Օրվա լրահոսը

Կանադահայ ջութակահարը՝ արվեստում «հրեական» գործոնի մասին

«Առավոտը» կանադաբնակ ջութակահար Ռուբեն Կոսեմյանի հետ զրույցում անդրադարձավ արվեստում, այսպես կոչված, «հրեական» գործոնին, որը առաջխաղացման նախապայմաններից մեկն է:  «Օրինակ, երբ  ԱՄՆ-ում  պետք է համերգ կայանար, իմպրեսարիոյին հարցրի՝ եթե որեւէ արտիստ ազգանունը փոխի հրեական ազգանունով, դա իրեն կօգնի՞: Իմպրեսարիոն  պատասխանեց, որ իմ դեպքում որպես հայ ներկայանալն ավելի հետաքրքիր կլինի: Իհարկե, կապերն օգնում են, բայց եթե կատարողական

Բժշկական համալսարանը հյուրընկալեց աշխարհի մանկական բժիշկ Լեոնիդ Ռոշալին

«Այն ինչ կապված է Հայաստանի հետ կարմիր թելով է անցնում իմ կյանքում: Այստեղ լինում եմ և ուրախ, և տխուր օրերին: Նախօրեին խորհում էի. ձեր երկիրը չունի նավթ, ոսկի, բայց ունի քարեր, սարեր և ապրում է ժողովրդի տաղանդի շնորհիվ»,- այս խոսքերով սկսեց ԵՊԲՀ-ում տարբեր արհավիրքների, ահաբեկչությունների ժամանակ դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին նվիրված հանդիպումը Ռուսաստանի Դաշնության բժշկական

Վեճ՝ ԱԺ-ում. Բագրատյանը նախարարին ասաց, որ փոքր է, հետամնաց գիտելիքներ ունի եւ սուտ է խոսում (Տեսանյութ)

Նախարարի նետած մարտահրավերին, որ պատրաստ է տնտեսագիտական ակադեմիական աշխարհում իր մոտեցումներն ապացուցել՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ այս աշխարհում գոյություն ունի Նոբելյան մրցանակի այնպիսի դափնեկիր, որ այս իմ ճկույթի չափ կարողանա առաջարկ անել ՀՀ տնտեսության մասին»:

«Վրաստանը նպատակաուղղված չէ նպաստում ՀՀ շրջափակմանը». Ալիկ Էրոյանց (Տեսանյութ)

«Վրաստանն անկախ պետություն է եւ պետք է առաջնորդվի իր տնտեսական շահերով»,-նկատում է փորձագետը

Երրորդմասցի Լյովիկի գործով հետազոտվեցին վիճահարույց տեսագրությունները

«Ապացույցը, որը ներկայացվել է դատարան, որակի խնդիր ունի, ապացույցը պետք է համոզեցուցիչ լինի». Լուսինե Սահակյան

Կառավարությունը ազատվում է աշխատող թոշակառուներից՝ դժվարանալով նայել նրանց աչքերի մեջ

Նախարարի խոսքերով՝ եթե կա աշխատող, որը կոպիտ ասած աշխատող թոշակառու է, այսինքն, ինքը աշխատում է, բայց իրականում իր կատարած աշխատանքի արդյունքում որեւիցե բան չի ստեղծում, ճիշտ կլինի, որ մենք հրաժարվենք: Իհարկե, բարդ է այդ մարդկանց աչքերի մեջ նայել եւ ասել, որ ձեր ծառայությունը այլեւս մեզ պետք չի: Իհարկե, այդ մարդիկ համալրելու են գործազուրկների բանակը, բայց հարկադրված ենք:

Կրակոցներ «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան թիվ 150 հիմնական դպրոցի մոտ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան թիվ 150 հիմնական դպրոցի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ   դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ,  որի հետևանքով վնասվել են ապակիները: Կատարված դեպքի

«Ամերիա բանկի» մոտ խունկ վառեցին (Տեսանյութ)

Բնապահպանները բողոքի ցույց էին անում

Աղետի գոտու բնակարանների հարցը կլուծվի 2018 թվականին. a1plus.am

«2018  թվականին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած բոլոր ընտանիքները ապահովված կլինեն բնակարանով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը՝ հավելելով, որ պետական ծրագրով 2017 թվականին նախատեսվում է լուծել միայն Գյումրիի անօթևանների բնակարանների հարցը, իսկ 2018 թվականին՝ այլ բնակավայրերի: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վաղաժամկետ պայմանական ազատ արձակվելու համար միայն ՔԿՀ-ներում իրենց լավ դրսեւորելը քիչ է. Սուրեն Քրմոյանը ներկայացրեց չափանիշները

Ովքեր կարող են օգտվել վաղաժամկետ պայմանական ազատ արձակվելու հնարավորությունից

«Ադրբեջանին իրավունք չի տրվի ՀՀ եկող գազատարն արգելափակել». վրացագետ Ալիկ Էրոյանց (Տեսանյութ)

Փորձագետը կարծում է, որ Վրաստանն իր տարածքով անցնող գազատարի բաժնեմասը գնել ցանկացող ադրբեջանական ընկերությանը թույլ չի տա տնօրինել գազատարը կամայականորեն «բացել-փակելու» գործը

Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին ժամանակավորապես դադարեցվելու է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ  ցանց»  ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ 2016թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն, դադարեցվելու է թվային ցանցով հեռարձակումը:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և

Ռիչարդ Միլս. Հայ-ամերիկյան հարաբերություններում նշանակալի տեղաշարժեր չեմ ակնկալում

«Բարեկեցիկ, ազատ, անվտանգ Հայաստանի նպատակը չեմ կարծում, որ կփոխվի»

Արփինե Հովհաննիսյանի մասնակցությամբ Գառնի համայնքում գործարկվել Է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ (Տեսանյութ)

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ դեկտեմբեր 6-ին գործարկվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օպերատորների հետ համատեղ պետական ծառայությունների մատուցման միասնական ևս մեկ գրասենյակ: Այսուհետ Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Հայփոստ»-ի գրասենյակը պետական ծառայություն է մատուցելու՝ սպասարկելով նաև համայնքի հարակից գյուղերը (Գողթ, Գեղարդ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և այլն): ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նման գրասենյակների գործարկմամբ

Մտահոգ քաղաքացու ուշադրությունն օգնեց վերականգնել ևս մի վտանգավոր խաղահրապարակ

Օրեր առաջ ինձ էր դիմել սփյուռքահայ Խաչիկ Կյուրեղյան Պալըքճեանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել Կենտրոն վարչական շրջանում գտնվող՝ Կոմիտասի արձանին հարող մանկական զբոսայգու ցավալի վիճակին: «Յարգելի Տիկին Բախշյան Ձեր ուշադրության կը ներկայացնեմ երեք շաբաթ առաջ երբ Երեւան էի, «ԵՐԵՒԱՆԻ ԿՈՄԻՏԱՍ ԱՅԳԻՆ ԵՒ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ԽԱՂԱՎԱՅՐԸ Յուսալով Երեւանի քաղաքապետարանին ուշադրութեան ներկայացնել թէ՝ ինչ անհոգ ու վտանքաւոր պայմաններու լքուած է

«Դատապարտյալներին գումարով աշխատանք են առաջարկում, հրաժարվում են». Սուրեն Քրմոյան

ՔԿՀ-ներում ազատազրկվածների զբաղվածության ցուցանիշը կազմում է 10-15 տոկոս

Ինչ է անում ԿԲ-ն՝ 960 հազար դրամանոց Apple վերջին սերնդի դիզայներական նոթբուքը՝ մեր այս նեղ վիճակին

Միքայել Մելքումյանը ԱԺ-ում քննադատեց ԿԲ-ին. «ԿԲ-ն Apple նոթբուքը գրել է 960 հազար դրամով, բայց մտեք Սայաթ-Նովայի Սթոր խանութ, տեսեք այդ նոթբուքն ինչի համար է պետք: Պետք չի, որ ԿԲ-ում դիզայներական աշխատանքով զբաղվեն, ռետինե էկրան ունենան М4 դիզայներական բանով»:

«ՀՀԿ-ին որեւէ ուժ չի կարող հակադրվել. տարբեր քաշային կարգավիճակներում կհայտնվեն»

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի բլից-հարցազրույցը Aravot.am-ին – Տիկին Եսայան, փաստորեն, ՀՀԿ-ի կարծիքով քաղաքական «չարիք» Գագիկ Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքական դաշտ: Սերժ Սարգսյանն ասում էր`մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Փաստորեն`ունե՞նք, դատելով նրանից, որ ՀՀԿ-ականներն այժմ Գագիկ Ծառուկյանի իրավունքն են համարում նրա վերադառնալ-չվերադառնալը: – Հայաստանի Հանրապետությունն ազատ, ժողովրդավարական երկիր է, ամեն ոք ազատ է՝ գնալ-գալ, լինել-չլինել,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին առանձին վայրերում հնարավոր է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-ին կնվազի 5-7 աստիճանով, 10-11-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.50C (1988 թ.) • Օդի

Իսագուլյանը Ալիեւի՝ Երեւան գալու մասին

«Մենք կերաշխավորենք նրա կյանքը»

«Մեր երկրում Թրամփից հարուստ առնվազն 5 միլիարդատեր կա». Արամ Մանուկյան (Տեսանյութ)

Մի երկիր, որտեղ պաշտոնապես 40 տոկոս ստվեր կա՝ դրա մասին բան չեք ասում: Մեր երկրում առնվազն 5 Թրամփից հարուստ միլիարդատերեր կան, էդ ո՞նց է առաջացել, չէ որ դա համակարգային հիվանդության արդյունք է, մրսածության արդյունք չի: Դուք այդ ռակը թողած՝ մրսածության կաթիլներ եք տալիս:

Մարուքյանն առաջարկում է ՊԵԿ-ի եւ ԿԲ-ի շենքերը վաճառել, փոխմարզպետներին կրճատել՝ փող տնտեսելու համար (Տեսանյութ)

Էդմոն Մարուքյանն ասաց, որ կառավարությունը ձեւական ասում է, թե օպտիմալացում է անում, բայց գործնական քայլեր չեն տեսնում. «Կառավարությունը ռիսկ չի անում անգամ փոխմարզպետներին կրճատել: 4 հատ ԾԻԳ կրճատել…Ասում եք՝ գումարները որտեղի՞ց՝ տնտեսումներից պետք է լինի: Ուռճացված կառավարման ապարատի հաշվին:

Սարավան – Զանգեր հատվածում ճանապարհը լիարժեք երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի Սարավան – Զանգեր հատվածում ձյան տեղումները դադարել են: Վայքի տարածաշրջանը սպասարկող ճանապահաշինական ընկերության աշխատակիցների կատարած մաքրման և մշակման մեծածավալ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ճանապարհը լիարժեք երթևեկելի է:   ՀՀ

«Անթույլատրելի պատժամիջոցներ են կիրառվել «Փոքր Մհեր» կրթահամալիրում». Արման Թաթոյան

Երեխաներին արգելել են շաբաթ-կիրակի օրերին գնալ տուն

Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքի մարզում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 28-ին` ժամը 14:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք «ՍԿՍ» մոդելի հրազենով Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի հարակից անտառում ապօրինի որսացել են եվրոպական երկու այծյամ՝ կենդանական աշխարհին պատճառելով ընդհանուր` 500.000 ՀՀ դրամի վնաս: Դեպքի

Ռիչարդ Միլս. ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աշխատել Կարեն Կարապետյանի հետ

«Կարծում եմ՝ նա արձագանքում է այն խնդիրներին, որոնք լսում է հայ ժողովրդից»

«Ազգային անվտանգության» նախագահ. «Ադրբեջանի հատուկ ծառայությունները կարող են ոչնչացնել Բաքու մեկնած հայերին»

«Մեր իշխանությունները հանդուրժում են անգամ պրովոկացիոն բնույթի ազատությունները, եթե ես լինեի, չէի հանդուրժի»

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930