Օրվա լրահոսը

Սպանության փորձի հանգամանքը չի հիմնավորվել. նախաքննությամբ պարզվել են դեպքի իրական հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ չի հիմնավորվել Ա.Թումանյանի կողմից Էջմիածնի քաղաքապետ Կ.Գրիգորյանի կամ որևէ այլ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքը, փոխարենն ապացույցներ են ձեռք բերվել Ա.Թումանյանի նկատմամբ

Սերժ Սարգսյանը շարքային Գարիկ Վարդանյանին հետմահու պարգևատրեց Մարտական ծառայության մեդալով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհին՝ Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին և Վարդենյաց լեռնանցքի մինչև 7-րդ կմ-ը, Մ-6 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հ-40 ավտոճանապարհի Մալիշկա-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:

ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերը` 2016-ին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական անգամ ներկայացնում է ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Տեղեկանքը անդրադառնում է 2016 թ.-ին զինված ուժերում մահացության դեպքերին, այդ թվում՝ 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների հետեւանքով մահվան դեպքերին: Ըստ ուսումնասիրության տվյալների՝ կտրուկ աճել է սպանության հետևանքով մահացությունների թիվը՝ մոտ 4 անգամ (2015 թ-ին՝ 3, 2016 թ-ին՝

«Գուցե լրացուցիչ հանգամանքնե՞ր ներկայացվեն իրավապահներին». ՊՆ պաշտոնյան՝ Վահան Բադասյանի ահազանգի մասին

Արդյո՞ք ՊՆ գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերը բացառված են

Եվս չորս սուտ մատնություն. Նախորդ տարվա համեմատ` սուտ մատնությունների թիվը կտրուկ աճել է

Պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են պաշտոնեական հանցագործություններ կատարելու մեջ

Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «տոնածառի» հայտնի գործով հրապարակեց վճիռը՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի դեմ: Նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ արդեն 1 տարի է անցել, ինչ Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է:  Հիշեցնենք, որ այսօր Գեւորգ Սաֆարյանն իր վերջին խոսքում ասաց, որ ՀՀ դատաիրավական համակարգը հիշեցնում է Կաֆկայի «Դատավարությունը»: Հարցին,

«Սեյրան Օհանյանի ազատագրած 800 հազար հեկտարն ինչո՞ւ աչք չեք կոխում». Ամարասի Արթուր

«Ամարաս» ՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին սատարելու է Սեյրան Օհանյանին

Վարչապետին է ներկայացվել ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը: Կառավարության ղեկավարին է ներկայացվել մինչև 2025 թվականը շուկայի պահանջներին բավարարող ՏՀՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման, բուհերի կարողությունների զարգացման, այդ թվում՝ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության ապահովման, ՏՀՏ ոլորտի ընկերությունների խթանման առարկայական նախագծերի փաթեթ: Այն մշակվել է շահագրգիռ գերատեսչությունների և

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն 2017 թվականին 2.5 միլիարդ դրամ կներդնի (Տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրենի ուղեկցությամբ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից էլեկտրագնացքով ուղևորվեց Սևան` ճանապարհին դիտարկելով առկա թերությունները և 2016-ի ընթացքում կատարված բարեփոխումները: Սերգեյ Վալկոն Վահան Մարտիրոսյանին հայտնեց, որ երկաթգծի բարելավման արդյունքում բարձրացել է երթևեկության միջին արագությունը` Երևան-Սևան ճանապարհի վրա ծախսվող ժամանակը վերջին տասը տարիներ ընթացքում առաջին

«Եթե 20 տարի նստած եմ եղել…». քննվում է Վ. Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածի բողոքը

Ինչո՞ւ է ՔԿՀ-ն մեկ տարով հետաձգել Վ. Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածի՝ վաղաժամ պայմանական ազատման դիմումի քննությունը

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ

Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի և առաջիկա անելիքների վերաբերյալ: Մասնակցել են Ծրագրի խորհրդի անդամները: Խորհրդակցության սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խորհրդի առջև դրված խնդիրներին և գործունեության առաջնահերթություններին: «Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի զարգացման գործում մենք շատ ավելի ակտիվորեն ներգրավենք միջազգային

Բախշյանը «Ժառանգությունից» դուրս գալու դիմում է ներկայացրել, «Լուսավոր Հայաստանի» առաջարկը չի ընդունել. «Առաջին լրատվական»

«Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, քանի որ կուսակցության հետ այլևս հեռանկար չունի: Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ անդամակցել ԼՀ-ին, չի ընդունել: «Ես իրենց ասել եմ՝ քանի որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ քննարկումների մեջ եմ, բարոյական և գեղեցիկ չեմ համարում, որ միաժամանակ իրենց

16 տարին լրացած անձը կարողանալու է անձամբ ինքը դիմել անձնագրում վավերականության նշում կատարելու համար

ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆԵԼՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԿԱՐԳ Ներկայումս 16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու դիմումը ներկայացնում է անձամբ, սակայն եթե ցանկանում է հին նմուշի անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, 16-18 տարեկան երեխաների դեպքում դիմելու է նրա ծնողը կամ ծնողի կողմից լիազորված անձը: Փոփոխության համաձայն 16

«Մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի, ում ուզում՝ դատում են». Գեւորգ Սաֆարյանի վերջին խոսքը՝ դատարանում (Տեսանյութ)

Գեւորգ Սաֆարյանը դատավճռից առաջ հայտարարեց՝ «Չի կարելի անմեղ մարդուն դատել: Անգամ մեղավոր մարդուն չի կարելի դատել, եթե նրա մեղքը ապացուցված չի դատարանում: Եթե այս հիմնարար իրավունքները չեն պահպանվում մեր դատաիրավական համակարգում, մեր պետությունը փլուզվելու է»:

Տիգրանաշենի ոլորաններում առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհին՝ Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին և Վարդենյաց լեռնանցքի մինչև 7-րդ կմ-ը, Մ-6 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հ-40 ավտոճանապարհի Մալիշկա-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:

Շիրակի մարզի ՀՀԿ թեկնածուների ցանկը պատրաստ է. դատավորի դուստրը, նորընտիր գյուղապետն ու անգլերենի ուսուցչուհին՝ վարկանիշային ցուցակում

ՀՀԿ Շիրակի մարզի վարկանիշային ցուցակը գրեթե պատրաստ է, արդեն իսկ հայտնի են այն 15 անձինք, որոնք առաջադրվելու են այս տեղանքից: Վարկանիշային ցուցակով կառաջադրվեն Շիրակի նախկին մարզպետ, նախագահի վերահսկողական ծառայության պետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը, որն, ի դեպ, իր ուսերին է վերցրել կազմակերպչական բազմաթիվ հարցեր. ՀՀԿ ցուցակը կազմելը վստահվել է նրան, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, «Շիրակ» ֆուտբոլային

Թուրքիայում հայկական Սուրբ Գևորգ վանական համալիրը անհետացման եզրին է. Ermenihaber.am

Էլազըղում (պատմական Խարբերդ) գտնվող հայկական Սուրբ Գևորգ վանական համալիրը անմխիթար վիճակում է: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էլազըղի Շահինքայա գյուղում գտնվող համալիրի բոլոր կառույցներն ավերվել են: Ներկայումս կանգուն է միայն մի կիսավեր եկեղեցի, որի սյուները ճաքել են, իսկ կառույցի ներսն ուղղակի տակնուվրա է արված: 6-րդ դարի այս վանական համալիրը նախկինում ունեցել է իր եկեղեցին, բաղնիքը, որբանոցը,

Ինչու է Գեւորգ Սաֆարյանը իր մյուս այտը դեմ տվել իրեն հայհոյող ոստիկանին. Աստվածաշնչից մեջբերումներ՝ դատին (Տեսանյութ)

Մեղադրող դատախազն արդարացրեց հայհոյող ոստիկանին, թե միգուցե դատարանում պոռթկում է ունեցել եւ ասել է՝ ես եմ հայհոյել: Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի խոսքերով՝ ոստիկանին վայել չի ՀՀ քաղաքացիներին ամանորյա գիշերը այդպիսի հայհոյանքներ հղել եւ դա ձեւակերպել՝ որպես ծառայողական պարտականությունների կատարում:

Գերակշռել են թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները համատեղ 2016 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին բացահայտել են մաքսային կանոնների խախտման 46 դեպք: Բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում ևս գերակշռել են տարբեր տեսակի թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. արձանագրված 11 այդպիսի դեպքով քաղաքացիները մաքսային հսկողությունը շրջանցելու

Հանձնարարվել է շարունակել ներդրումային ծրագրերի մշակման վերաբերյալ բանակցային գործընթացները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման և քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքէջում դրանց տեղադրման աշխատանքները: Նշվել է, որ զուգահեռաբար ուսումնասիրվում են նաև 2017թ. պոտենցիալ ներդրումային ծրագրերի ծավալները: Հանձնարարվել է շարունակել ներդրումային ծրագրերի մշակման վերաբերյալ բանակցային գործընթացները: Առևտրի վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի

Վերսկսվել են «Կյանքը` սպորտի ռիթմով» մասսայական մարզումները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին ամանորյա տոների առիթով, վերսկսվել են «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճում: 2017 թվականի առաջին մարզումներին, որոնց ավանդաբար մասնակցում են տարբեր տարիքային խմբերի ավելի քան 100 մարզվողներ, այս անգամ միացել են նաև մեծ թվով նորեկներ: Նշենք, որ արհեստավարժ մարզիչների մասնակցությամբ անցկացվող

Խառնամուսնությունների պատճառները՝ սոցիալականից մինչև հոգեբանական. «Ա1+»

Հայաստանում եթե տղամարդն է այլազգի ներկայացուցչի հետ ամուսնանում, ոչ ոք դրանից մեծ աղմուկ չի բարձրացնում, ինչը, սակայն, նույնը չէ կնոջ պարագայում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Լիլիթ Խաչատրյանը. «Կանանց պարագայում ավելի խանդով են հարցին մոտենում, կա կարծրատիպ, որ տղամարդիկ են հանդիսանում գենի կրողը և անկախ նրանից, թե ում հետ են ամուսնանում, երեխան հայ

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ

2016 թվականին Առողջապահության տարբեր ոլորտների բարելավման նպատակով կատարվել է ընդունված և իրականացված ռազմավարությունների ու ծրագրերի արդյունավետության գնահատում: Այդ նպատակով նախ մշակվել է գնահատման մեթոդաբանություն։ «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի արդյունավետության գնահատման  արդյունքներով  ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայություններ իրականացնող տասնմեկ բժշկական կազմակերպությունում որակի վերահսկման և ընթացիկ հարցերը

«Թալիշի կորցրած դիրքերը նույնիսկ 1 վաշտ չի պաշտպանել, մեր 50 հոգու դեմ 12 վաշտ են հանել». Գեւորգ Սաֆարյան

Գեւորգ Սաֆարյանն ընդգծեց մեղադրող դատախազի խոսքերը, որ Սաֆարյանը վտանգավոր է հասարակության համար: Նա հորդորեց հասարակությանը հարցնել՝ ինքը վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Ըստ Սաֆարյանի, իր տեղում՝ ամբաստանյալի աթոռին պետք է նստած լինի ոստիկան Գեղամ Խաչատրյանը, ոչ թե ինքը:

Շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ևս շարունակվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը ստուգելու նպատակով անակնկալ այցերը: Մասնավորապես, Դավթաշեն, Աջափնյակ, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների 13 մանկապարտեզներում իրականացված ստուգումների արդյունքում խախտման որևէ դեպք չի արձանագրվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, վերահսկողության վարչություններին հանձնարարել

Վթարային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ղազանչի-Գյումրի 1-ին ջրատարի վթարով պայմանավորված, այսօր` հունվարի 16-ին ժամը 10.30-ին դադարեցվել է Գյումրի քաղաքի` Կոմսոմոլի, Վ. Սարգսյան, Անտառավան 3-րդ, 4-րդ թաղամասերի, Շինարարների, Կ. Դեմիրճյան, Շչեդրին փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Նախատեսվում է նշված տարածքներում ջրամատակարարումը վերականգնել հունվարի 16-ին ժամը 21.00-ին: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը

Գեւորգ Սաֆարյանի պաշտպանական ճառը՝ դատարանում (Ֆոտոշարք)

Գեւորգ Սաֆարյանը մեջբերումներ արեց եւ մատնացույց արեց կոնկրետ օրինակներ, որ ոստիկանների, վկաների մի շարք ցուցմունքներում կան հակասություններ: Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ քննիչի գրած, տված ցուցմունքներն են, չեն տեսել, բայց ցուցմունք են տալիս:

Հանձնարարվել է ուժեղացված աշխատակարգով շարունակել մայթերի և բակային տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով, ուժեղացված աշխատակարգով շարունակվում են մայրաքաղաքում մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները: Զեկուցվել է նաև,  որ ԱԻՆ-ի հետ համագործակցված շարունակվում են բազմաբնակարան, ինչպես

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930