Օրվա լրահոսը

Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի խնդրահարույց անդամ

Հայկ Գաբրիելյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ   ՆԱԽԱԲԱՆ Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952թ. փետրվարի 18-ին` Դաշինքի ստեղծումից 3 տարի անց։ Անկարայի տվյալ քայլը թելադրված էր Արևմուտքի հետ համագործակցության օգտին պատմական ընտրության կատարմամբ, տարածաշրջանում կոմունիստական գաղափարների տարածմանը հակազդելու ցանկությամբ և այլ հանգամանքներով։ Այն ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ դեմ էին Թուրքիայի անդամակցությանը՝ ընդգծելով, որ նա

Փոստանջյան. Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը չէ. «Ազատություն» ռադիոկայան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ընտրությունների գնալու տեսակետը կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չէ։ «Կուսակցության ղեկավարը իրավունք ունի հանդիպելու, ինչպես նաև ցանկացած կուսակցության անդամ, բայց դա դեռ չի նշանակում, որ դա պաշտոնական տեսակետ է, որովհետև այսպիսի որոշում

Եղանակի կանխատեսման համաշխարհային բոլոր կենտրոնները արդեն 1 ամիս է՝ Երևանում կանխատեսում են արևային երկինք

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Եղանակի կանխատեսման համաշխարհային բոլոր կենտրոնները արդեն 1 ամիս է՝ Երևանում կանխատեսում են արևային երկինք, օդի ջերմաստիճանն էլ՝ 8-10 աստիճանով սխալ: Խեղճերը գլխի չեն, թե ինչ է կատարվում:

Կարեն Խաչանովը Australian Open-ում հաղթահարել է առաջին շրջանը

Մելբուռնում մեկնարկած «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարում՝ թենիսի Ավստրալիայի առաջնությունում, Կարեն Խաչանովը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, 6:4, 3:6, 7:6, 6:3 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մաննարինոյին: Վաղը հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը լինելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեկ Սոկը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ eurosport.com-ի

Հայկական անձնագիրն աշխարհի ամենաազդեցիկ անձնագրերի ցանկում 66-րդն է

Հայկական անձնագիրն աշխարհի ամենաազդեցիկ անձնագրերի 2017թ. վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Աղյուսակը հրապարակել է Passport Index-ը: Անձնագրի հզորությունը որոշվում է նրանով, թե դրանով քանի երկիր է հնարավոր այցելել առանց այցագրի: Հայաստանի դեպքում այդ երկրների թիվը 58 է: Հայաստանի հետ նույն հորիզոնականը կիսում են Զիմբվաբեն, Ղրղըզստանը և Չինաստանը: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը Բելառուսի, Բոլիվիայի և Պապու

Կասպարովը ադամանդակուռ թագը վաճառել՝ գումարը բաժանել է Բաքվի հայ փախստականներին. aniarc.am

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ռուսական Կոմերսանտ թերթի հետ զրույցում (3 դեկտեմբեր, 2015թ)՝ անդրադառնալով իր և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովիհարաբերություններին, պատմել է մի դեպք անցյալից: «1990-ին Կասպարովը աշխարհի չեմպիոնության պայքարում հաղթեց Կարպովին: Ոսկերչական Կառլոֆ ֆիրման Կասպարովին նվիրեց ադամանդակուռ թագ, որի վրա կար 1118 հատ սև ու սպիտակ ադամանդ: Նա որոշեց վաճառել թագը և գումարը փոխանցել հայ փախստականներին: Անգամ գնորդ

Հստակ առաջարկություններ` բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների

Բարձրագույն կրթության ոլորտի կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և կրթական գործընթացի բարեփոխումներին միտված ծրագրերի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հանձնաժողովում ընդգրկված են ԿԳ նախարարության և բուհերի ներկայացուցիչներ: Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները` ընդգծելով, որ

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովը համաձայնություն է տվել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունվարի 17-ին գումարվել է արտահերթ նստաշրջան: Օրակարգը, Կանոնակարգի համաձայն, առաջարկել են նախաձեռնողները և դրանում ընդգրկված էր մեկ հարց. Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկումը: Նախագծի քննարկումը ընդմիջվել էր 2016թ.-ի դեկտեմբերի 29-ի ԱԺ լիագումար նիստում: Արտահերթ նստաշրջանի բացման խոսքում ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանն ամփոփել

Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ստամբուլում ձերբակալել են ամանորի գիշերը 39 մարդու սպանած ԻՊ ահաբեկչին (տեսանյութ). Ermenihaber.am

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Ստամբուլի «Ռեինա» ակումբում ահաբեկչություն իրականացրած անձին: Նախնական տվյալների համաձայն՝ նա ազգությամբ ուզբեկ Աբդուլքադիր Մաշարիպովն է, որը հանդես էր գալիս Աբու Մուհամմադ Ալ Հորասանի ծածկանունով: Ձերբակալվել է Էսենյուրթում գտնվող  բնակարանում, որտեղ էլ թաքնվում էր: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալության ժամանակ ահաբեկիչը դիմադրություն ցույց չի

Հրանտ Դինքի խմբագրապետության տարիներին պոլսահայ համայնքի լեզվական խնդիրների արտացոլումը «Ակօս» շաբաթաթերթի էջերում

Էլինա Միրզոյան Թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կ.Պոլսում հրատարկվող «Ակօս» շաբաթաթերթում լեզվական խնդիրները (արևմտահայերենի վիճակը պոլսահայ համայնքում) կարևոր տեղ են զբաղեցնում, և թերթն այդ հարցին անդրադառնում է պարբերաբար ու առաջարկում տեսական և գործնական լուծումներ[1]: Ներկայում Ստամբուլի հայ համայնքում կրթական ու լեզվական խնդիրները բավական սուր են և դառնում են տարբեր մասնագետների մտահոգության առարկա: Հայերենախոսության նահանջը մեծ ծավալներ

ԵԱՏՄ-ն լավ հեռանկարներ ունի. Լավրով

 Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) շատ լավ հեռանկարներ ունի և իրական արդյունքներ է տալիս: Այս մասին այսօր տեղի ունեցած իր ամենամյա ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է gazeta.ru-ն: «Չնայած ներկայում արտաքին տնտեսական կոնյուկտուրայի հետ կապված բոլոր դժվարություններին, չնայած ԵԱՏՄ ներսում ընթացող ներքին բանակցություններին, տեսնում եմ, որ այս միավորումն ունի շատ լավ հեռանկարներ:

«Մենք քեզ հետ ենք, Կարո՛». Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Կարո Փայլանին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին խորհրդարանի 3 նիստերից հեռացնելու որոշմանը: «Այսօր, երբ նշվում է Մարտին Լյութեր Քինգի նշանակալից օրը, Էրդողանի կառավարությունն արտաքսում է Թուրքիայի խորհրդարանի անդամին այն բանի համար, որ նա հիշատակել է ցեղասպանություն բառը: Կարո Փայլանն իրական հերոս է, քանի որ շատ հեշտ է

Հայկ Խանումյան. «Այս նախագիծը ոչ արտահայտում է Արցախի ժողովրդի, ոչ Արցախի քաղաքական ուժերի ցանկությունը» (Տեսանյութ)

Այսօր արդեն կարող ենք ասել, որ սահմանադրությունը փոխվում է մեկ անձի իշխանության վերարտադրության համար:

ԵԱՀԿ-ն հերթական անգամ Ադրբեջանի թիրախն է դարձել

Վերջին շրջանում պարբերաբար լուրեր են պտտվում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի հնարավոր կասեցման մասին: Հունվարի 12-ին Մեդիամաքսը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ իրավիճակն անորոշ է: Ըստ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի՝ «ԵԱՀԿ անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ»: Լուրերը հաստատվում են Ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի՝ ԵԱՀԿ

Lightning Strikes-ը Ցեղասպանության մասին երգ է ձայնագրել Black Sabbath-ի նախկին վոկալիստ Թոնի Մարտինի հետ (Տեսանյութ)

 Ամերիկահայ թմբկահար Կարպիս Մաքսուդյանի հիմնած Lightning Strikes մեթալ խումբը հայտարարել է, որ հունվարի 20-ին լույս կտեսնի իրենց նոր ալբոմը, որում համագործակցել են Black Sabbath-ի նախկին վոկալիստ Թոնի Մարտինի հետ: Այս մասին ասվում է խմբի տարածած հաղորդագրության մեջ: 301 AD: Sins of Our Fathers («301թ. Մեր հայրերի մեղքերը») երգը հայ ժողովրդի պատմության, քրիստոնեության ընդունման և հարևան Թուրքիայի

Սվիտալսկի․ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի բանակցություններն ավարտական փուլում են. «Ազատություն» ռադիոկայան

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին պատասխանում է «Ազատության» հարցերին: Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, և առաջիկայում փաստաթուղթը կստորագրվի: Այսօր այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Բրյուսելից խումբ է գալիս, և այս շաբաթ Երևանում տեղի կունենա բանակցությունների հերթական փուլը: Սա ցույց է տալիս,

Կգա՞ Այվազովսկու «Քաոսը» Հայաստան

Հայաստանի ազգային պատկերասրահը բանակցում է Մխիթարյանների հետ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՀՀ տարածքում՝ Հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Բոլոր օրերին ամպամածությունը և մառախուղը կպահպանվի, մառախուղից սպասվում է թույլ ձյուն: Երևանի հունվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝

Քննարկվեցին KfW բանկի կողմից իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունվարի 17-ին ընդունեց KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին բանկի էներգետիկ դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախը, բանկի գլխավոր ինժեներ Ռալֆ Կյունաստը, էներգետիկ ոլորտի հայաստանյան ծրագրերի ղեկավար Սանդրա Լուտցը և բանկի Երևանի ներկայացուցչության ծրագրերի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանը։ Քննարկվեցին էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա

Մի քանի հիմնական նրբություն, որը ցանկալի է կիրառել փոքրիկների խնամքը կազմակերպելիս

Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները, համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների բակային խաղերը փոխարինվում են նստակյաց վիճակով: Բազմիցս ապացուցվել է, որ արևի բացակայությունը ևս իր ազդեցությունն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա: Նաև դա է պատճառը, որ ձմեռային ամիսներին նկատելիորեն ընկնում է մարդկանց ընդհանուր դիմադրողականությունը,

Շահի տիկնոջ հավաքածու գլուխգործոցները հնարավոր է ցուցադրվեն Հայաստանում

 Հայաստանի ազգային պատկերասրահն ամփոփեց տարին

Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել, որպեսզի Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվի Ադրբեջան: Այս մասին նա ասել է այսօր տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսում: «Մենք դեմ ենք լրագրողների կողմից այս կամ այն տարածք այցելելը քրեականացնելուն: Մենք դեմ ենք, որպեսզի արտահանձնեն ՌԴ քաղաքացուն»,- ասել է Լավրովը: Հիշեցնենք, ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն ունի Իսրայելի

Քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության առաջնահերթությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին: Վարչապետն արդյունավետ է գնահատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը, բազմաթիվ համատեղ ծրագրերը և կառավարության անունից այն խորացնելու պատրաստակամություն հայտնել: Կարևորելով հատկապես մասնավոր հատվածին բանկի կողմից աջակցության ծրագրերի շարունակականությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Հայաստանի

Ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

«Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել»

Հափշտակություն՝ տարադրամի փոխանակման ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման ժամանակ խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող տարադրամի փոխանակման կետերից մեկում

Քաղաքացուն կազատեն արխիվ այցելելու պարտականությունից. «Ա1+»

Ազգային արխիվը տարեսկզբից նոր համակարգ է ներդնում, որը քաղաքացուն ազատելու է տեղեկանք ստանալու համար արխիվ այցելելուց և հերթի մեջ սպասելուց. «Ուզում ենք այնպես անել, որ մարդը կարողանա ոչ թե քայլելով հասնել արխիվ, այլ իր տանից, համացանցի միջոցով գտնի իր ցանկացած տեղեկատվությունը: Օրինակ՝ թոշակ ստանալու համար այնպիսի համակարգ ենք ներդնելու, որ քաղաքացին ստիպված չլինի ինքը գա

Լոռու մարզի դպրոցներում դասերն ուշ սկսելու անհրաժեշտություն չեն տեսնում

ՀՀ ԿԳՆ նախարարությունը դասերը վերսկսելուն պես, պայմանավորված եղանակային ոչ բարենպաստ պայմաններով, առաջարկեց դպրոցների աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ մտցնել: Ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով: Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ թե՛ մարզպետարանը, թե՛ մարզային ենթակայության տակ գտնվող 150 դպրոցների

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930