Օրվա լրահոսը
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Գրանդ հոլդինգ»-ի կողմից հիմնված նոր արտադրամասի բացմանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի կողմից հիմնված՝ ստվարաթղթե արկղերի արտադրամասի բացման հանդիսավոր արարողությանը: Վարչապետը բարձր է գնահատել «Գրանդ Հոլդինգ» ընկերության նոր արտադրության հիմնումն Արցախում և նշել, որ այն ոչ միայն կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծման կարևոր գործին, այլև միտված է Արցախում փոքր ու
Ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողություն՝ Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախյան գոյամարտի մասնակից, ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների խմբի փոխկոնցերտմայստեր Կարեն Սարգսյանի, թավջութակահար Վահե Դանիելյանի և գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի ընտանիքներին: Մինչ նոր բնակարանների բանալիների հանձնումը, նախ Երևանի քաղաքապետարանում առաջին անգամ տեղի է ունեցել թավջութակահար Վահե Դանիելյանի և գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի
«Վարույթն իրականացնող մարմինը շտապողականություն է ցուցաբերել». դատախազի որոշմամբ՝ օձի խայթոցի հետևանքով «Էրեբունի» բժշական կենտրոնում մահացած 54-ամյա կնոջ գործն ուղարկվել է նախաքննության
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել 2015 թ. օգոստոսի 17-ին օձի խայթոցի հետևանքով «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն տեղափոխված և օրեր անց «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած Արարատի մարզի Սուրենավան գյուղի 54-ամյա բնակիչ Կարինե Հարությունյանի գործով: Դեռևս 2015 թ. օգոստոսի 31-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել մահացածի որդին՝ Գագիկ Թադևոսյանը, և հայտնել, որ Կարինե Հարությունյանի
«Սեյրան Օհանյանը որեւէ մեղք չունի». Վիկտոր Դալլաքյան (Տեսանյութ)
Նախկին պատգամավորի եւ պաշտպանության նախարարի գործակցությունը կխորանա
«Մենք բոլորին էլ ճանաչում ենք, թե ով ինչ է, ինչ է շնչում եւ ում հետախույզն է»
Սասուն Միքայելյանը վստահեցնում է, որ իրենց նոր դաշինքում պաշտոնների համար կռիվ չեն անի, կոնկրետ ինքը պատրաստ է իր «բաղչեն մշակել» ու ապրել: «Այս դաշինքի ամենակարեւորը գիտե՞ք որն է, որ ամբիցիաների հարց արդեն չկա այս երեք ուժերի մեջ, դա շատ մեծ նշանակություն ունի»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն «Առավոտի» հետ զրույցում այսպես ներկայացրեց
Լեւոն Մկրտչյանը՝ Մարիամ Աստվածածնի ու Պիոտրովսկու մասին (Տեսանյութ)
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ադրբեջանցիները դրսում ակտիվ քարոզում են հորինված գիտություն, իսկ հայկական կողմն այդ առումով պասիվ է, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը մի օրինակ բերեց. «Էրմիտաժում պրակտիկա էինք անցնում հայր Պիոտրովսկու մոտ: Մեր տղաները սկսեցին խոսել, թե մենք 7000, 8000 տարվա պատմություն ունենք: Ակադեմիկոս Պիոտրովսկին ասաց՝ «Դուք ձեր 3000-4000
Ռուբեն Սաֆրաստյան. «Ռուսաստանի դեսպանի սպանությունը հարված էր Թուրքիայի հեղինակությանը»
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ սպանությունը կազմակերպվել էր թուրքական հատուկ ծառայությունների որոշակի խմբավորման կամ վերնախավի կողմից
«2017-ի նախընտրական շրջանում կապիտալի արտահոսք կլինի»
2016 թվականը 2.2% տնտեսական աճով չենք փակի: Այս կարծիքին է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Պարոն Խաչատրյանն ասում է՝ չնայած կառավարությունն այս տարվա տնտեսական աճը նախատեսել է 2.2%, իսկ Կենտրոնական բանկն ավելի գրագետ է մեր տնտեսական իրավիճակում եւ կանխատեսում է 1.3-1.8% աճ, ամենաշատը հազիվ 1% աճ ապահովվի մեր երկրում: «Եթե Ազգային վիճակագրական ծառայությունը գործի չդնի իր հնարավորությունը,
«Պետբյուջեից ինչ-որ գումարներ են ծախսվում, մեզ վստահեցնում են՝ փոփոխություններ են արվում, բայց ոչ մի դրական տեղաշարժ»
Նինա Կարապետյանցը պնդում է, որ 2010 թվականից այս կողմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վիճակն ավելի է ծանրացել
ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն. «Մեր գործառույթների մեջ չի մտնում սակագների սահմանումը» (Տեսանյութ)
Սպառողների պաշտպանները հույս ունեն, որ հոսանքն էլի կէժանանա
Ռուբեն Սաֆրաստյան. Հայաստանը ցույց տվեց տարածաշրջանին, որ որպես ռազմական միավոր բավականին հզորացել է
«Մինսկի խմբի համանախագահները իրենց միջնորդական գործունեության մեջ պետք է նոր տարրեր մտցնեն, որոնք կբացառեն Ադրբեջանի կողմից ագրեսիայի կրկնությունը»
ԿԳ նախարար. «Բանակի՝ բոլոր քրեական միջադեպերի մեջ «Փոքր Մհերի» շրջանավարտ կա»
Լեւոն Մկրտչյանը բարձրաձայնեց Փոքր Մհեր կրթահամալիրի խնդրի մասին:
Հանրապետության նախագահը ԵՊՀ-ում ամփոփել է անցնող 2016 թվականը և անդրադարձել 2017 թվականի կարևորագույն անելիքներին
Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար: Հաշվետվությունը ներառել է
Լեւոն Մկրտչյանը մանկավարժների՝ կուսակցական շարֆեր կրելու մասին
Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց, առաջիկայում ընտրություններ են եւ դարձյալ կրթության ոլորտը ներքաշվելու է քաղաքական ոլորտ, մանկավարժները դառնալու են հանձնաժողովի անդամներ, դասախոսներն էլ կուսակցությունների շարֆերով ու այլ աքսեսուարներով մասնակցելու են քարոզարշավներին, ի՞նչ է անելու ԿԳ նախարարությունը, կրթության ոլորտը քաղաքական ցնցումներից հնարավորինս զերծ պահելու համար: «Ես ընտրություններից առաջ միշտ կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին՝
Արա Զոհրաբյան. «Բացատրությունները չեն հանդիսանում ապացուցման միջոց, ապացույց»
«Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում ներկայացվեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի «Ապացուցման միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում» մենագրությունը: Այն հրատարակության է երաշխավորվել Երեւանի «Գլաձոր» համալսարանի գիտխորհրդի կողմից: Արա Զոհրաբյանն, ի դեպ, եղել է այդ համալսարանի ուսանողներից: «Գլաձոր» համալսարանի ռեկտոր պարոն Ջհանգիրյանը շնորհավորեց իր նախկին ուսանողին, ասելով. «Որպես կանոն, ամենադժվար գործը այն է, երբ մարդ գրիչ է վերցնում
Դեպքից դեպք. դատական աբսուրդից մինչև պրակտիկ անգործություն
Վերջին օրերին երկու երեխաների մահվան և 8-ամյա աղջնակի հոր կողմից ծեծի սարսափելի դեպքերը կրկին վեր հանեցին կարևորագույն հարցը. ով է ի վերջո պաշտպանում երեխաների իրավունքները մեր երկրում: 8-ամյա աղջկան խանութ չգնալու համար դաժան ծեծի ենթարկած Արտյոմ Ս.-ն երեք երեխաների հայր է: Հայր, որը պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջն ու երեք անչափահաս երեխաներին: Չհեռանալու մասին գրությունը՝
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության hայտարարությունը ՀՀ վարչապետի 100 օրվա գործունեության վերաբերյալ
2016թ. սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Առաջին իսկ օրվանից նրա նշանակումը և ծավալած ակտիվ գործունեությունը Հայաստանի քաղաքացիների մոտ ձևավորեց ակնկալիքների նոր ալիք՝ երկրում տնտեսական և սոցիալական հնարավոր բարեփոխումների առումով: Սակայն, հարկ է նշել, որ կառավարության գործունեության օրեցօր ակտիվացման համատեքստում, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք մտահոգիչ են և կասկածի տակ են դնում ձեռնարկվող քայլերի
Պուշկինի 28-ը ոչ մի բանով չէր խանգարում, բայց որոշեցին քանդել. Ինչի համար է ափսոսում Նարեկ Սարգսյանը
Նարեկ Սարգսյանն ասաց, որ Հյուսիսային պողոտայի սպառողը իրենք չեն, այլ երիտասարդները: Ըստ Նարեկ Սարգսյանի, երիտասարդները կծնվեն եւ կտեսնեն Հյուսիսային պողոտան ու նրանց չի հետաքրքրի, թե ինչ է եղել այդտեղ նախկինում ու ինչ կարծիքներ են եղել:
Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի հոբելյանական երեկոյի հայտնությունը կրտսեր Բերբերյանն էր
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Ստեղծագործական գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը իսկապես բուռն գործունեություն է ծավալել: Կային ժամանակներ (1993-2000թթ.), երբ Բերբերյան անունը ասոցացվում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որտեղ արվեստագետը վարում էր համերգահյուրախաղային բաժինը: Մասնագիտական շրջանակներից բացի, դասական երաժշտության երկրպագուները նույնիսկ մինչեւ կայացած այս երեկոն
Ծրագրով Բերձոր քաղաքի մոտակայքում մեքենա էր գլորվել ճանապարհամերձ ձորակը, և անհրաժեշտ է օգնություն
Միջադեպն ընդամենը հատուկ մասնագիտացված ուսումնավարժանք էր, և իրականում չկար տուժած ու այրվող մեքենա:
«Երրորդ հանրապետության» համագումարը մեկնարկեց. Սեյրան Օհանյանը ներկա չէ. (Տեսանյութ)
Քաղաքական գործիչների չեն հրավիրել
Ինչն է Նարեկ Սարգսյանը ներկայացնում որպես ձեռքբերում
Նարեկ Սարգսյանն ասաց, որ Ֆիրդուսի թաղամասում լուրջ աշխատանքներ են տարվել: Մոտ 40 տոկոսի վրա նախագծային աշխատանքներ են կատարվում, ներդրող կա եւ վստահություն ունենք, որ այդտեղ 2017-ը կլինի բեկումնային: Հյուսիսային պողոտայում դեռեւս մոտ 100 մլն դոլարի շինաշխատանքներ են կատարվելու:
Քննարկվել են էկոկրթության խնդիրների կարգավորման ռազմավարական մոտեցումները
Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը` Օրհուսի կոնվենցիայի համատեքստում» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, պետական և գիտական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 24-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում, 25-27-ը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Դեկտեմբերի 25-26-ը՝ հատկապես գիշերները, օդի ջերմաստիճանը կբարձրանա 13-15, ցերեկները՝ 6-8 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 24-27-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում
Վրացի կանայք ու բժիշկները եկեղեցի են կառուցելու
Որպես ապաշխարություն՝ կատարված աբորտների համար Ձեր կյանքում պատահե՞լ է, որ վատ բան անեք, հետո զղջաք դրա համար: Երբ որ զղջացել եք, ի՞նչ եք արել, որպես այդ զղջման արտահայտություն: Որեւէ մի կերպ փորձե՞լ եք հատուցել: Ասենք թե այդ մարդը, ում նկատմամբ անարդարություն եք արել, այլեւս չկա կամ հասանելի չէ, արդյոք փորձե՞լ եք մի այլ կերպ հատուցել
Ոստիկանները հայտնաբերեցին տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհուց 7 միլիոնի կողոպուտը կատարելու մեջ կասկածվողին
Դեկտեմբերի 20-ին, ժամը 9.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի աշխատակցուհուն հարվածել և մոտը եղած գումարը հափշտակել են:Նշված սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհին մեկնած օպերատիվ խմբին հաղորդում էր տվել, որ ժամը 9-ին սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ անհայտ անձը ձեռքով հարվածել է իր գլխին և ձեռքից բացահայտ հափշտակել պարկը,
Սուրեն Կարայանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խորհրդարանականների հետ
Քննարկվել են ինտեգրման գործընթացները և տնտեսական փոխգործակցության հեռանկարները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներին: Սուրեն Կարայանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել հանդիպման և Հայաստան այցի համար: Սուրեն Կարայանը հույս է հայտնել, որ համապատասխան
«Մարդն ընկել է ձորակը, քիթը կոտրել, դեռ մի բան էլ 30.000 դրամ տուգանել են». Արման Սուլեյմանյան
Վարորդները պնդում են, թե Արփինե Հովհաննիսյանի հավաստիացումները չեն կատարվում:
Ինչպե՞ս են ՌԴ-ն եւ Ադրբեջանը համագործակցելու հանուն Հայաստանի
Լեոնիդ Կալաշնիկովը չի կիսում Կոնստանտին Զատուլինի մոտեցումը


















































