Օրվա լրահոսը
Հավանական է, որ ցուցակը կգլխավորի Սեյրան Օհանյանը․ Վարդան Օսկանյան. «Ազատություն» ռադիոկայան
Ամենայն հավանականությամբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կղեկավարի նորաստեղծ դաշինքի նախընտրական ցուցակը՝ մնալով անկուսակցական: Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում տեղեկացրեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ում ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը դաշինք է կազմել Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետության» և Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցության հետ: Վարդան Օսկանյան․ – Անպայման Սեյրան Օհանյանը ներգրավվածություն կունենա: Նա այս պահին կուսակցական չէ:
Ծայրահեղ ցուրտ եղանակի պայմաններում՝ Եվրոպայի զգալի մասով տարածվելուն զուգընթաց՝ փախստական և միգրանտ երեխաները վտանգի տակ են հայտնվում
Անավարտ գործերն ու դաժան եղանակն է՛լ ավելի են բարդացնում դժվար կացության մեջ հայտնված երեխաների իրավիճակը 20 հունվարի, 2017թ., Նյու Յորք: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրոպայի կենտրոնական, արևելյան և հարավային մասերով անցնող և ընկրկման որևէ նշան ցույց չտվող ծայրահեղ ցուրտ եղանակն ու փոթորիկը փախստական և միգրանտ երեխաներին սպառնում է շնչառական և այլ վտանգավոր հիվանդություններով, նույնիսկ ցրտահարության պատճառով՝ մահով:
Կարեն Կարապետյան. աշխատակիցների կրճատումը միշտ չէ, որ վատ է (Տեսանյութ)
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ընկերություններից մեկը ստիպված է եղել 40-50 տոկոսով կրճատել իր աշխատակիցների քանակը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ամերիկյան համալսարանում այսօր հանդիպման ժամանակ ասել է. «40-50 տոկոս կրճատումը բիզնեսի մեջ՝ միշտ չէ, որ վատ է: Եթե 40-50 տոկոս մարդ ավելի է նստած ինքնարժեքի մեջ եւ բիզնեսը ծախսափակ չէ, գուցե կրճատումը օպտիմալացո՞ւմ է, գուցե կրճատումը
Երևանն ու Ստեփանակերտը շարունակում են մշակութային սերտ համագործակցությունը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում Ստեփանակերտում գտնվող քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այցելել է Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն: Ստեփանակերտի մշակույթի նախարարության ներկայացուցչի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի ուղեկցությամբ Արամ Սուքիասյանը շրջել է թատրոնի շենքում, ապա հետևել փորձերին: Երևանի քաղաքապետարանի անունից թատրոնին փոխանցվել է համակարգիչ: Երևանի քաղաքապետի տեղակալի հաջորդ
Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի կայուն կառավարման կոշտ ծրագիր
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ: Նշենք, որ ՀՀ կառավարության՝ 2016թ. դեկտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել էր՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ում առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մարտական դիրքերից մեկը
Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների ծառայության, ինչպես նաև կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետ: Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին և սպայական անձնակազմին` ընդգծելով, որ հատկապես սահմանային
Ինչու է ՊԵԿ-ը փակել «ՍԱՍ» սուպերմարքեթները
Վարչապետը երեկ ասաց` հարկերից խուսափելու ցանկացած դրսեւորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի
Բելառուսի դատախազությունը որոշել է բավարարել Լապշինին արտահանձնելու Ադրբեջանի խնդրանքը
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 օրյա ժամկետում։ Որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։ Վերջիններիս հաջողվել
Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրում` էլեկտրոնային եղանակով
Գործարար միջավայրի բարելավման (Doing Business) և ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում մինչ տարեվերջ նախատեսվում է իրականացնել քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկում, որը սահմանվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ: Անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման համար մշակվել է մեկ պատուհանի գաղափարը կրող www.e-permits.am էլեկտրոնային կայքը, որի աշխատանքային ընթացքին ծանոթացնելու,
2016 թվականի տարեվերջում ապահովել է տեխզննության կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրության պատվիրումը
ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ 2016 թվականի տարեվերջում ապահովել է տեխզննության կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրության պատվիրումը և բանկերին տրամադրումը: Հաշվի առնելով, որ խնդրի վերաբերյալ դեռևս առկա են հրապարակումներ և առաջնորդվելով մեր համաքաղաքացիներին ավելորդ բարդություններից զերծ պահելու և պատշաճ ծառայություններ մատուցելու սկզբունքով՝ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ եթե կլինեն դեպքեր, երբ բանկերը
Ջերմուկում շարունակվել են ՀՀ բոլոր մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները
ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերի համար հունվարի 17-20-ը Ջերմուկում կազմակերպել է 3-րդ դասընթացը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ: Դասընթացն անցկացվում է ԵՄ փորձագետ, տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ: «ՄարզՌազմ» ծրագրի 3-րդ դասընթացի ժամանակ աշխատանքային խմբերին ներկայացվել են
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ վարչապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Իր գոհունակությունը հայտնելով Երևան-Ստեփանակերտ և Երևանի վարչական շրջաններ -ԼՂՀ շրջաններ համագործակցության արդյունքներից՝ ԼՂՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արցախի հետ համագործակցության ծրագիրը նախաձեռնելու և այն հետևողականորեն զարգացնելու համար: «Պարոն Մարգարյան, մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել
«Բաքվի հայերի ցեղասպանության փաստը տեղ չի գտել բանակցային սեղանին». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Սպանվածների թիվն ավելին է, անընդհատ նոր փաստեր են ի հայտ գալիս»,-նկատում է քաղաքագետը
Հայաստանից մասնակցել է 16 աշակերտ, որոնցից 12-ն արժանացել են 4 արծաթե, 8 բրոնզե մեդալների
Հայաստանի թիմը ղեկավարել են Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը և «Քվանտ» վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը:
Հայտարարություն. Գևորգ Սաֆարյանին համարում ենք խղճի բանտարկյալ և պահանջում նրան անհապաղ ազատ արձակել
Շուրջ մեկ տարի տևած դատավարությունից հետո՝ 2017թ. հունվարի 16-ին, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Նա և այլ ակտիվիստներ 2015թ. դեկտեմբերի 31-ի գիշերը փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել էին և չորս հոգու բերման ենթարկել 2016թ. հունվարի 1-ի գիշերը: Նրանց մեջ էր նաև Գևորգ Սաֆարյանը,
Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անվամբ. Անահիտ Բախշյանի նախագիծը
Սա բնավ ոչ հակախորհրդային և ոչ էլ, առավել ևս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում:
Ակնալիճ եւ Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով
Թունավորման պատճառը եղել է տնային պայմաններում պատրաստված ծիծակի և լոլիկի մարինադի պահածոների օգտագործումը:
Պարզվում է՝ Բաքվի ջարդերի ժամանակ հայերին պատանդ են պահել, նետել Կասպից ծովը (Տեսանյութ)
Պարզվել է նաեւ, որ Բաքվում հայերի դեմ հարձակումների փաստով որոշ քրեական գործեր են հարուցվել: Թեեւ այդ մասին կան փաստաթղթեր, բայց գործերը կարճվել են
Քննարկվել են ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրման վերաբերյալ հարցերը
Հունվարի 20-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, 2017թ. Ազգային ժողովի ընտրական գործընթացի, համաձայնագրով նախատեսված ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքի շուրջ: ՀԱԿ մամուլի հաղորդագրություն
Ընտրախախտումները կուսումնասիրի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ղեկավորությամբ գործող աշխատանքային խումբը
2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ
Էրդողանը մինչեւ 2029-ը կարող է մնալ նախագահ. իր վերահսկողության տակ են անցնում Թուրքիայի զինված ուժերը
Պատերազմ սկսելու հրամանի բոլոր գործընթացներն անցնում են Թուրքիայի նախագահին: Գործադիր իշխանությունն ամբողջությամբ փոխանցվում է նախագահին: Վարչապետի պաշտոնը վերացվում է եւ ներդրվում են փոխնախագահների ինստիտուտներ: Մինչեւ հանրաքվեն կարող ենք սպասել, որ Թուրքիայում նաեւ Էրդողանի կողմից հակահայկական կոչեր կլինեն:
ՀՀ բնապահպանության նախարարությունը շաբաթվա ընթացքում կայացրել է 830.0 հազ.դրամի վարչական տուգանքի 11 որոշում
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 16-20.01.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 830.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 286.14 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ գումարով և
58 ադրբեջանցու զրկել են քաղաքացիությունից՝ ահաբեկչական խմբավորումներում մասնակցելու համար
Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ միտումներ են նկատվում, որ նրանցից ոմանք վերադառնում են. «Սիրիայում վերջին շրջանում ահաբեկչական խմբավորումները իրենց դիրքերը զիջում են եւ վտանգ կա, որ նրանք կարող են վերադառնալ իրենց երկրներ: Ադրբեջանի պարագայում էլ կարող են վերադառնալ եւ դա ապակայունացման կտանի»:
«Մեզ համար կարեւոր է ԵԽ-ի կողմից իրերի ճիշտ ընկալումը»
Հունվարի 23-27-ը Ստրասբուրգում իր աշխատանքը կսկսի ԵԽԽՎ 2017թ.-ի առաջին նստաշրջանը՝ հագեցած օրակարգով, որին ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը պատրաստված է: ԵԽԽՎ հունվարյան օրակարգային խնդիրների շուրջ «Առավոտը» զրուցեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: – Տիկին Նաղդալյան, թերեւս սկսենք ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում ընդգրկված գլխավոր հարցից՝ ԵԽԽՎ նախագահի ընտրությունից: Նախ, կխնդրեինք պարզաբանել ԵԽԽՎ նախագահի
Խոշորացվող համայնքներում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումների առկա իրավիճակին վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում այցելություն էր կազմակերպել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Կողբ և Այրում խոշորացված համայնքներ: Այցի նպատակն էր Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների համատեքստում առկա իրավիճակի, արձանագրված դժվարությունների, խնդիրների ու հաջողությունների վերաբերյալ համապարփակ, փաստացի և արդի տեղեկատվության ստացումը և ամփոփումը, նշյալ համայնքներին
Ներդրումային համաժողովում կներկայացվի արևային կայանների կառուցման ծրագիրը
Հայաստանում արդյունաբերական նշանակության արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար միջազգային մրցույթ հայտարարելուց առաջ, հունվարի 25-27-ին Երևանում անցկացվող «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում տեղի կունենա ներդրումային համաժողով։ Այն նպատակ ունի քննարկել արևային կայանների կառուցման համար ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Ակնկալվում է օտարերկրյա և տեղական ներդրողների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը։ Ինչպես հայտնի է, անցած տարվա վերջին կառավարությունը հավանություն
«ՌԴ-ից կգանք, կկռվենք ու նորից կգնանք խոպան, հայրենիքում մենք տեղ չունենք». Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկ (Տեսանյութ)
Արթիկում «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկայի կարի ուսուցման կենտրոնը բացելու ժամանակ մեծ թվով արթիկցիներ հավաքվել էին իրադարձության վայրում: Մենք հավաքվածներից մեկին՝ ազատամարտիկ Սուրեն Մովսիսյանին հարցրեցինք, թե 350-400 աշխատատեղերի բացումը ինչ-որ չափով կկասեցնի՞ արտագաղթը Արթիկից, հույսեր կապո՞ւմ են այս ֆաբրիկայի հետ: «Էդ ինչքան փող պիտի տան, որ ես ապրեմ էստեղ, Հայաստան պետությունում փող չեն տալիս, որ ժողովուրդն ապրի,
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Արտաշատի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ
Սուրեն Կարայանը հանդիպել է Լյուկ Դևինի հետ` քննարկելու Հայաստան-ԵՄ համագործակցություն
Քննարկվել են բանակցությունների արդյունքները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների ընթացին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի
Ինչպես եկամտաբեր դարձնել մշակութային օբյեկտները, խթանել տուրիզմն ու պետական փողերը ճիշտ ծախսել
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կառավարությանն առաջարկում է առեւտրայնացնել մշակութային օբյեկտներն ու դրանք եկամտաբեր դարձնել: «Առավոտի» հետ զրույցում տնտեսագետն ասում է, որ երբ պետական գերատեսչությունները միջոցառումներ, շնորհանդեսներ կամ սեմինարներ են անում որեւէ հյուրանոցում, պետք է սկսեն դրանք թանգարաններում կազմակերպել: Մանուկյանի պատմելով՝ վերջերս մասնակցել է հանրային ֆինանսների կառավարում թեմայով միջոցառմանը, որի կազմակերպիչը միջազգային կազմակերպություն էր, հրավիրված էին ԵՄ


















































