Օրվա լրահոսը
Նույնասեռականները որոշել են ամուսնանալ, որ գյուղում վատը չխոսեն իրենց մասին. պատմություններ և հետազոտություն
Նոր հետազոտություն՝ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության և իրավունքների խախտումների մասին
Ֆելիքս Ցոլակյանը`ՀՀԿ-ի ցուցակում (Տեսանյութ)
Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցնում է`ամեն ինչ անելու են, որ ընտրություններում փող չբաժանվի
Լեռնային Ղարաբաղի հարցը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ. Լավրով
Լեռնային Ղարաբաղի հարցը բացառապես Ադրբեջանի ներքին խնդիրը չէ. այդ հարցով գոյություն ունի որոշումների փաթեթ, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում և որոշումներում: Այս մասին իր ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի Ադրբեջանի «ներքին գործերին» , եթե վերջինս փորձի
Զգո՛ւյշ, դասական է
Սրբագրե՛ք մեր դպրոցական դասագրքերը, պատասխա՛ն տվեք աշակերտին «Ու թնդում է Թըմբուկ բերդը Էն աղմուկից խընդության…»: Թումանյանի անմահ պոեմի այս ճչացող տառասխալը (147 էջ) միակը չէ հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի գրականության դասագրքում: Ո՜ւր է թե միակը լիներ. հայ քնարերգության նմուշների աղճատումները, ցավոք, սովորական բան են այս ձեռնարկում: Եվ խոսքը լոկ սրբագրական վրիպակների մասին չէ, այլ հիմնականում
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ
Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: Գ.Սարգսյանը տեղափոխվել
Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը
Ճանապարհային երթևեկության կանոնները ըստ սահմանված կարգի չպահպանող վարորդների նկատմամբ կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ։
29-ամյա երիտասարդը դուրս է եկել տանից և չի վերադարձել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում անհայտ կորած համարվող 29-ամյա Հայկ Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ: 2016 թվականի նոյեմբերի 26-ին հաղորդում է ստացվել երիտասարդի մորից առ այն, որ որդին՝ 1988 թվականին ծնված Հայկ Խաչատրյանը, 2016 թվականի նոյեմբերի 20-ին դուրս է եկել իրենց
Գուցե նույնիսկ նշել է նաեւ, թե հատկապես որ սննդատեսակները պիտի ստուգել. «Չորրորդ իշխանություն»
Իսկ վերջում թախանձագին կխնդրի, որ մի քիչ տուգանեն («բա անհարմար չի», էկել-հասել եք ստեղ…»)։
Ով է խոչընդոտում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության երկարաձգմանը. «Հայոց աշխարհ»
Չմոռանանք, որ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը երեք անգամ անընդմեջ ղեկավարում են ռուս դիվանագետները, ինչը ընդունված չէ եվրոպական կառույցներում, որտեղ, որպես կանոն, գործում է ռոտացիայի սկզբունքը։ Դա եղել է Ռուսաստանի պահանջով։
Տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հանդիպումը
Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։
«Ամեն ինչ առայժմ խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն մեծամասնություն կլինի խորհրդարանում». Գագիկ Հարությունյան
«Ծառուկյանի գործոնն առկա է լինելու ընտրություններում, թե ինչ ձեւով, չեմ կարող ասել». Գագիկ Հարությունյան
ԱԱԾ ուշադրության կենտրոնում հայտնված ռեկտորներից մեկը Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտորն է. «Ժողովուրդ»
Իսկ ահա մյուս բուհը, որը եւս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում «Հայբուսակ» համալսարանն է։
Մեր երկիր է ներթափանցել գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը, որը «Հոնկոնգ» անվանումն ունի. «Հայկական ժամանակ»
Լիանա Թորոսյանի տեղեկացմամբ, երեկվա դրությամբ սուր շնչառական վարակների կապակցությամբ պոլիկլինիկաներ այդ օրը դիմել է շուրջ 600 մարդ։
Րաֆֆիի նամակը Հրանտին
Հավերժական հայրենակից, Բոլորեց տասը տարին այն եղեռնաժամից, երբ թուրք չարագործը սառնասրտորեն քաշեց քո թիկունքին ուղղված զենքի ձգանը: Սակայն տասնամյա բացակայությունդ շատ ավելի ներկա կարելի է համարել, քան ոմանց ֆիզիկական ներկայությունը: Դա թերեւս նրանից է, որ սերմանածդ գաղափարների հունդերը այս ամբողջ ընթացքում պտղավորվեցին եւ շարունակում եմ պտղավորվել բյուրավոր սրտերում ու մտքերում: Իսկ 1996-ին քո հիմնադրած երկլեզու
Սա կլինի աշխարհում թերեւս առաջին դեպքը, երբ «7 աստղանի» ճոխ օբյեկտը դառնում է ռազմական ուսումնարան. «Հայկական ժամանակ»
Անցան շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է, թե պետեկամուտների կոմիտեի՝ Դիլիջանում կառուցած ուսումնական կենտրոնը կարող է տրամադրվել պաշտպանության նախարարությանը։ Նախարարը տեղեկացրել է, թե արդեն խնդրել է Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին՝ քննարկել նման հնարավորությունը։ Ըստ նախարարի, ՊԵԿ-ի «ուսումնական կենտրոնը» կարող է հետագայում ծառայել «Մոնթե Մելքոնյան» ռազմական
«Եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում վստահություն ձեւավորվի, կնպաստի բանակցություններում վստահության մեծացմանը». Վիկտոր Դալլաքյան (Տեսանյութ)
«Հայ-ադրբեջանական հարաբերութուններն ավելի լայն են, քան ԼՂ խնդիրը»,-ասում է «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահը
Սեյրան Օհանյանը տուն չունի, վարձով է ապրում. «Հրապարակ»
Տարբեր լրատվամիջոցներում հրապարակվել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շքեղ առանձնատան լուսանկարները։ Առանձնատունը գտնվում է Վահագնի թաղամասում եւ դեռ կառուցվում է։ Նկատենք, որ այն իր ճարտարապետական տեսքով ու կառուցվածքով տարբերվում է թաղամասի մյուս տներից եւ ստանդարտից դուրս է։ Օհանյանի զինակից ընկեր, ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որ Վահագնի թաղամասի սեփականատեր Նինա Հովնանյանի ամուսինն է, հերքում
Վերադարձ ձեր ակունքներուն. ոմանց համար՝ դէպի Արեւմտահայաստան, ուրիշներու համար՝ դէպի հայութիւն
Նոր Զարթօնք. «Կարո Փայլանը առանձին չէ» Ժողովուրդներու Ժողովրդավարական Կուսակցութեան պատգամաւոր Կարօ Փայլան սահմանադրական փոփոխութիւններու մասին խորհրդարանին մէջ ելոյթ ունեցած է 01/13/2017 թուականին: Փայլան իր ելոյթին մէջ անդրադարձած է 19րդ դարու Օսմանեան Կայսրութեան ազգերու համակարգին եւ առաջին սահմանադրութեան բազմաձայն ոգիին: Նաեւ յիշեցուցած է Գրիգոր Օտեանի դերը: Ցաւօք սրտի, այս Սահմանադրութիւնը, ընդունելութենէն կարճ ժամանակ ետքը Օսմանեան-Ռուսական պատերազմի
Սոցփաթեթի ծրագիրը կգործի բարեփոխվա՞ծ տարբերակով. «Հրապարակ»
Վարչապետ Կարեն Կարապետյանն ի՞նչ դիրքորոշում ունի սոցփաթեթի ծրագրի նկատմամբ, գործելո՞ւ է այսուհետ այդ ծրագիրը նախկինի պես, թե՞ ոչ։ Չէ որ հենց պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են խոստովանում, որ, օրինակ, 80 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղծառայողը չի կարող միաժամանակ առողջապահության եւ հանգստի հարց լուծել։ Կառավարությունից խորհուրդ տվեցին դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ սպառիչ կպատասխանեն
BMW-ն բախվել է էլեկտրասյանն ու մի քանի մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց ճանապարհին. կա 1 զոհ. 2 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին BMW մակնիշի 34 FN 423 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը և մոտ 5 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում
Մալիշկա-Արենի հատվածում առկա է մառախուղ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհին՝ Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին և Վարդենյաց լեռնանցքի մինչև 7-րդ կմ-ը, Մ-6 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հ-40 ավտոճանապարհի Մալիշկա-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան և
Յուրի Գորվիցը միացել է JUST DILIJAN IT! թիմին
JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրերը 2017 թվականին կղեկավարի Ռուսաստանում Apple ընկերության բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, կրթության ոլորտում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր, հոգեբանական գիտությունների թեկնածու Յուրի Գորվիցը: 2017թ.-ի ամառային ծրագրերի ուղեգրերը հասանելի են հունվարի 16-ից: «Այս տարի մենք որոշել ենք ամրապնդել մանկական հանգստի կրթական բաղադրիչը: Մենք շատ ուրախ ենք, որ տաղանդավոր փորձագետների ու փորձառու դասավանդողների
Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին հանդիպումը կազմակերպելու համար և ամփոփ ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքները: Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018թթ. Գործողությունների ծրագրին, Սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, ինչպես
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Արարատի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ոստիկանության պաշտոնյաները հանիրավի մեղադրվել են իրենց լիազորություններն անցնելու մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արևհատ Շ.-ի կողմից կատարած սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը, որով վերջինս ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Դեռևս նախորդ տարի բանկային փաստաթուղթ կեղծելու համար քննչական մարմնի կողմից մեղադրանք էր առաջադրվել Արևհատ Շ.-ին: Վերջինս, սակայն, որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք էր տվել
Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը: ՀՀ և ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը,ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Միլիցու» գործառույթը
70-ականների կեսերին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանդիպել էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Դասախոսներից մեկը բողոքեց պետական մարմիններում համատարած կաշառակերությունից (ի գիտություն նրանց, ովքեր «դրախտի» մասին հիշողություններ ունեն): Հանրապետության ղեկավարի պատասխանը հետեւյալն էր. «Է՜, մի տվեք»: Դա ինձ հիշեցնում է ներկայիս իշխանությունների, մասնավորապես, վարչապետի` նմանատիպ հարցերի մշտական պատասխանը` «Փաստեր ունեք, ասեք», կամ` «Դեպքեր գիտեք,
Զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող
Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում,


















































