Օրվա լրահոսը

Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ։ Արդարադատության փոխգնդապետ Վարդան Ավագյանը նշանակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՔՒ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Վերջինիս փոխարեն մարզային վարչության պետ է նշանակվել Կամո Սահակյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ

Դմիտրի Մեդվեդև. «Պայմանավորվել ենք, որ մեր երկրի բնակիչները կարողանան Հայաստան այցելել նաև ներքին քաղաքացիական անձնագրերով»

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից ձեռնունայն չի հեռանում. Արգամիչի դիզած ունեցվածքի մասին

Ինչ բացահայտումներ են արել Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ինչ է հայտարարագրել նա պաշտոնապես: Եթե հաշվի առնենք Հովիկ Աբրահամյանի ներկայացրած եկամուտների հայտարարագիրը, կարող ենք կարծել, որ, օրինակ, ԱԺ նախագահ եղած ժամանակ նա ավելի հարուստ էր, քան վարչապետ լինելուց: Տարեցտարի նրա պաշտոնը բարձրացել է, բայց եկամուտները նվազել: «Ինչ վերաբերում է իմ ունեցվածքին, ես երբեք

Վարչապետն ազատել է Ֆիլարետ Բերիկյանին փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանին: Վարչապետը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ֆիլարետ Բերիկյանին ազատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Մեդվեդևը կարևորել է Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծումը

Ռուսական կողմը դրական է գնահատել համատեղ հիմնադրամի ստեղծման գաղափարը

Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում

Հունվարի 22-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ պոլսահայ անվանի գրող, հրապարակախոս, «Ակօս» օրաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի խորհրդարանի անդամ, «Կանաչների կուսակցության» ներկայացուցիչ Բերիվան Ասլանը, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ոգեկոչման արարողությունն սկսվեց եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության

Կարեն Անդրեասյանը դեմ է Սեյրան Օհանյանի հետ «Համախմբման» համագործակցությանը

Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին:

Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը մեծ հարված է իշխանության համար եւ կորուստ. Արմեն Մարտիրոսյան

Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որը բոլոր համապետական ընտրություններին շտաբի պետն է եղել եւ որեւէ մեկը չկա Հայաստանում, որ իրենից լավ տիրապետի ընտրակեղծարարության մեխանիզմին, թե որտեղ ով պետք է աշխատի, ինչ թիմերով: Ակնհայտ է, որ դա կորուստ է իշխանության համար:

Ընտրական տեղամասերում մասնագետների տեղերը՝ ԱԻՆ ծառայողներին

Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրերս սահմանել է, թե 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետը ինչպիսի մասնագիտական գիտելիքներ ու աշխատանքային ունակություններ պետք է ունենա: Համաձայն որոշման հավելվածի` նախնական ընտրությունն իրականացվում է դիմումների տեղեկությունների ուսումնասիրության հիման վրա՝ ըստ համայնքների՝ առավելագույն գործակից ստացողներից։ Գործակիցը հաշվարկվում է Ա1+Ա2+Ա3 բանաձևով, որտեղ՝ Ա1-ը կախված

Հայաստանը 2 մլրդ դրամ կուղղի ռուսական վարկով զենքի գնման համաֆինանսավորմանը. razm.info

Հունվարի 19-ին ընդունած որոշումներից մեկով ՀՀ կառավարությունը մոտ 2 մլրդ 94 մլն դրամ կհատկացնի Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով զենքի գնման 5 պայմանագրերի համաֆինանսավորմանը։ Այս մասին հայտնի է դառնում հունվարի 23-ին հրապարակված որոշումից ու դրա նախագծի հիմնավորումից։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է․ «ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի

Թունավորումներ Երևանում

Հունվարի 23-ին, ժամը 3.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2001 թ. ծնված Արսեն Կ.-ին և 2003 թ. ծնված Էմիլ Կ.-ին, իսկ ժամը 4.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության  խումբը նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1975 թ. ծնված Լիլիթ Մ.-ին և 1951

Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթյանը Ստասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Մարկովիչին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող ծրագրեր: Մասնավորապես՝ ներկայացվել է երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի եւ Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում կատաված միջոցառումներն ու գործողությունները՝

Հասանովը Կասպրշիկի հետ քննարկել է ադրբեջանցի դիվերսանտի մարմինը վերադարձնելու հարցը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 23-ին երկրի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեն են հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը, կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերը: Հասանովը Կասպրշիկին կոչ է արել «հստակ

4-րդ որդին էլ զինվոր դարձավ

Ձմեռային հերթական զորակոչի օրը՝ հունվարի 23-ին, Բերձորում՝ Քաշաթաղի զինկոմիսարիատում, զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը ներկայացնում է Աղավնոյի բնակչուհի Գոհար Ստեփանյանին, որն իր 4-րդ որդուն՝ Նվերին էր ճանապարհում հայոց բանակ: Նվերի ավագ եղբայրներից Հարությունը պայմանագրով է ծառայում, իսկ Ռոբերտն ու Շիրակը միասին են բանակ զորակոչվել և այժմ իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ Արցախի պաշտպանական շրջաններից

Քննարկվել են Հայաստանի մարզերում հողերի աղտոտվածության հետազոտության արդյունքները

Հունվարի 24-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է Հայաստանի հանքշահագործվող տարածքների հարակից համայնքներում հողի և խմելու ջրի աղտոտվածության խնդիրների առնչությամբ  հերթական քննարկումը, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի /ՀԱՀ/ «Հակոբեան» բնապահպանական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչները, բնապահպանության և առողջապահության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները: Քննարկվել են ՀԱՀ

Թուրքիոյ մէջ վաճառքի հանուած են հայերէն այբուբենով պայուսակներ

Պոլսոյ «Արաս» հրատարակչութիւնը հայերէն այբուբենի զարդագիրերով տետրերէն ետք անցած է պայուսակներուն: «Արաս»–ի կայքին մէջ տեղադրուած յայտարարութեան մէջ նշուած է, որ նոր պայուսակներ հանուած են վաճառքի` հայերէն թռչնագիրերով, որոնց գինը 10 թրքական լիրա (3 տոլար) է: Թռչնագիրը զարդագիրերու տեսակ է, որուն տառերը թռչուններու պատկերներ ունին:

Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը կառավարությանն արգելեց սկսել «բրեքսիթի» գործընթացը. «Ազատություն» ռադիոկայան

Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը արգելում է կառավարությանը սկսել «բրեքսիթի» գործընթացը: Եվրամիությունից դուրս գալու համար բրիտանական կառավարությունը նախ պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը, վճռել է Գերագույն դատարանը: Գերագույն ատյանը այդպիսով աջակցում է Լոնդոնի Բարձր դատարանի՝ անցած տարվա նոյեմբերին կայացրած որոշմանը, ըստ որի՝ կառավարությունը Եվրամիությունից դուրս գալու շուրջ Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու համար նախ պետք է ստանա

Քննարկվել է «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը  Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Դենիս Մանտուրովը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Նա բարձր

#BridgingStories ցուցահանդեսի ընդհանրական պատմությունները միավորում են հայ և թուրք լուսանկարիչներին

Ս.թ. հունվարի 24-ին Երևանում Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ-ի) հարկի ներքո բացվեց լուսանկարների նոր ցուցահանդես, որտեղ ներկայացված են 5-ամսյա համատեղ նախագծի շրջանակում հայ և թուրք լուսանկարիչների կողմից արված լուսանկարներ: Ցուցահանդեսում ընդգրկված են 24 հայ և թուրք ֆոտոլրագրողների աշխատանքներ, ովքեր հինգ ամիսների ընթացքում լուսանկարել են ուշագրավ դրվագներ, որոնք ներկայացնում են իրենց կյանքն ու առօրյան՝ շեշտադրելով առկա

«Հովիկ Աբրահամյանի ընտրությունը սահմանափակ է, դա լինելու է ԲՀԿ-ն». Անդրանիկ Քոչարյան

Հովիկ Աբրահամյանը, եթե ՀՀԿ-ի հետ չէ, իր քաղաքական հենարանը լինելու է ԲՀԿ-ն: Դրանով հստակություն կմտնի: Եթե այդպես դասավորվի եւ զարգացումներն այդպես ընթանան, պարզ կդառնա ոչ իշխանական ուժերի անցնելիք ճանապարհը՝ իշխանությունների սցենարով:

Ի՞նչ խոչընդոտներ կան՝ ՀՀ-Իրան-Թուրքմենստան էներգետիկ գործակցության համար (Տեսանյութ)

«Տեխնիկական խոչընդոտ է համարվում Իրան-ՀՀ երրորդ բարձրավոլտ էլեկտրակայանի՝ դեռեւս կառուցված չլինելը»,-ասում է Արմեն Մանվելյանը

Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում. «Եթե Ձեր զավակներն այդպես զոհվեին, Դուք ի՞նչ կանեիք»

Պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթի տեքստը (Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով): «Հարգելի՛ գործընկերներ, 2016 թվականի դեկտեմբերի 29-ին առավոտյան Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում Չինարի գյուղի մոտակայքում հայ-ադրբեջանական պետական սահմանում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն հարձակման և ներթափանցման փորձ: Հայկական կողմն արժանի հակահարված է հասցրել հակառակորդին, սակայն, ցավոք, ունի երեք զոհ՝ մեկ սպա և երկու զինվոր: Ընդ որում՝ պետական

«Ես այս դաշինքում կուզենայի տեսնել նաեւ «Ժառանգություն», ԳԱԼԱ, ՀԱԿ կուսակցություններին». Արամ Խաչատրյան

2016 թ. դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստորագրեցին համատեղ հուշագիր, որի հիման վրա ստեղծվեց «Ելք» դաշինքը: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին այս կուսակցությունները մասնակցելու են որպես միասնական դաշինք: Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանը նշեց, որ ինքը ողջունում է դաշինքների ստեղծման գաղափարը. «Ես ողջունում

«ՀՀ մտնող իրանական գազի ծավալները կարող են աճել 3-5 անգամ». Վարդան Ոսկանյան (Տեսանյութ)

Իրանը ՀՀ-ին գազ է տալիս էլեկտրաէներգիայի դիմաց, ուստի էլեկտրագծի կառուցումը ենթադրում է իրանական գազի ծավալների ավելացում

Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետերը

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի «Գորկի» կեցավայրում ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ և ՀՀ վարչապետերի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված

«Պարզ է, որ այնպիսի անձ, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն է, չի կարող լինել ընդդիմություն». Լարիսա Ալավերդյան

«Հովիկ Աբրահամյանի դուրս գալը, ուրիշ տեղ մտնելը, եթե բոլորն ասում են, որ դա ուղղակի իմիտացիա է, ես կարծում եմ, որ կան խմբակային եւ անձնական շահեր, որոնք այդ նույն նյութական հողի վրա կարող են առաջացնել անհամաձայնություններ կամ ինչ-որ մեկի վիճակը, դիրքերը փոխվեն: Բայց պարզ է, որ այնպիսի անձ, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն է, չի կարող լինել ընդդիմություն»,-

Տուժածներից մեկը վաղը կվիրահատվի

Ռուսաստանի Դաշնության Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։ ՀՀ  5 քաղաքացիները շարունակում են բուժվել վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներում։ Տուժածներից Գ.Դ.-ին (1992թ.) նախապատրաստում են վիրահատության։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով։   ՀՀ առողջապահության

«Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր շունչ ու բովանդակություն կհաղորդվի Արցախի եւ Նոր Հարավային Ուելսի միջեւ բարեկամական կապերին»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ տիկին Գլեդիս Բերեջիկլյանին Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ ն տիկին Բերեջիկլյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր գիտելիքներն ու հարուստ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930