովի անցկացման ժամանակ Ձեզ հետ քննարկած խնդիրների վերաբերյալ։ Շնորհակալ եմ թե´ բարձր մակարդակով կազմակերպված
«Ապրելու բանաձև» մատենաշարի 10-րդ հատորը պատմում է քառօրյա պատերազմի հերոսների մասին
Հունվարի 23-ին Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի է ունեցել ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը: Հատորներից յուրաքանչյուրում հեղինակը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները, անդրադառնում որոշակի տարածաշրջանի հերոսներին։ Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես
Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Արզնի – Նոր Գեղի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Բաղրամյանի, Աշտարակի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
ԱՍԵԿՈՍԵ
Հանրապետական կուսակցությունում ես տեղ չունեմ, որովհետեւ ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում արդեն իսկ ցույց է տվել, որ ինձ հետ հույսեր չի կապում, որովհետեւ իրենց հանդիպումներին, համագումարներին ինձ չեն հրավիրել: ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ՃՈՅՏ)
Դանակի գործադրմամբ երկու հարված է հասցվել 1960թ. ծնված տղամարդու կրծքավանդակին. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի հանգամանքները: Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով: Նախնական քննության տվյալներով` Ա.Սուրմենելյանը
Միջազգային գիտաժողով՝ տարածաշրջանի ճարտարապետական ժառանգության արդի հիմնախնդիրները թեմայով
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը հաջորդ տարի նախատեսում է միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանի պետական համապատասխան կառույցների և ինստիտուտների ներգրավմամբ կազմակերպել տարածաշրջանի ճարտարապետական ժառանգության հիմնախնդիրներին վերաբերող միջազգային գիտաժողով, որի նպատակը տարածաշրջանի մասնագետներին մեկ հարկի ներքո համախմբելով առկա փաստերի և փաստարկների, տեսակետների և մտքերի համադրումն է: Գիտաժողովը հնարավորություն է՝ տեղեկանալու և վերլուծելու
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Պոպուլիզմի դարաշրջանը
Ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները վաճառում են այն, ինչ «սպառողները» (քաղաքացիները) գնում են: Հայաստանում այդ «ապրանքը» հայտնի է` «ժողովուրդ ջան, էս իշխանավորները քեզ թալանում են, երկիրը կործանում են, դուք աղքատ եք, նրանք հարուստ են, ժողովրդի արյունը ծծում են, այ, որ մենք գանք, ամեն ինչ կդզենք, որովհետեւ մենք ազնիվ ենք, իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին»:
Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ
Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 210 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ
Գաբրիել Սարգսյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում
Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է շախմատի «Խազարի գավաթ» միջազգային մրցաշարը: Խաղացվել է հինգ տուր, որից հետո Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3,5 միավոր եւ ընթանում է 12-րդ հորիզոնականում: Նա առաջատարներից ետ է մնում մեկ միավորով: Մամիկոն Ղարիբյանը 3,0 միավորով 33-րդ տեղում է, Սեդրակ Մաթեւոսյանը 59-րդն է՝ 2,5 միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en.chessbase.com-ի
Համաձայնեցված հայտարարությունների տրամաբանությունը
Աստանայի բանակցությունների նախօրեին Սիրիայի կառավարական պատվիրակությունը գլխավորող ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Բաշար ալ Ջաաֆարիի հայտարարությունը լուսարձակներ է խլում. ըստ Ջաաֆարիի՝ Թուրքիան Սիրիայի գերիշխանությունը ոտնահարող, ահաբեկչական կազմակերպություններին աջակցող եւ խաղաղ լուծումը արգելակող պետություն է, հետեւաբար դրա հետ երկխոսություն չպիտի կատարենք։ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական դեսպանի, այսինքն` պաշտոնական Դամասկոսի նախապայմանային այս մոտեցումը բավական կոշտ է եւ բացարձակ։


















































