Օրվա լրահոսը

«Մենք պատրաստ ենք, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում». Լարիսա Ալավերդյանը Տեր-Պետրոսյանի խոսքերն է հիշեցնում

Խոսենք ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, այլ այն թիմի մասին, որը սկսած 90 թվականից, հստակեցրել է իր դիրքորոշումը, որ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում: Այդ թիմի մեջ էին մյուս երկու նախագահները: Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դրանից առաջ էլ հրավիրել են Արցախից պատգամավորների եւ նույն առաջարկությունն արել:

Ընդդիմադիր առաջին դաշինքի անունը՝ «Ելք»

Ֆեյսբուքյան էջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով։

Սեյրան Օհանյանը կմտնի խորհրդարան, եթե իշխանությունից աջակցություն ստանա. Վիգեն Խաչատրյան

Վիգեն Խաչատրյանի խոսքերով՝ մենք պետք է ընդունենք, որ պրոբլեմը հասարակության մեջ է, ոչ թե ՀՀԿ-ի: Պրոբլեմը Սերժ Սարգսյանի մեջ չի: Պրոբլեմն այն է, որ Սերժ Սարգսյանի տեղին հավակնողները էությամբ նույն Սերժ Սարգսյանն են՝ շատ բանով չեն տարբերվում՝ որպես գործիչ, մտածելակերպով, արժեքային համակարգով:

«Մենք հայրենիք կայացնենք, դուք ձեր էրեխեքին գրկած՝ գաք էստեղ քեֆեր անեք, թողնեք, գնա՞ք». Շիրակի մարզպետ

Այսօր Aravot.am-ը Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե իր պաշտոնավարման 10 ամիսների ընթացքում փորձե՞լ է արտերկրի հեղինակավոր դաշնակցականներին հորդորել օգնել Գյումրիին ներդրողների հարցով. ուղղորդեն գործարարներին՝ գան բիզնես դնեն, գյումրեցիներն էլ հարկադրված չգնան դրսերում աշխատանք փնտրեն: «Ես միշտ մտածել եմ, որ բիզնեսը չունի կուսակցական պատկանելություն, բիզնեսն ունի իր կանոնները՝ անկախ նրանից, այն իրականացնում է հանրապետականը,

Վարդան Արամյան. «Մեկ անձից գնումները բացառիկ դեպքերում են լինելու» (Տեսանյութ)

Ֆինանսների նախարարն ասում է՝ հոկտեմբերից-դեկտեմբերը 90 միլիոն դրամը չի գերազանցել մեկ անձից գնումների մասով

Սպանության փորձի համար 2 տարի հետախուզման մեջ գտնվող անձն ինքնակամ ներկայացել է քննչական բաժին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Էջմիածին քաղաքի բնակչի նկատմամբ երկու տարի առաջ կատարված սպանության փորձի համար: 2014թ. հունիսի 18-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մատրոսով փողոցում առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակոցներ է արձակել Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Գրիգորյանի վարած «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ, Սարավան–«Զանգեր», Ապարան–Արագած, Թալին–Գյումրի, Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ–տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:  ԱԻՆ

Բացահայտ հափշտակություն փողոցում (տեսանյութ)

ՀՀ քննչական  կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փողոցում բնակչուհու պայուսակը բացահայտ հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նուբարաշեն և Գ.Մահարի փողոցների խաչմերուկում քաշել-պոկելու

Թե՛ դեպի Եվրասիա եւ թե՛ դեպի Եվրոպա

Իրանյան բարձրագույն մակարդակով մեր երկիր կատարված այցելությունը ինչպես քաղաքական, այնպես նաեւ տնտեսական առումով ռազմավարական մեծ նշանակություն ունի եւ բնականաբար չի սահմանափակվում արձանագրային արարողակարգային կամ ընթացիկ աշխատանքային հանդիպումների ճշտած օրինաչափություններում: Խորքում ապամեկուսացման ճամփան բռնած Իրանի առաջին կարեւոր դրսեւորումն էր սա, որ որքան Իրան-Հայաստանի Հանրապետություն, նույնքան եւ ավելի Իրանի` դեպի արտաքին աշխարհ եւ Արեւմուտք նոր ուղղությունների նվաճման

Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակ

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակ՝ հետևելու մասնագիտական ուսուցման պլանով նախատեսված հերթական վարժանքներին: Համաձայն զինավարժանքի սցենարի՝ գումարտակը առաջին փուլում իրականացնում է քաղաքացիական տրանսպորտային միջոցով տարածք թափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողություն: Այնուհետև հատուկ նշանակայինները ներկայացրին շինության ներսում դիրքավորված հանցախմբի վնասազերծման հնարքների համալիր՝ կիրառելով արգելքների հաղթահարման միջոցներ և սառը զենք:

ՀՀ նախագահի գնումների գաղտնիության մասին. «Ունենք հարեւաններ, որոնք մեզ բարեկամներ չեն». (Տեսանյութ)

Ֆինանսների նախարարը բացառում է գաղտնի գնումներում պաշտոնյաների հետ փողկապակցված անձ լինի

«Հայ-իրանական կապը թուլացավ, երբ Ռոբերտ Քոչարյանն իրանական գազը փոխարինեց ռուսականով». Ռուբեն Մեհրաբյան

Հասան Ռոհանիի` Հայաստան այցը ցույց տվեց` Իրանը պատրաստ է և ունի այդ քաղաքական կամքը հաղթահարելու խոչընդոտները, ամբողջ հարցն այն է, թե ունի՞ այդ կամքը Հայաստանը:

Երկու անձի դանակահարություն՝ Էրեբունի վարչական շրջանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 21:45-ին և 22:25-ին, «Էրեբունի»  բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ բուժօգնության են դիմել Հ.Հովսեփյանը՝

Կրթությունը գործիք է` ուղղված ապագային. Լևոն Մկրտչյանն ամփոփել է տարվա արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն ամփոփել է 2016 թվականին կատարված աշխատանքները: Նախքան ոլորտում կատարված հաշվետվությանն անցնելը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել  լրատվամիջոցներին՝ ողջ տարվա ընթացքում կրթության հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար: Անդրադառնալով նախարարության տարեկան գործունեությանը` Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կատարված աշխատանքի ամենամեծ ծավալը բաժին է ընկել հանրակրթության

Պետական ծառայությունների մատուցման գրասենյակ բացվեց նաև Էջմիածնում

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործունեության մեկնարկն այսօր ազդարարվեց նաև քաղաք Էջմիածնում: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ էջմիածնեցիները և հարակից բնակավայրերի բնակիչները ևս պետական մի շարք փաստաթղթեր ստանալու համար ազատվեցին Երևան հասնելու անհրաժեշտությունից. փոխարենը նրանք կայցելեն Հայփոստի գրասենյակ` ք.Էջմիածին, Մ.Մաշտոցի-2 կլրացնեն հայցվող փաստաթղթի համար անհրաժեշտ դիմումը և սահմանված ժամկետում կստանան պահանջված

Սպանություն` զուգորդված ավազակային հարձակմամբ. հայտնաբերում 21 տարի անց

Սպանությունը, զուգորդված ավազակային հարձակմամբ, կատարվել է 21 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 26-ին: Հունվարի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գեորգի Սաֆարյանը, նախապես համաձայնության գալով Արթուր Թադեւոսյանի, Արմեն Պետրոսյանի եւ քրեական գործով չպարզված ոմն Արտաշի հետ, մտել էին Հայկ Ա.-ին պատկանող՝ Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող բնակարան՝ նպատակ ունենալով սպանել տանտիրոջն ու տիրանալ գույքին: Բնակարանում ապագա տուժողին մատուցվել

Քննարկել են ՀԱԿ դիրքորոշումը եւ առաջին նախագահի կողմից հնչեցված ուղերձը Ղարաբաղյան խնդրի կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ

Այսօր, դեկտեմբերի 23-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթեուս Քիսլերի եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմզոլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, մասնավորապես` բանակցային գործընթացի եւ զինադադարի մոնիտորինգի ընդլայնման հետ կապված հարցեր, Հայ Ազգային

Վիգեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հանձնաժողովի անդամներին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հանձնաժողովի անդամներին` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև և քննարկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Արծվիկ Մինասյանն առաջին բնապահպանության նախարարն է, որ այցելել է գիտական կենտրոն և թանգարան

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, հանդիպել գիտաշխատողների, կենտրրոնի ներքո գործող ինստիտուտների ղեկավարների հետ: Բնապահպանության նախարարը ծանոթացել է  գիտական կենտրոնի իրականացրած  ուսումնասիրությունների արդյունքներին, քննարկել ՀՀ բնապահպանության նախարարության  հետ համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Նախարար Արծվիկ Մինասյանը շրջայց է կատարել կենտրոնի թանգարանում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

 Դեկտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական օգնության գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս Մանգասարյանը «Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերը» թեմայով զեկուցում ներկայացրեց: Նա նշեց, որ այս տարի Հայաստան տեղափոխված սիրիահայերի 150 ընտանիքի ավելի քան 7,5 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերվել,

Սերժ Սարգսյան. Նախագահն ասաց՝ մոռացեք: Բայց կարծում եմ, գոնե 95 տոկոսի համար պարզ էր, թե այդ բառն ինչ իմաստով է օգտագործվել

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:   Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ընդունելությանը մասնակցող լրագրողներին, ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին: *** Նախագահի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Մեկնարկել է «ԵԱՏՄ – Հայաստան. արդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով համաժողովը

Քննարկվել են արդյունաբերական կոոպերացիայի զարգացման և համագործակցության հեռանկարները

«Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝  դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն

Հարգելի երևանցիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ն մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան

Մոսկվայում ավարտվել է Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը

Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը: Ռուսական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ 4 ժամ տևած զրույցում Պուտինն անդրադարձել է երկրի ներքին խնդիրներին, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, Հալեպի ազատագրմանը, ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարին, ինչպես նաև Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերություններին: Մասնավորապես, անդրադառնալով Եվրասիական տնտեսական համագործակցության մեջ երկրների ոչ համաչափ զարգացմանը, Պուտինն ասել է, որ

Մեղադրանք է առաջադրվել ազգությամբ հայ, ԻԻՀ քաղաքացու սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1995թ. տեղի ունեցած սպանության և ավազակային հարձակման համար. ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով շուրջ 20 տարի հետախուզվողը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: 1995 թ. հունվարի 28-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս փ. 25/2 շենքի

«Ապօրինի հարստացման քրեականացումը կոռուպցիոն հանցագործությունը բացահայտելու գործիք է». Սուրեն Քրմոյան. (Տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը Կարեն Կարապետյանի 100 օրվա գործունեությունը դրական է գնահատում

Առևանգվել է 111 ուղևոր տեղափոխող լիբիական օդանավ

Լիբիական Afriqiyah Airways ավիաընկերությանը պատկանող օդանավը առևանգվել է, ապա վայրէջք կատարել Մալթայում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուկատը: https://twitter.com/JosephMuscat_JM Օդանավում եղել է 111 ուղևոր՝ 82 տղամարդ, 28 կին և մեկ երեխա: Հաղորդվում է, որ երկու չարագործներ առևանգել են Սաբհա-Տրիպոլի ուղղությամբ ներքին չվերթ իրականացնող Airbus A320 օդանավը և սպառնացել պայթեցնել այն:

Ընտանեկան բռնության օրենքին դեմ պայքարողների ռուսական հետքը. Զեկույց

 Ինչպես հայտնի է, Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հետ: Դրա հետ կապված բազմաթիվ ապատեղեկատվություններ տարածվեցին, ինչը զուգորդվեց արևմուտքի դեմ մեղադրանքներով (առ այն, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այս օրենքով փորձում են քայքայել հայկական ընտանեկան արժեքները): Մի կողմ թողնելով օրենքի նախագծի բովանդակային քննարկումը` «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930