Օրվա լրահոսը

Մալիշկա-Արենի հատվածում առկա է մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհին՝ Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին և Վարդենյաց լեռնանցքի մինչև 7-րդ կմ-ը, Մ-6 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հ-40 ավտոճանապարհի Մալիշկա-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան և

Յուրի Գորվիցը միացել է  JUST DILIJAN IT! թիմին

JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրերը 2017 թվականին կղեկավարի  Ռուսաստանում Apple ընկերության բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, կրթության ոլորտում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր, հոգեբանական գիտությունների թեկնածու Յուրի Գորվիցը: 2017թ.-ի ամառային ծրագրերի  ուղեգրերը հասանելի են հունվարի 16-ից: «Այս տարի մենք որոշել ենք ամրապնդել մանկական հանգստի կրթական բաղադրիչը: Մենք շատ ուրախ ենք, որ տաղանդավոր փորձագետների ու փորձառու դասավանդողների

Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին հանդիպումը կազմակերպելու համար և ամփոփ ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքները: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018թթ. Գործողությունների ծրագրին, Սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, ինչպես

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Արարատի և Եղեգնաձորի  տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության լրատվական ծառայություն

Ոստիկանության պաշտոնյաները հանիրավի մեղադրվել են իրենց լիազորություններն անցնելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արևհատ Շ.-ի կողմից կատարած սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը, որով վերջինս ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Դեռևս նախորդ տարի բանկային փաստաթուղթ կեղծելու համար քննչական մարմնի կողմից մեղադրանք էր  առաջադրվել Արևհատ Շ.-ին:  Վերջինս, սակայն, որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք էր տվել

ԱՍԵԿՈՍԵ

Մենք կարող ենք նավթի վրա նստած այդ երկիրը պայթեցնել քսան րոպեում: ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը: ՀՀ և ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը,ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն  

«Միլիցու» գործառույթը

70-ականների կեսերին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանդիպել էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Դասախոսներից մեկը բողոքեց պետական մարմիններում համատարած կաշառակերությունից (ի գիտություն նրանց, ովքեր «դրախտի» մասին հիշողություններ ունեն): Հանրապետության ղեկավարի պատասխանը հետեւյալն էր. «Է՜, մի տվեք»: Դա ինձ հիշեցնում է ներկայիս իշխանությունների, մասնավորապես, վարչապետի` նմանատիպ հարցերի մշտական պատասխանը` «Փաստեր ունեք, ասեք», կամ` «Դեպքեր գիտեք,

Զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող

Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը  ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում,

Սեյրան Օհանյան. «Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են»

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Միասնության շնորհիվ ստեղծված,

Արամ Հակոբյանը միջազգային վարպետի նորմա լրացրեց

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարը: Շրջանային մրցակարգով անցկացված մրցաշարում, որին մասնակցեցին Հայաստանի Չեխիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի տասը շախմատիստներ, ինը հնարավորից 6,5 միավորով հաղթող ճանաչվեց ուկրաինացի միջազգային վարպետ Ստանիսլավ Բոգդանովիչը: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6,0 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, երրորդ տեղը գրավեց գրոսմայստեր Ռոբերտ Աղասարյանը (5,5 միավոր): Նույնքան միավորով Դմիտրի Գորդիեւսկին (Ռուսաստան) լրացուցիչ

Տավուշի մարզպետը` Իջեւանի շուկայի մոտ երթեւեկը կարգավորելու վերաբերյալ

Կկառուցվի հետիոտների ստորգետնյա կամ վերգետնյա անցում

Վահե Մակարյան. «Ռուբեն Հակոբյանը պետք է հիմնավորի՝ որտեղ է տեսել իմ խուլիգանությունը».

Լրագրողն ընդդեմ պատգամավորի հայց է ներկայացրել դատարան

«Թեեւ տիկին Բախշյանի ասածների հետ համաձայն չեմ, նրան ամենայն բարիք եմ մաղթում». Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը՝ Անահիտ Բախշյանի՝ կուսակցությունից դուրս գալու մասին

Տավուշի բնակավայրերի անգլերեն գրառումները՝ սխալներով

Ո՞վ է մեղավոր տառասխալների համար

Րաֆֆի Հովհաննիսյան. Օհանյան Սեյրանը ապագա ղեկավար կարող է դառնալ. «Ա1+»

«Ժառանգությունն» ընտրությունների կգնա Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանադրականությանը նվիրված ուժերի հետ։   «Ժառանգության» առաջնորդը նաեւ անուններ է տալիս.  «Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյանը… Լեցուն քաղաքական գործիչներ կան, ում հետ ես համաձայն եմ, ում հետ ես ունեցել եմ մեծ- մեծ տարաձայնություններ, մարդիկ, ովքեր ինձ վիրավորել են»։ Հայաստանի ժողովուրդը փոփոխություն է պահանջում։ Հենց սա է «Ժառանգության» առաջնորդին մղում համագործակցել երբեմնի

«ԱԺ ընտրություններում, մականունավոր գործարարների մրցակցություն է լինելու»

«Նորմալ երեւույթ չէ էլի, երբ փետրվարի վեցին պետք է փաստաթղթերը ներկայացնես, բայց դեռ բանակցում ես». Արմեն Բադալյան

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը իմացան աշխարհի առաջնության մեկնարկային տուրի իրենց մրցակիցներին

ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվարի 10-ից մարտի 5-ը Թեհրանում կայանալիք նոկաուտ համակարգով շախմատի կանանց աշխարհի առաջնության մեկնարկային տուրի զույգերը: Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը խաղալու է հնդիկ Ռութ Պադմինիի, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ Լի Շիկունի (Չինաստան) հետ: Իրան մեկնելուց հրաժարվել են Նազի Պաիկիձեն, Մարիա Մուզիչուկը, Իրինա Կրուշը, Հոու Յիֆանը, Համփի Կոներուն, Տատյան Կոսինցեւան, Ալիս Գալյամովան, Կարոլինա Լուհանը, Էմմա

Թումոն բանակում. 21-րդ դարի կրթությունը՝ զինվորական համազգեստով

Այսօր Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Թումոյի և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ ծրագրի առաջին գործնական հանդիպումը: Այս համագործակցությունը հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա ծառայության ընթացքում ուսանել Թումոյի կրթական ծրագրով։ Զինվորները ձեռք կբերեն հմտություններ համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության, համակարգչային գրաֆիկայի և թվային երաժշտության ստեղծման ոլորտներում՝ այցելելով կենտրոններ շաբաթը երկու օր 18 ամիսների ընթացքում: Հանդիպման արդյունքում

ՀԱՊԿ-ում «անթույլատրելի են համարում» Բորդյուժայի հրաժարականը դեկտեմբերի 29-ի հայտարարության հետ կապելը. «Ազատություն»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի քարտուղարը այսօր հաղորդագրություն է տարածել՝ վստահեցնելով, թե լրատվամիջոցների՝ կազմակերպության շուրջ վերջին շրջանի շատ հրապարակումներ «ոչ այնքան օբյեկտիվ բնույթ են կրում, իսկ երբեմն էլ չեն համապատասխանում իրականությանը»: «Մասնավորապես, զանգվածային լրատվամիջոցները մեծ ուշադրություն են հատկացնում հայ – ադրբեջանական սահմանին 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ն․Ն․ Բորդյուժայի մեկնաբանությանը: ՀԱՊԿ

Շիրակի ՀՅԴ շտաբը կգլխավորի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցելու նպատակով ստեղծվելիք ՀՅԴ Շիրակի մարզի նախընտրական շտաբը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց Հովսեփ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետը անցած տարվա դեկտեմբերի վերջին մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքը որպես թեկնածու չի ընդգրկվելու ՀՅԴ-ի ցուցակում: «Ոչ, իմ անունը չի լինելու, ես պետական պաշտոնյա եմ,

Կարօ Փայլան դիմած է Թուրքիոյ Սահմանադրական դատարան

Կարօ Փայլան Յունուար 13-ին Թուրքիոյ խորհրդարանին մէջ իր ելոյթի ընդհատման եւ երեք նիստի մասնակցութեան իրաւունքէն զրկուելուն պառտճառով Թուրքիոյ Սահմանադրական դատարան դիմած է: Փայլան տեղի ունեցածը որպէս անձեռնմխելիութեան իրաւունքի եւ խօսքի ազատութեան խախտում կ՛որակէ, կը հաղորդէ «Ակօս»-ը: Սահմանադրական դատարան դիմելէն բացի Կարօ Փայլան նաեւ դիմում ներկայացուցած է Թուրքիոյ ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ)` պահանջելով հրաժարիլ կայացուած որոշումէն,

Էդգար Ղազարյանը մասնակցել է Լեհաստանի Սկիրնիևիցե քաղաքի հիմնադրման 150-ամյակի հոբելյանական միջոցառումներին

Հունվարի 13-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Լոձի մարզի Սկիրնևիցե համայնք` համայնքի կազմավորման 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Դեսպան Ղազարյանը մասնակցել է այդ առթիվ հրավիրված համայնքային խորհրդի հատուկ նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Իր ելույթում դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Սկիրնևիցեի համայնքային իշխանություններին` արդյունավետ համագործակցության համար, ինչի

Կարեն Կարապետյանը Դմիտրի Մեդվեդևի հրավերով կայցելի Մոսկվա. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին Մոսկվա կայցելի Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպման օրակարգում են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտների, ինչպես նաև՝ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր: Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք միջպետական և

Հրապարակվել է ԼՂՀ Սահմանադրության նախագծի լրամշակված տարբերակը

ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը: ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 

Պիպոյանը ՍԱՊԾ-ին՝ «Տանեմ 30 օբյեկտ ցույց տամ, 30-ում էլ խախտում լինի»

Բաբկեն Պիպոյանն ասում է, որ կառավարության ծրագրում բացակայում է մի կարեւոր բան՝ գների կարգավորման մեխանիզմը

«Ես անհամատեղելի եմ ռուսական ուղղության հետ». Բախշյանը՝ «Ժառանգությունից» դուրս գալու մասին

«Ես այդ ուղղվածությունը չեմ ուզում ինձ վրա ընդունել, նրանց հետ «ոտք գցել» էլ չեմ ուզում»,-ասում է տիկին Բախշյանը

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի  Երևան – Գառնի  ավտոճանապարհին և Վարդենյաց  լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Էստոնիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Տարտուի համալսարանի ռեկտորին

Հունվարի 16-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Տարտուի համալսարանի ռեկտոր Վոլլի Կալմի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ 19-րդ դարի հայ լուսավորչական շարժման ներկայացուցիչների և Տարտուի համալսարանի կապին՝ ընդգծելով հայ ժողովրդի պատմության մեջ նրանց ունեցած անգնահատելի դերը: Ռեկտորն իր հերթին շեշտեց Խաչատուր Աբովյանի և Տարտուի համալսարանի մյուս հայ շրջանավարտ լուսավորիչների գործունեությունը լուսաբանելու

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930