Օրվա լրահոսը

Ադրբեջանը պետք է հաշտվի ԼՂՀ ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Panorama.am» գործակալության հարցին Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի այսօրվա զավեշտալի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Պատասխան. Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար: Հարկ է ևս

Շվեյցարիան Միհրան Պողոսյանի գործով իրավական աջակցության միջնորդությունը չի բավարարել. «Հետք»

2017թ. հունվարի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրությունն այն մասին, որ Միհրան Պողոսյանի գործով դատական միջնորդությունը չեն կարող բավարարել: «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը: Թե ինչու է մերժվել՝ ՀՔԾ-ն չի մանրամասնում: Պանամայի Հանրապետություն ուղարկված միջնորդության վերաբերյալ մինչ օրս որևէ տեղեկություն

Ուլյանովսկում Շիրակի մարզպետին խնդրել են Հայաստանից պանրատեսակներ արտահանել. (Տեսանյութ)

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, որը Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովի հրավերով եռօրյա այցով եղել էր այնտեղ, բանակցել է Շիրակի մարզից գյուղատնտեսական ապրանքատեսակներ Ռուսաստանի Դաշնության այդ մարզն արտահանելու: Սակայն, հյուրասիրության ժամանակ Հովսեփ Սիմոնյանին ասել են, որ առավել շատ պանրատեսակների անհրաժեշտություն կա: «Իրենք կաթնամթերքի լուրջ պահանջարկ ունեն, եթե մեր գործարարները կարողանան մի հատ գնան, տեսնեն, կկարողանանք արտահանումը կազմակերպել:

Ինչ գաղտնիք պետք է հայտնի Վանո Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտվածը

Ցմահ դատապարտված Արմեն Տեր-Սահակյանն արդեն երեք օր է կրկին հացադուլ է հայտարարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասրաթյան Ստեփանը։ «Հարգելի լրագրողներ և ֆեյսբուքյան ընկերներ, ցմահ դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը շուրջ երեք օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, խնդրում և պահանջում է իրեն այցելի ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ, պրն Ֆելիքս Ցոլակյանը, որպեսզի գաղտնիք հայտնի,

«Մի խումբ մարդիկ, հուսով եմ, շատ շուտով Հայաստանում կանեն էն, ինչը որ պետք է». Զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյան

Aravot.am-ը ուսումնասիրել է Արթուր Վարդանյանի՝ նախկինում տված հարցազրույցները, ձայնագրությունները եւ հայտնաբերել որոշ ուշագրավ հատվածներ, թե ինչպես է նա պատկերացրել իր խոսքերով՝ այս իշխանություններին մաքրելը:

«Սերժ Սարգսյանը հեչ չէր ուզենա, որ այս իրավիճակը լիներ». Գրիգոր Հարությունյան

«Բոլոր հարցերի պատասխանները կլինեն մինչեւ ամսվա վերջ» ՀԺԿ վարչության քարտուղար

Քեն Նահիկյանը Դոնալդ Թրամփի թիմում ստանձնում է նոր պարտականություններ. «Ամերիկայի ձայն»

Քեն Նահիկյանը սկսում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի գործադիր տնօրենի պարտականությունները՝ փոխարինելով Ռիք Դիըըբորնին։ Նահիկյանի ընտրությունը կատարել էր Մայք Փենսը, մինչեւ հունվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահական երդմնակալության օրը։ Նահիկյանը, որը մինչեւ նախագահական երդմնակալությունը ղեկավարել է Դոնալդ Թրամփի ռազմավարական ծրագրման բաժինը, այժմ պիտի աշխատի, որ բարձր պաշտոններում Թրամփի ներկայացրած թեկնածուները հաստատվեն Սենատի կողմից։ Նախագահական ընտրություններից

Չինաստանում հետաքրքրված են հայկականով, իսկ մեր համապատասխան նախարարություններն անտարբե՞ր են

Հայ-չինական մշակութային 2-րդ փառատոնի կազմակերպմանը նվիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը հատուկ ընդգծեց, որ նախաձեռնության նպատակը նաեւ Չինաստանի՝ երկու միլիարդին մոտեցող ազգաբնակչությանը  հայկական մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթացնելն է: «Հստակ ու վստահ եմ ասում, որ առաջին փառատոնից հետո Չինաստանի Հանրապետությունը իր անծայրածիր սահմաններով, ամենախուլ գյուղերով այսօր շատ հետաքրքրված է Հայաստանի ինչպես մշակույթով,

Նաղդալյանը նաեւ` ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ

Ինչպես արդեն հայտնել էինք, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ  այսօրվա լիագումար նիստում վերընտրվել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Տեղեկացնենք նաև, որ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում  վերընտրվել է նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորի գործ է վերաբացվել

«Նա զինվորի սպանություն է կոծկել, տարել փակուղի, ի՞նչ կարգապահական տույժ, պիտի դատվի». Նանա Մուրադյան

Թուրքիան պարտավոր է հարգել ստանձնած պարտավորությունները. Նաիրա Կարապետյան. (Տեսանյութ)

Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում

Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին դուրս գալ Լեթարգիական քնից և կանխել Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին

Այս պահին Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ լիագումար նիստի իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է.  Հարգելի գործընկերներ, մինչև մեր օրակարգի հաստատումը ես պահանջում եմ, որ մենք անդրադառնանք մի աննախադեպ երևույթի, հատկապես, որ այս նստաշրջանի օրակարգի հիմնական թեմաներից մեկը լրագրողների և խոսքի ազատության պաշտպանությունն է: Խոսքը Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին է:  Հիշեցնեմ, Լապշինը երկքաղաքացի է՝ ունի

Ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի իշխանությունների գերխնդիրն է. (Տեսանյութ)

Հունվարի 23-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում՝ ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի ձևաչափում, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ևս մեկ անգամ օգտագործելով առիթը, անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդած գործընթացներին և գալիք խորհրդարանական ընտրություններին: Իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ողջ

Հայերից ովքեր են մասնակցում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին

Ինչո՞ւ Թուրքիայի վերաբերյալ հատուկ ընթացակարգով քննարկման առաջարկը չընդունվեց

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ինքնավնասում կատարած դատապարտյալներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի հունվարի 10-ին հատուկ այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ուսումնասիրել նշված քրեակատարողական հիմնարկի առաջին հարկում գտնվող խցերի պայմանները: Այցելության ընթացքում արձանագրվել է, որ առաջին հարկի բոլոր խցերի և միջանցքի պայմանները խիստ անբավարար են: Կատարված ուսումնասիրությունների

«Պոբեդայում» քնելու համար դիսկոմֆորտ է, բայց թռիչքը ձեռնտու է».Շիրակի մարզպետի տպավորությունները. (Տեսանյութ)

Շիրակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը օրերս պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզ: Ու թեեւ մարզպետը մեկնել էր մայրաքաղաքից, սակայն երեկ վերադարձել էր «Պոբեդա» ավիափոխադրողով, որպեսզի հասկանա, թե ինչպիսին են այս ընկերության ծառայությունները ու զարգացման ի՞նչ հնարավորություններ ունի Գյումրու օդակայանը: Հովսեփ Սիմոնյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ տպավորություններ ստացավ «Պոբեդայից», արժե՞ օգտվել այս ավիափոխադրողից,

«ԱԻՄ-Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան Դաշինքը ժամանակավոր է, կա պայմանավորվածություն». Գագիկ Սարուխանյան

«Փորձելու համար պետք է գնաս հետները, եթե նույնիսկ դեմք պատռելու խնդիր կա, կերեւա». Ազատամարտիկ

Արմավիրի մարզում առկա է թույլ մառախուղ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատավճիռը գնահատում են որպես հաշվեհարդար

Շուրջ մեկ տարի տևած դատավարությունից հետո՝  2017թ. հունվարի 16-ին, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ  Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Նա և  այլ ակտիվիստներ 2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել էին և չորս հոգու բերման ենթարկել  2016թ. հունվարի 1-ի գիշերը: Նրանց մեջ էր նաև Գևորգ Սաֆարյանը, 

Պարզաբանում` Հայրիկյանի գլխավորած կուսակցության հայտարարության վերաբերյալ

Ինչպես հայտնի է, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը միանում է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքին։ Այս կապակցությամբ մամուլում և սոցցանցերում տարատեսակ մեկնաբանություններ են արվել։ Ուզում եմ հիշեցնել, որ դաշինքի համատեղ հայտարարությունում նշված էր. «Դաշինքը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների

Կառավարությունում սկսվել է գերատեսչությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության նախարարները, Ջրային տնտեսության պետական

Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։                                                ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Փաստաբանը պաշտոնատար անձանց մեղադրել է առերևույթ հանցանքներ կատարելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, թե ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրեն հարկադրել են կեղծ ցուցմունքներ տալ և կատարել են պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` 15.12.2016թ.-ին ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալն ու նույն բաժնի

Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա աղջկա սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1973թ. ծնված տղամարդուն՝ 26-ամյա Քրիստինե Արզումանյանի սպանության համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 13-ին Երևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել առ այն, որ ընկերուհին` 1990 թվականին ծնված Քրիստինե Արզումանյանը, 2016 թվականի դեկտեմբերի 27-ին` երեկոյան, տուն վերադառնալու

Մոսկվան պետք է կոշտ արձագանք տա Լապշինի արտահանձնմանը. «Վզգլյադ»

Անցյալ շաբաթ Բելառուսը հայտարարեց, որ պատրաստվում է Ադրբեջանին արտահանձնել Մինսկում ձերբակալված ռուս բլոգեր (Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի) Ալեքսանդր Լապշինին, որը ներառված է Ադրբեջանի սև ցուցակում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ռուսական «Վզգլյադ» թերթն անդրադարձել է Մինսկի այդ քայլին՝ եզրակացնելով, որ Մոսկվան պետք է կոշտ արձագանք տա Լուկաշենկոյի այդ «սադրիչ» քայլին: Մասնավորապես, թերթը զրուցել է Ռուսաստանի Պետդումայի՝

Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության  գլխավոր տնօրենության գլխավոր տնօրենին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայային: Հանդիպման ընթացքում Ֆիլիպ Բուայան կարեւորել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի ընդունումը՝ պատրաստակամություն հայտնելով ավելի խորացնել առկա համագործակցությունը: Ըստ այդմ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորացնելու համատեղ ծրագրերը եւ իրականացնելու նոր ծրագրեր ազատությունից զրկված

ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գլեդիս Բերեջիկլյանին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի տիկին Բերեջիկլյան, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ողջունելի է, որ Ավստրալիայի հայ համայնքը, ակտիվ ներգրավված լինելով

«Ամենակարևոր բանը, որ ես ցանկանում եմ…». Հարցազրույց Ռուզաննա Խաչատրյանի հետ (Տեսանյութ)

Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի յութուբյան էջում հրապարակվել են հատվածներ «Համախմբում հանուն զինվորի առողջության» տեսաֆիլմից՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ:

Քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցներ ենթարկվել են  կարգապահական պատասխանատվության

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ 2017 թվականի հունվարի 20-ի հրամաններով «Սևան» քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես, ծառայողական քննությունների արդյունքներով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու համար ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի, նրա տեղակալի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, ինչպես նաև պատասխանատու հերթապահի նկատմամբ կիրառվել

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930