Օրվա լրահոսը

«Նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ». Պատգամավորների 340 առաջարկից ընդունվել է 31-ը (Տեսանյութ)

Վարդան Արամյանի խոսքերով՝ կան այնպիսի առաջարկներ, օրինակ, նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել 100 հազար դրամ, չունեն հաշվարկային հիմք. «Դա նշանակում է 81 տոկոսանոց աճ, իսկ դա նշանակում է 421 մլրդ-ի փոխարեն մեր բյուջեն զուտ աշխատավարձերի մասով պետք է լինի 763 մլրդ»:

Էդուարդ Շարմազանովն` Իլհամ Ալիեւին. «Audi-ի Mercedes-Benz-ի պատմությունը կարդացեք»

Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ եմ տալիս ընթերցել հին հունական, հռոմեական պատմիչներին։

Պուտինը հաստատել է Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության դոկտրինը

«Առանձին պետությունների» հատուկ ծառայություններն օգտագործում են «տեղեկատվական-հոգեբանական ազդեցություն գործելու միջոցները՝ ուղղված աշխարհի տարբեր տարածաշրջաններում ներքաղաքական և սոցիալական իրավիճակի ապակայունացմանը, ինչը հանգեցնում է մյուս պետությունների ինքնիշխանության խաթարմանը և տարածքային ամբողջականության խախտմանը»:

Գառնիկ Իսագուլյան. «Նախագահը տարածքների վերադարձի մասին չի խոսել»

Նա թուլության նշան չի համարում նախագահի եւ արտգործնախարարի մակարդակով բանակցությունների մասնակցելը:

«Նոր հայերի» արածը սիրուն չէր. «Չորրորդ իշխանություն»

Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ «Ուրախների եւ հնարամիտների ակումբի» (КВН) հիմնադրման 55-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին տարբեր տարիների լավագույն թիմերից մի քանիսը, այդ թվում՝ մեր սիրելի «Նոր հայերի» թիմը՝ Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ «Նոր հայերի» հումորները վատը չէին, կային մի քանի շատ հաջող կատակներ, բայց մի բան տհաճ տպավորության թողեց։ Բնավ կարիք չկա այդ լսարանում խոսել

Այդ մարդկանց կարող եմ առաջարկել՝ թող գան այստեղ ապրեն, այստեղ մասնակցեն այդ ամենին. Արփի Վարդանյան. «Փաստ»

Այս պատճառով է նաև, որ Հայաստանի համար դժվար է առանձնացնել սփյուռքի հետ հարաբերվելու կարևոր խնդիրները։

Լյուդմիլա Սարգսյան. Գագիկ Ծառուկյանի վերադարձն անխուսափելի է հանրային պահանջի առումով. «Փաստ»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստում ընդունած արձանագրությունը շատ ավելի խորքային հիմքեր ունի։ «Տեղյակ եմ, որ ԲՀԿ տարբեր կառույցներ վեր են հանում ու փորձում են Գագիկ Ծառուկյանին առաջարկել վերադառնալ քաղաքական դաշտ, ու որ նա գլխավորի ԲՀԿ-ն։ Ըստ իս՝ պահանջը պայմանավորված է նրանով, որ Գագիկ Ծառուկյանն այնպիսի մասսայական բարեգործություններ է

Ավարտվել է մաքսային ծառայողի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի ավագ տեսուչ Արտյոմ Մնացականյանը բռնություն է գործադրել  իր ծառայողական պարտականությունները կատարող ճանապարհային ոստիկանության ծառայող  Վարդան Ռուբենյանի

ALDE-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀԱԿ-ին՝ մի շարք ծրագրերի իրականացման հարցում

Դեկտեմբերի 1-ից 3-ը Վարշավայում տեղի է ունեցել Եվրոպայում Դեմոկրատների և ազատականների դաշինք կուսակցության (ALDE) տարեկան հերթական համագումարը, որին մասնակցել է նաև ALDE անդամ հանդիսացող Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը: Համագումարի շրջանակներում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ինչպես ALDE կուսակցության ղեկավար կազմի, այնպես էլ եվրոպական տարբեր

Ունեցանք մասնագիտական բավականին շատ կորուստներ՝ գաղափարների, մասնագիտական որակների, էթիկական նորմերի հետ կապված. Նունե Սարգսյան

«Թվապատում» ձեւաչափի նպատակն է կապ պահպանել աշխարհի հետ լրագրության զարգացման դաշտում

Զրոյացվելու է ընդդիմադիր սփյուռքահայերի ջանքերի ՕԳԳ-ն. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման փուլում այնպիսի մի իրավիճակ է, երբ սփյուռքյան հեղինակավոր կառույցներն ու ավանդական ուժերը բացառիկ լոյալություն են ցուցաբերում ՀՀ իշխանությունների հանդեպ՝ մշտապես աչք փակելով երկրում առկա ապօրինությունների վրա։ Դա, բնականաբար արդարացվում է ղարաբաղյան հիմնախնդրով եւ դրա հետ կապված պսեւդոհայրենասիրական զեղումներով։ Սակայն այս ամռանը «Սասնա ծռերի» գործողություններից հետո կարծես թե բոլորի համար ակնհայտ դարձավ, որ

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  6-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի,  Սիսիանի, Գորիսի, Կապանի  և Մեղրու  ճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և մերկասառույցի պատճառով: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության

Ինչ կեղծ դեղեր են հայտնաբերվել Հայաստանում. «Հայկական ժամանակ»

Երրորդ դեղը, որը դասվում է կեղծվածների շարքը, «Ոսկե աստղ» բալզամն է։ Այն ներմուծվել է Հայաստան։

Նպատակը լավագույն տարբերակ ունենալն է. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել է հանրակրթության զարգացումը նախանշող հիմնարար փաստաթղթի նախագիծը: Քննարկմանը մասնակցել են ԿԳ նախարարի տեղակալները, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, ԾԻԳ-ի, «ԱՅԲ» կրթական հանգույցի, «Քվանտ» վարժարանի, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ և Երևանի թիվ 198 ավագ դպրոցների տնօրենները, հանրակրթության ոլորտի  ներկայացուցիչներ: Ներկայացնելով

Այսինքն, սույնով Կարապետյանն ասում է, որ առայժմ ստվերի դեմ լուրջ քայլեր հնարավոր չէ անել. «Հայկական ժամանակ»

Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում շաբաթ օրը կայացավ «ՀԲԸՄզրույցներ» վարչապետ Կարեն Կարապետյանի հետ» խորագրով միջոցառումը։ Ստորեւ ներկայացնում ենք այն կարևոր հայտարարությունները, որ հնչեցին վերոնշյալ միջոցառման ժամանակ։ 1. Խոսելով նոր կառավարության քաղաքականության, մասնավորապես Հարկային նոր օրենսգրքի շուրջ առաջացած դժգոհությունների մասին, Կարապետյանն ասաց, թե ճշմարտություն կա այն տեսակետի մեջ, որ կառավարությունը ստվերին համապատասխան վերաբերմունք

Արսինե Խանջյան. «Իրողությունն այն է, որ դրսում բացարձակ հետաքրքրություն չկա Հայաստանի նկատմամբ». «Հրապարակ»

Դուրսի ուշադրությունը միայն մեկ երկրե կուգա Հայաստանի վրա, ձեզի շատ ծանոթ է այդ երկիրը, դուք կապրիք մի քանի դարեր այդ երկրի ուշադրության շուքին տակ։

Ընտրական շրջանի փաստարկը այս դեպքում ավելի շատ տեսական փաստարկ է. «Ժամանակ»

Համեմատաբար նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հաճախ է հայտարարում, որ խորհրդարանական ընտրությունների մոտալուտ լինելն ու դրանով պայմանավորված առաջիկա ամիսների նախընտրական բնույթը խանգարում է իրենց կառավարությանը, քանի որ ներդրողները զգուշավոր են այդ շրջանում և սպասում են ընտրությունների արդյունքներին: Տեսականում նա իհարկե իրավացի է, սակայն գործնականում իրավիճակը բոլորովին այլ է և նախընտրական շրջանը Կարեն Կարապետյանի կառավարության համար ոչ

ԲՀԿ-ին պետք են Ծառուկյանի փողը եւ անունը, բրենդը, վերջ. «Հրապարակ»

Ի՞նչ է ուզում ԲՀԿ-ն Ծառուկյանից։ Փող, մանդատ, պաշտոններ… Եթե մոռացա որեւէ բան թվարկել, դուք ավելացրեք։ ԲՀԿ-ն Ծառուկյանից չի պահանջում կրթաթոշակ տալ, անվճար բուժօգնություն կազմակերպել, բնակարան բաժանել… ԲՀԿ-ին պետք են Ծառուկյանի փողը եւ անունը, բրենդը, վերջ։ Մուրացկանությունը կերել է այդ կուսակցությանը։ Եվ, որպեսզի այդ սովորական մուրացկանությունը մեծապատիվ երեւա, պահանջում են Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն։ Քաղաքականության մեջ

Մեկնարկը համեստ է, հաղթանակները հետո են լինելու

Իսրայելի Էլիաթ քաղաքում մեկնարկել են ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունները: Հայաստանն այդ մրցաշարերում ներկայացված է 13 մասնակցով, որոնք տարիքային խմբերում բաշխված են գրեթե հավասարաչափ. 20 տարեկաններ՝ 5 տղա եւ 2 աղջնակ, 23 տարեկաններ՝ 5 տղա եւ 1 աղջիկ: Մեկնելուց առաջ մեր տղաները ուսումնամարզական հավաք են անցկացրել Աբովյան քաղաքում, իսկ աղջիկները մարզվել են

Իր հորը սպանած Սարո Աբգարյանը չի դատվի

Նա անմեղսունակ է ճանաչվել 2016թ. oգոստոսի 4-ի վաղ առավոտյան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդագրություն էր ստացվել, որ շտապ օգնության ծառայության բժիշկները կանչով մեկնել են Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի բնակիչ, 1955թ. ծնված Արտաշես Աբգարյանի տուն, որտեղ իմանալով, որ վերջինիս որդին հրազենով կրակել է հոր վրա, վախեցել են տուն մտնել: Կողբ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել էր,

Ավտոբուսների և բեռնատարների երթևեկը Ստեփանծմինդա – Լարս ճանապարհով նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին` ժամը 11։00-ի դրությամբ, բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությանը տեղեկացնում  են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու աշխատանքները  շարունակվում են։ Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների երթևեկը նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։   ՀՀ տրանսպորտի,

Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը Սիսի հարցով դատ պիտի բանայ Եւրոպայի մարդկային իրաւանց դատարանին մէջ. «Ասպարեզ»

ԱՆԹԻԼԻԱՍ.- Երեքշաբթի, Դեկտեմբեր 6ին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը դատ պիտի բանայ Եւրոպայի մարդկային իրաւանց դատարանին մէջ՝ պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանին վերադարձը: Ինչպէս ծանօթ է, շուրջ երկու տարիներու վրայ տարածուած աշխատանքէ ետք, Ապրիլ 28, 2015ին, կաթողիկոսութիւնը Թուրքիոյ Սահմանադրական դատարանին մօտ դատ բացած էր՝ վերոյիշեալ պահանջով: Սահմանադրական դատարանը իր կարգին դիմած էր Թուրքիոյ արդարութեան նախարարութեան՝ անոր կարծիքը

Կանխվել է փախուստի փորձը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է փախուստի փորձ: Վերջիններս հերթական զննության են ենթարկել բնակելի գոտուց դուրս եկող «ԳԱԶել» մակնիշի հացի ավտոմեքենան և թափքի տակից հայտնաբերել փախուստի փորձ կատարող դատապարտյալ Վ. Կ.-ին: Կատարվում է հետաքննություն:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Սարավան – Զանգեր հատվածում ճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի Սարավան – Զանգեր հատվածում առատ ձյան և անբավարար տեսանելիության (40մ) պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են ՀՀ տրանսպորտի, կապի

Ցուցանմուշների վաճառքից գոյացած ողջ հասույթը հատկացվելու է երիտասարդ ստեղծագործողներին եւ Շուշիի կերպարվեստի թանգարանին

Թեքեյան Կենտրոնում բացվել է ՀՀ եւ ԼՂՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով գեղանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արցախի` անկախության սերնդի յոթ նկարիչների` Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի, եւ երկու քանդակագործների` Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի, թվով վաթսուն աշխատանքներ: Ներկայացված ցուցանմուշները հեղինակների ազատության

ԱՍԵԿՈՍԵ

Յուրաքանչյուր 10-րդ ընտանիքը սոված է քնում մեզ մոտ: ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ

Արագածավանի ներառական «Իմ թատրոնը»` Երևանում

Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներառական «Իմ թատրոն Արագածավան» թատերախմբի սաները ելույթ ունեցան երևանյան հանդիսատեսի առջև։ Երևանի պետական կամերային թատրոնում առաջին անգամ բեմ բարձրացած «Օզի հրաշագործը» բեմադրությունը (ըստ Լայմա Ֆրենք Բաումի) նվիրված էր Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։ Հիմնադրամի Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիրը հոգեբանական թատրոնը կիրառում է որպես այլընտրանքային հոգեթերապևտիկ միջոց՝ անդրադառնալով գյուղաբնակ երեխաների հիմնախնդիրներին։ Արհեստավարժ

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունու, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մերկասառույցի և մառախուղի պատճառով (տեսանելիությունը՝  50-80 մ): Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930