Օրվա լրահոսը
Բուժումը հիվանդանոցում շարունակող տուժածներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, մյուսներինը` միջին ծանրության
Վթարից տուժածներից 4-ը բուժվում է Պավլովի կենտրոնական հիվանդանոցում
ՀԺԿ-ն բացառում է որեւէ այլ կուսակցության ցուցակով մասնակցությունը. «Ա1+»
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը բացառում է, որ ինքը կամ ՀԺԿ որեւէ ներկայացուցիչ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցի որեւէ այլ կուսակցության ցուցակով: «ՀԺԿ-ն այլ կուսակցության հետ կարող է միայն դաշինքով մասնակցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց Ստեփան Դեմիրճյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե նա հանդես է գալու «Ծառուկյան դաշինք»-ով ու լինելու է ցուցակում 5-րդը: Արդյոք ՀԺԿ-ն կդաշնակցի՞
Անչափահաս երեխաներին բնակարանով ապահովելու հույս դեռ չկա. քաղաքապետարանն առայժմ բնակարանային ֆոնդ չունի
Քիշմիրյանների բազմազավակ ընտանիքի մասին «Առավոտի» 18.01.2017 թվականի համարում նյութ էինք հրապարակել` «Քիշմիրյանների բազմազավակ ընտանիքում 3 երեխա մի մահճակալին են քնում» վերնագրով: Հոդվածում նշել էինք, որ 9 հոգանոց ընտանիքն ապրում է հողաշեն տանը, վեց երեխաները մեծանում են հակահիգիենիկ ու անբարենպաստ պայմաններում, որ խորհրդային տարիներին «պլանի տակ» գտնվող տունը փլվելու վտանգի տակ է, որ մկներն ու առնետները
«Կառավարությունը քաղցրաշենցիների պարտքերի համար մի բան է պայմանավորվում, բայց ուրիշ բան անում» (Տեսանյութ)
Իրավապահների «ձեռքում» հայտնված «Վինար» ընկերությունը 85 միլիոն դրամ է պարտք քաղցրաշենցիներին խաղողի մթերման դիմաց
Մահչուփյանը Թուրքիայի կրթական համակարգի զարգացման համար օրինակ է բերել Հայաստանի փորձը. ermenihaber.am
Մահչուփյանն այս բնագավառում որպես օրինակ բերել է Հայաստանը` ներկայացնելով այստեղ գործող «Թումո» կենտրոններն ու UWC միջազգային քոլեջը:
Հնարավո՞ր է, արդյոք, կանխել ձկան գողությունը Սեւանում
Ձուկն ինչպես սեղանին է մատուցվում 4-5 մասի կտրտված վիճակում, այնպես էլ այն դեռ ջրում արդեն՝ որպես ակնկալվող շահույթ, մասնահանված է մի քանի խիստ շահագրգիռ կողմերի միջեւ: Սեւանի ձկան մեծ պաշարների եւ ձկնորսության շահութաբերության մասին ակնարկներ կան Խորենացու մոտ: Արաբական աղբյուրների վկայությամբ՝ դեռ 3-րդ դարի կեսերին Սեւանի ձուկը շատ մեծ պահանջարկ ուներ եւ հասնում էր մինչեւ
ՊԵԿ. 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԱԺ պատգամավորի հայտարարության վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», անհրաժեշտ է համարում կրկին հստակեցնել, որ բանանի մենաշնորհի խնդիր չկա: 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ: Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը
ՀԱԷԿ-ի հետ խնդիր չի եղել. Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վրա է սառույց կուտակվել (Տեսանյութ)
Այս պահին ատոմակայանն անխափան աշխատում է
Լուծարվում են վարչական շրջանների ենթակայությամբ գործող հիմնադրամները
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, ուսումնասիրվել են վարչական շրջանների ենթակայությամբ գործող հիմնադրամներն ու արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ դրանց գործունեությունը դադարեցնելու և լուծարման գործընթաց սկսելու ուղղությամբ։ Մասնավորապես, Արաբկիր, Դավթաշեն և Կենտրոն նախկին թաղային համայնքների կողմից ստեղծված հիմնադրամները լուծարելու նպատակով, համաձայն «Հիմնադրամների
«Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է նախապատրաստվել առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեղումներին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ, Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, հունվարի 25-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 28-ը ներառյալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այսօրվանից նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին: «Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող
«Ո՞վ է բացառում, որ Բելառուս գնացած ՀՀ քաղաքացին չի հայտնվի Ադրբեջանում՝ որեւէ մեղադրանքով». Սամվել Մարտիրոսյան
Ըստ որոշ տեղեկությունների՝ բլոգերին մտադիր են ահաբեկչական խմբավորում ձեւավորելու մեղադրանք ներկայացնել
26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել քրոջ նախկին ամուսնուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են մարզի 30-ամյա բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:40-ին, «Սպիտակի բժշկական կենտրոնից» ահազանգ էր ստացվել առ այն, որ աջ աճուկային շրջանի ծակած վերք, արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ վնասվածքով բուժօգնության է դիմել
Ում հետ է համագործակցելու Տիգրան Ուրիխանյանը եւ ինչի համար է ափսոսալու, եթե չլինի հաջորդ խորհրդարանում
Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ Սեյրան Օհանյանի քաղաքական կուրսն անհայտ է: Մամուլում շատ բան է քննարկվում, բայց որն է այդ դաշինքը: Նույնը Ծառուկյանի դաշինքն է, ովքեր են այդ դաշինքում: Նա ասաց, որ կան քաղաքական գործիչներ, որոնց հետ համագործակցությունը բացառում է:
«Պետք չի անմեղ մարդկանց վրա «բոչկա գլորել». Սարիթաղցիների պաշտպանը բղավեց ու հիշեց ոստիկանապետին (Տեսանյութ)
Ոստիկանի հարցաքննության ընթացքում Լիպարիտ Սիմոնյանի նյարդերը տեղի տվեցին: Նա բղավեց, որ տուժող ոստիկանը մեղադրողի եւ պաշտպանների հարցերին տարբեր պատասխաններ է տալիս
Սաշուր Քալաշյան. «Հայաստանը վերջին երկիրն է, որ խորհրդային օրենքներով է շարժվում» (Տեսանյութ)
Ճարտարապետներն ուզում են փաստաբանների նման պալատ ունենալ
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է իր սեփական միջոցներից ներդրում կատարել Գյումրիում (Տեսանյութ)
Հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադրված է այցելել Գյումրի, սակայն մինչ այդ՝ հունվարի 26-ին, գյումրեցի գործարարներն են գնալու վարչապետի մոտ՝ Գյումրիի զարգացմանը վերաբերող հարցեր քննարկելու: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հանդիպելով տեղի գործարարներին, հորդորեց առաջարկներ նախապատրաստել վարչապետին, հարցերն էլ բաշխել միմյանց միջեւ, որպեսզի հանկարծ չկրկնվեն: Ըստ Գյումրու քաղաքապետի, Գյումրու զարգացման պիլոտային ծրագիր են մշակել, այն
Սեյրան Նիկողոսյան. «Բյուջեի ավելացումը մեզ ավելի շատ է պարտավորեցնում»
Հունվարի 24-ից 29-ը մեր առաջատար պատանի ու մեծահասակ հրաձիգները Մյունխենում մասնակցելու են մրցաշրջան 2017-ի առաջին միջազգային պաշտոնական մրցաշարին, իսկ մինչ այդ երեկ մեկնարկեց Հայաստանի մեծահասակների առաջնությունը: «Առավոտը» ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին խնդրել է ամփոփել 2016 թվականը եւ ներկայացնել մրցաշրջան 2017-ի ծրագրերը: Սեյրան Նիկողոսյանը, չնայած 2016 թվականին կատարված աշխատանքները համարում է բավարար, սակայն սպորտի
«Դարձնել, որ գիտությունների բոլոր թեկնածուները միանգամից դառնում են դոկտոր՝ աբսուրդի գագաթն է». Կառավարության նոր նախագիծը
Հայաստանում 400-500 դոկտոր կա եւ 6000-ից ավելի թեկնածու: Նրանցից 4500-ը ընդհանրապես գիտության հետ կապ չունեն բացարձակ: Նրանք պաշտոնի համար՝ որպես մեդալի նման մի բան, բրիլիանտից մատանու նման մի բան գնել են, առել են արտագրված այստեղից-այնտեղից: Գիտական աստիճանի համար վճարում են, ես անիմաստ եմ համարում վճարել այն մարդկանց, որոնք գիտական հիմնարկներում չեն աշխատում:
Երևանում՝ «Պանորամա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 45-ամյա տնօրենի դին . shamshyan.com
Երեկ՝ հունվարի 22-ին, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հովսեփյան փողոցի 24/3 շենք, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկանները նշված շենքի թիվ 52 սենյակում հայտնաբերել են 45-ամյա Տիգրան Կալմախյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել
Անդրիաս Ղուկասյանը բոյկոտում է կալանքի վերաբերյալ դատական նիստը
Հայաստանի լրագրողները հուլիսի 29-ին ցուցաբերեցին բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ և համարձակություն` Սարի թաղում և Խորենացի փողոցում խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության և վերջինիս հետ համագործակցող քաղաքացիական հագուստով սադրիչ-գրոհականների ապօրինի գործողությունների լուսաբանման ժամանակ: Այդ օրը լրագրողներից շատերը դարձան բռնության զոհ, բայց ողջ հանրությանը ցույց տվեցին, թե ինչպես են բարձրաստիճան ոստիկանները համակարգում սադրիչների գործողությունները քաղաքացիների դեմ բռնություն հրահրելու նպատակով:
Հանցավոր խումբ՝ Ռուսաստանում
Հունվարի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Արման Մ.-ն, որը 2016 թ. ապրիլի 1-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 210 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (մի խումբ անձանց կազմակերպված խումբ կամ խմբի ղեկավար): Խափանման միջոցը՝ կալանք: ՀՀ ոստիկանություն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 26-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Ձկան ճարպն առողջարար է եւ կանխում է տրոմբոզը
Հագեցած ճարպաթթուներ են պարունակում միսը, ճարպոտ երշիկները, ձուն, չզտած կաթը, կարագը, սերուցքը, պանիրը եւ կոկոսի յուղը։ Այս ճարպաթթուների չափազանց մեծ քանակությունները կարող են հանգեցնել «վատ» խոլեստերինի բարձրացմանը։ Խորհուրդ է տրվում ավելի քիչ հագեցած ճարպաթթուներով երշիկներ, օրինակ՝ տապակելու երշիկ, հում ապխտած միս կամ ճարպազուրկ եփած, ապխտած միս, ինչպես նաեւ անյուղ միս։ Թռչնամսի դեպքում պետք է հեռացնել
Ինքնավնասված դատապարտյալների նկատմամբ բռնություն չի եղել. ՔԿՎ
Հունվարի 21-ին www.a1plus.am էլեկտրոնային կայքում զետեղված «Դատապարտյալներն ահազանգում են, որ իրենց մահակներով ծեծել են» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի աստիճանական ապաբնակեցման վերջին փուլի ընթացակարգի համաձայն` բնակեցված վերջին խցում պահվող կալանավորված անձինք այլ հարկաբաժիններ տեղափոխվելու ընթացքում չեն ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին և դիմել են ինքնավնասումների: Ընդ
Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված միջոցառումներ Կրակովում
Հունվարի 20-ին Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչի և Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով Կրակով քաղաքում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ` նվիրված Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյա հոբելյանին: Միջոցառումների մեկնարկը տրվեց Կրակովի թագավորական Վավել ամրոցի Մայր տաճարում, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց հայերին հատուկ արտոնություններ
Կան կոնկրետ ներդրումային պայմանավորվածություններ
Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց բոլոր նախարարություններին և գերատեսչություններին կառավարության հաջորդ նիստին ներկայացնել 2017թ համար արդեն իսկ կանխատեսվող կամ պայմանավորված ներդրումների փաթեթները: Հասկանալի է, որ նման հանձնարարությունը կարող էր տրվել միայն այն դեպքում, երբ ներդրումների ծավալները ավելի քան կոնկրետ են: Ընդ որում` ենթադրվում է, որ 2017թ ընթացքում Հայաստանի տնտեսություն կներդրվի շատ ավելի
4 օրում Երևան քաղաքում ստուգվել է 58 բենզալցակայան
Հունվարի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում փրկարար ծառայությունն արձագանքել է 121 դեպքի: Մ. Ղազարյանը նշեց նաև, որ ծառայության մարզային ստորաբաժանումները ներկայացնում են 2016թ.-ի կատարված


















































