Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզվածի՝ թմրամոլ լինելու մասին հրապարակելը եւս բժշկական գաղտնիքի բացահայտում է

Քաջիկ Գրիգորյանի գործի առնչությամբ բողոքի քննությունը հետաձգվեց: Ըստ փաստաբանի՝ վարույթն իրականացնող մարմնի որոշման որոշակի փաստեր տեղ չեն գտել

Ժ. Սեֆիլյանի գործով ձերբակալվածի փաստաբանը ՀՀԿ-ական է. «Ա1+»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ  Ժիրայր Սեֆիլյանի գործով ձերբակալված Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք. ահազանգում է փաստաբան Արսեն Մկրտչյանը. «Նույն հոդվածով էլի մարդիկ կան, որ գրավի դիմաց իրենց ազատ են արձակում, իսկ իմ միջնորդությունը մերժում են, ինչո՞ւ»: Հովհաննես Պողոսյանը ազատությունից զրկված է  մայիսի 20-ից՝  ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու,

Նոր տվյալներ վթարից տուժածների վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցում  ժամը 16.20-ի դրությամբ բուժվում է ՀՀ 5 քաղաքացի։ Նրանցից մեկը դուրս գրվելուց հետո գանգատներով կրկին վերադարձել է հիվանդանոց։ Այս պահի դրությամբ մասնագետները 5 տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։ Իրականացված հետազոտությունների և իրավիճակի փոփոխության արդյունքում կորոշվի տուժածներից 2-ին վիրահատելու հարցը։

Հայաստանն ու Չինաստանը մարդկության պատմության մշակութային հսկաներ են

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, մարզչական խորհրդի նախագահ, «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր Ռոբերտ Վարդումյանը, նույն կենտրոնի հիմնադիր Լիլիա Կարապետյանը եւ ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը խոսեցին հայ-չինական մշակութային 2-րդ փառատոնի կազմակերպման մասին: Տիգրան Չոբանյանն ասաց, որ տրված խոստմանը հավատարիմ՝ կազմակերպիչները, որոնց շարքերն այս տարի համալրել է նաեւ Կոնֆուցիուս

Ապրիլյան դժվար օրերին միշտ զգացել ենք սփյուռքի մեր հայրենակիցների աջակցություն. Արցախի Հանրապետության վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է  Գերմանիայի  Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին: Վարչապետը բարձր է գնահատել  հայ համայնքի  ծավալած ազգանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել Արցախին օգնություն ցուցաբերելու համար: «Ապրիլյան դժվար օրերին միշտ զգացել ենք սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: Այդ օգնությունը լոկ սոցիալական խնդիրների լուծում չէր, այն

Պարզվել են պայմանագրային զինծառայող Արայիկ Սարգսյանի՝ մահացու  հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Սերժանտ Արայիկ Սարգսյանը որովայնի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների

Գագիկ Սուրենյան. «Բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունվարի 23-24-ին, 25-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան սպասվում է նաև մառախուղ: Հունվարի 25-ի երեկոյան ժամերից մինչև հունվարի 28-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում:

Երևանում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 3 ուսանողների. shamshyan.com

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Ա. Պապիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 21-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբետ Հովսեփյանը Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 29 ՍԼ 246 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝

2017թ. փետրվարի 1-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ավիաօդերևութաբանական սպասարկումը կլինի անվճար

ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ավիաօդերևութաբանական ծառայություններ է մատուցում նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանից օգտվող ավիաընկերությունների համար: «Շիրակ» օդանավակայանի զարգացման, գործունեության ընդլայնման, ինչպես նաև այն առավել գրավիչ դարձնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի փետրվարի 1-ից բոլոր ավիաընկերությունների համար այդտեղ սահմանել անվճար ավիաօդերևութաբանական սպասարկում: Մինչ այդ մեկ ավիաչվերթի սպասարկման

Սարիթաղցին՝ ոստիկանին. «Էդ քարով ում խփես՝ կմեռնի»

Վկա ոստիկանները դեմքով չճանաչեցին ամբաստանյալներին, որոնք, իրենց պնդմամբ, քարեր էին նետել ոստիկանների վրա

Սուրիական բանակին ծառայող հայ զինուոր մը նահատակուեցաւ

22 Յունուար 2017- ին, սուրիական բանակին ծառայող հայ զինուոր Ժան Քորաճեան Հալէպի գիւղերէն մէկուն մէջ զինուորական ծառայութեան ընթացքին նահատակուեցաւ։ Հանգուցեալին յուղարկաւորութիւնը տեղի պիտի ունենայ այսօր յետմիջօրէի ժամը 1:30- ին։  

Ավստրալիայի խոշորագույն նահանգը հայազգի վարչապետ ունի. «Ազատություն» ռադիոկայան

Ավստրալիայի տնտեսապես ամենազարգացած և խիտ բնակեցված նահանգը` Նոր Հարավային Ուելսը այսուհետ ղեկավարելու է Ազատական կուսակցության ներկայացուցիչ, հայազգի Գլեդիս Բերեջիկլյանը: Սիդնեյն ընդգրկող և ավելի քան 7 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչապետի պաշտոնը 45-ամյա Բերեջիկլյանը ստանձնել է այսօր: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում  

Կիոկուշին կարատեի անվճար խմբակներ՝ սահմանամերձ համայնքների բնակիչների համար

Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիան (KWF), ինչպես որ խոստացել էր, սկսել է նոր խմբակների հիմնումը՝ շեշտը դնելով մարզերի ու սահմանամերձ համայնքների վրա: Փետրվարի սկզբից արդեն կգործեն խմբակներ Արտաշատում, Փարաքար գյուղում, Աբովյան քաղաքում, Նոր հաճնում: Մարտ ամսից կբացվեն եւս 10 խմբակներ, որի մասին լրացուցիչ կլինի  տեղեկատվություն: Նշենք, որ ֆեդերացիան սահմանամերձ համայնքներում գործող խմբակների մարզիչների վարձատրությունը  վերցնում է

Կորպորատիվ երեկո՝ սպառողների իրավունքների հաշվին

Ֆինանսական համակարգի հաշտարարի հերթական անհիմն մերժումը

486.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 486.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 486.5 դրամ:   NASDAQ OMX Armenia

Շարունակվում է վերահսկողությունը մայրաքաղաքի կրթական հաստատությունների սննդի որակի և ջեռուցման պայմանների նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով նախորդ շաբաթ հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից շարունակվել են անակնկալ ստուգայցերը: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության 25 մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր

Խաղային մարզաձևերի երիտասարդների և պատանիների ՀՀ առաջնություններն ըստ հնարավորության կանցկացվեն Լեռնային Ղարաբաղում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով միջոցներ են ձեռնարկվում խաղային մարզաձևերի երիտասարդների և պատանիների 2017 թվականի ՀՀ առաջնություններն ըստ հնարավորության Լեռնային Ղարաբաղում անցկացնելու ուղղությամբ: «Անհրաժեշտ է ուսումնասիրել պայմանները, քննարկել բոլոր հնարավորությունները խաղային մարզաձևերից մի քանիսի ՀՀ առաջնությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնելու համար՝ այդ առաջնությունները նվիրելով Արցախի անկախության 25-ամյակին»,- ասել է Հ. Ռոստոմյանը:

«Չի բացառվում ՌԴ-ի կողմից «Իսկանդեր»-ի վաճառքն Ադրբեջանին, բայց նման գործարքներն արագ չեն լինում». քաղաքագետ (Տեսանյութ)

Ո՞ր զինատեսակներով է հետաքրքրված Ադրբեջանը եւ արդյոք կհաջողվի դրանք ձեռք բերել Ռուսաստանից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն ինքնակամ տեղափոխվել են այլ բանտախուց

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն իրենց կամքով տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ լրատվամիջոցներով դատապարտյալների խցերի տեղափոխությամբ պայմանավորված ինքնավնասման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություններ ձեռնարկելու նպատակով: Ծառայության ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդրին, դատապարտյալներին ներկայացրել այլ

Իշխանության «սեւ ցուցակը»

«Մինչեւ այսօր ես մեկ բան եմ տեսնում` նույնիսկ ընդդիմադիր ուժերը դաշինքներ կազմելու, միավորումների շուրջ իրենց քայլերն ու բանավեճերը տանում են իշխանության խաղի կանոնների շրջանակներում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Իսկ իշխանությանն, ըստ նրա, պետք չէ, որ խորհրդարանում լինեն մարդիկ, ովքեր ունեն հասարակական կշիռ, ազդեցություն, սկզբունքային են եւ չեն լռում: Մեր զրուցակիցը վստահեցնում է,

Դիտորդական Խումբը հանդիպում է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարած անձանց հետ

2017թ. հունվարի 21-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները նախորդ օրը ստացված ահազանգի հիման վրա այցելություն են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։ Ստացված ահազանգի համաձայն 2017թ․ հունվարի 20-ին ինքնավնասումներ են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 002 խցում պահվող ազատազրկված անձինք: Ըստ ահազանգողի՝ վերջիններս այդ քայլին են դիմել, քանի որ աշխատակիցները, մահակներով զինված,

Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական դատարանի նախագահի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գիդո Ռայմոնդիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից նշանակված դատավոր Արմեն Հարությունյանը և դատարանի քարտուղար Ռոդրիկ Լիդելը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Եվրոպական դատարանի համագործակցությանն առնչվող հարցեր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրոպական դատարանում գործերի քննությանը

ԵԽԽՎ-ում անդրադարձ կատարվեց ապրիլյան պատերազմին

Թուրքիայի վերաբերյալ հրատապ քննարկումը ԵԽԽՎ-ն հետաձգեց

Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունվարի 25-ից, և ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ նստաշրջան: ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում այս տարի ընտրվել են՝  Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի,

Էլինար Վարդանյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին. «Չսկսենք խախտումով »

Բաց նամակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին Հարգելի պրն. Սարգսյան Ազգային Ժողովի ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու հարցի կապակցությամբ ես հանդես եմ եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ նշանակումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության /վերջին փոփոխություններով/ 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի

«Ոչ մի խելոք մարդ՝ խորհրդարանում»

Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ սա է իշխանության նպատակը ապրիլի 2-ի ընտրությունում «Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի եւ կուսակցություն ստեղծելու, եւ առաջադրվելու, եւ հավատալու, որ ինքը կարող է օգտակար լինել: Մարդն ունի ազդեցություն, ունի կողմնակիցներ, համարում է, որ հենց հիմա կարող է օգտակար լինել: Գագիկ Ծառուկյանի վերադարձը տեղավորվում է այս սխեմայի մեջ, եւ, անկեղծ ասած, ես խնդիր

«Լապշինի արտահանձնումը լրջագույն հետևանք է Ղարաբաղյան հարցի լուծման համար». Ստեփան Գրիգորյան

«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ մեկուսացնի Հայաստանը և Ղարաբաղը»,-ասում է քաղաքագետը

Անթիլիասէն Նոր Հրատարակութիւն՝ «Վկայարան Հայկական Ցեղասպանութեան»

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան տպարանէն լոյս տեսաւ Ռիչըրտ եւ Թինա Գարոլան հրատարակչական հիմնադրամի թիւ 19-ը հատորը՝ «Վկայարան Հայկական Ցեղասպանութեան» (Գիրք Զ.), Անթիլիաս, 2016, 320 էջ: Սոյն հատորը շարունակութիւնն է նոյն խորագիրը կրող մատենաշարի նախորդ 5 հատորներուն: Հեղինակը հաւատարիմ մնացած է իր իսկ ստեղծած աւանդոյթին՝ ընթերցողին ներկայացնել Հայաստանի, Կիլիկիոյ, Օսմանեան կայսրութեան եւ այլ վայրերու մէջ թուրքի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930