Օրվա լրահոսը
«Սասնա ծռերին» հաց տարած Արթուր Սարգսյանի գործի նախաքննությունն ավարտական փուլում է
Արթուր Սարգսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը: Արթուր Սարգսյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Եգորյանը Aravot.am-ին ասաց, որ միջնորդության հիմնավորումները կրկին ամենաստանդարտ հիմնավորումներն էին: Քննիչը պատճառաբանել է, թե դեռ քննչական գործողություններ, առերեսումներ ու փորձաքննություններ
Հայցում են վարչապետի աջակցությունը
ՀՀ վարչապետ պրն.Կարեն Կարապետյանին «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Նախագահ Կարինե Թուխիկյանից Մեծարգո՛ պարոն վարչապետ Մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում 2015-2016թթ –երին «Նորք» հոգեբուժական կենտրոնում իրականցվող «Արտահիվանդանոցային ծառայություն Զիպրեքսա դեղով արդյունավետ բուժում» ծրագիրն իրականացնելու համար: Վերոնշյալ ծրագրի շնորհիվ մեր շահառուներից 300-ը ստանում են բարձորակ և արդյունավետ հոգեբուժական օգնություն,որի արդյունքում հոգեկան խնդիրներ ունեցող
Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են երկկողմ միջխորհրդարանական կապերի էլ ավելի սերտացնելու հարցերը
Հերմինե Նաղդալյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ
Կեղծիքների ու կաշառքի միջոցով փորձել են խուսափել զորակոչից. կատարված հանցագործության մեխանիզմը մանրամասնում է քննիչը (Տեսանյութ)
ՀՀ Քննչական կոմիտե
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ական դառնալու առիթով Արմեն Մարտիրոսյանը հիշեց Տիգրան Սարգսյանին
Վարչապետի ու նախարարների հանրապետականացումը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նոր բան կամ «ռեբրենդինգ» չի համարում: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանն այս առիթով հիշեց Տիգրան Սարգսյանին. «Որերորդ անգամ ենք նման բան տեսել, կուզեք անունը դրեք ռեբրենդինգ, կամ ուրիշ բան, մենք դա տեսել ենք նաև Տիգրան Սարգսյանի ժամանակ, այնպես որ, դա նոր բան չէ, այդ դասն արդեն
Մեղադրանք է առաջադրվել` զինծառայողին սպանելու փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել շարքային Ա.Ներսեսյանին: Նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի ժամանակ մարտական դիրքում՝ միևնույն հերթափոխում, որպես դիտորդներ հերթապահել են շարքայիններ Ա.Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը։ Վերջինիս՝ դիտակետում քնելու պատճառով նրանց միջև
Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը
Նոյեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ ժամանակակից պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հեղինակին, Պոլսից ժամանած հայրենակիցներին և մյուս հյուրերին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ցուցադրված 60 լուսանկարների առանցքում մեր պատմական հողերում և Պոլսում ապրող
Արարատ Խանդոյանին տեղափոխել են չջեռուցվող ու կոտրած պատուհանով պատժախուց
Խանդոյանի պաշտպանը վաղը կբողոքի Արդարադատության նախարարությունում
Գագիկ Շամշյանի բաց նամակը վարչապետ Կարեն Կարապետյանին. «Դուք կարող եք բազմաթիվ կյանքեր փրկել»
shamshyan.com Մեծարգո պարոն վարչապետ, լրագրողական աշխատանքային գործունեությանս ընթացքում լուսաբանել եմ բազմաթիվ ճանապարհատրանսպորտային ավտոպատահարներ, վրաերթեր, որոնց հետեւանքով, ցավոք, եղել են զոհեր եւ վիրավորներ: Ավտովթարներն ու վրաերթերը հիմնականում լինում են մայրաքաղաքից դուրս` մարզային, համայնքային եւ գյուղական ճանապարհներին: Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում մեղավոր են վարորդները, որոնք եղել են ոչ սթափ, չեն ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք, ավտոմեքենաներն ունեցել
44-ամյա կինը ոչ թե հանկարծամահ էր եղել, այլ՝ սպանվել. մեղադրանք է առաջադրվել ամուսնուն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի 44-ամյա բնակչուհին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել է ընտանեկան բռնության զոհ։ 1972թ. ծնված կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել է 2016թ. սեպտեմբերի 9-ի առավոտյան. ամուսինն ահազանգել էր, որ կնոջն առավոտյան մահացած է հայտնաբերել։ Անմիջապես դեպքի
Անուշ Սեդրակյանը լքեց «Ազատ դեմոկրատներին». պարզաբանում
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը դուրս է եկել կուսակցությունից: Տիկին Սեդրակյանը պարզաբանել է, որ դեռ վեց ամիս առաջ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին դիմում էր ներկայացրել, որ կասեցվի իր աշխատանքը: Ըստ տիկին Սեդրակյանի`հիմնական պատճառն այն է, որ ինքը թերահավատություն ունի ապագայում ստեղծվելիք դաշինքի վերաբերյալ` նախորդ ձախողված փորձը հաշվի առնելով: Անուշ Սեդրակյանը մասնավորապես հայտարարել է. «Հասկանում
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի միջազգային զարգացման և ֆրանկոֆոնիայի նախարարին
Նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի միջազգային զարգացման և ֆրանկոֆոնիայի նախարար Մարի-Կլոդ Բիբոյի հետ: Էդվարդ Նալբանդյանը և Մարի-Կլոդ Բիբոն, բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված բազմակողմանի արդյունավետ փոխգործկացությունը, մտքեր փոխանակեցին հայ-կանադական համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ,
ՄԱԿ-ի կտտանքների դեմ կոմիտեն քննել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը
ՄԱԿ-ի`Կտտանքների դեմ կոմիտեն քննել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ է կատարվել Հայաստանում մի շարք ոլորտներում մարդու իրավունքների խախտումներին: Մասնավորապես, զեկույցում մեծ տեղ է հատկացված քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին: Կոմիտեն ողջունել է Արմավիրում նոր ՔԿՀ բացումը, որն առաջարկում ավելի լավ պայմաններ և առավել լավ անձնակազմ, այնուամենայնիվ, նշվում է, որ գերծանրաբեռնվածությունը շարունակում է մնալ Հայաստանի բանտերի
Մսամթերք արտադրող ութ ընկերությունում դիտարկումներ են իրականացվում. քննարկում արտադրողների հետ
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է ոլորտային հանդիպումները տնտեսավարողների հետ՝ նպատակ ունենալով քննարկել տվյալ բնագավառում առկա իրավիճակն ու հիմնախնդիրները՝ դրանք համատեղ շտկելու և սննդամթերքի անվտանգությունն ապահովելու ակնկալիքով: Նոյեմբերի 24-ին սննդամթերքի անվտանգությունը վերահսկող պետական կառույց էին հրավիրվել մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայութsnյան պետ Իշխան Կարապետյանը, մսամթերքի արտադրությունն ու ընդհանրապես կենդանական
Մոսկվայի դատարանը հոգեբուժարան է ուղարկել 4-ամյա երեխային գլխատած դայակին
Մոսկվայի դատարանը քրեական պատասխանատվությունից ազատել է 4-ամյա երեխայի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային և նրան ուղարկել է հոգեբուժարան, հաղորդում է BBC-ն: Դատարանը նաև հրաժարվել է նրան պարտավորեցնել փոխհատուցում վճարել նյութական վնաս հասցնելու համար: Բոբոկուլովան մեղադրվում է անչափահաս երեխայի սպանության, ինչպես նաև ուրիշի գույքին հրդեհի միջոցով վնաս հասցնելու մեջ: Նա ձերբակալվել էր փետրվարին. ձերբակալության պահին
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցմանը
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել Անկարայի և Բրյուսելի միջև Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունների դադարեցմանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ըստ գործակալության՝ եվրապատգամավորների մեծամասնության կողմից ընդունված փաստաթղթում կոչ է արվում Եվրահանձնաժողովին և ԵՄ երկրների կառավարություններին դադարեցնել հետագա բանակցությունները պաշտոնական Անկարայի հետ: Որպես պատճառ՝ նշվում է երկրում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձին Թուրքիայի իշխանությունների «անհամաչափ» արձագանքը: Փաստաթուղթը
System Of A Down-ը պիտի դառնայ Park Live փառատօնի առաջատարը
Ամերիկեան System Of A Down ռոք խումբը պիտի ըլլայ 2017-ի Park Live երաժշտական փառատօնի առաջատարը: Այդ մասին կ՛ըսուի փառատօնի պաշտօնական կայքին մէջ հրապարակուած ձեռնարկի կազմակերպիչներու հաղորդագրութեան մէջ: Փառատօնը տեղի պիտի ունենայ Յուլիս 5-ին Մոսկուայի նորակառոյց «Արենա ԲԿՄԱ»-ի մէջ, որուն տարողութիւնը համերգի պարագային 28.000 է, երկրպագուներու գօտին` 6.000 մարդ, կը յայտնէ ԹԱՍՍ-ը: Առաջին անգամ Park Live
Արդարադատության գնդապետ. չի կարելի ստել, չի կարելի խաբել բոլորին
Ինչպես արդեն հայտնել եմ, ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հանցավոր անգործության, ինչպես նաև երկրի Նախագահին հրապարակավ ստելու պատճառով սույն թվականի նոյեմբերի 14-ին աշխատանքից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել։ Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ Հատուկ քնչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին։ Հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև։ 14.11.2016թ. 09։05 սահմաններում Անձնակազմի կառավարման
Կներկայացվի Հայաստանում կիբերանվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումների փաթեթ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի հերթական նիստը, որը վարում էր նախարարի տեղակալ, միջգերատեսչական խմբի ղեկավար Գագիկ Թադևոսյանը: Ներկա էին աշխատանքային խմբի անդամները, հակավիրուսային «Կասպերսկի լաբորատորիա Հայաստան» ընկերության ներկայացուցիչները, կիբերանվտանգության ոլորտի այլ կազմակերպությունների ղեկավարներ: Նիստի ընթացքում նախ ամփոփվեցին «ArmIGF 2016» ինտերնետ կառավարման համաժողովի
ՀՀԿ ղեկավար կազմում սպասվում են փոփոխություններ. «Ա1+»
Վարչապետն այն քաղաքական թիմի անդամն է, որը հաղթել է ընտրություններում,-այսպես է մեկնաբանում Կարեն Կարապետյանի Հանրապետական դառնալը Հովհաննես Սահակյանը. «Եթե վարչապետը համաձայնել է գալ եւ ղեկավարել էդ բարեփոխումները, նաեւ էս քաղաքական թիմի ծրագրերն է ներկայացնում»: Հովհաննես Սահակյանը համաձայն է վարչապետի այն մտքի հետ, որ նոր քաղաքական ուժ ստեղծելը անհեթեթ էր: Ինքը պետք է անդամակցեր Հանրապետականին, որովհետեւ
Վարչապետը «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է ՏՀՏ ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիի գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի շարունակական առաջընթացը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստում է այս բնագավառի հետագա զարգացման նոր փաթեթ: Միաժամանակ, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գործադիրը պատրաստ է «Վիմպելկոմ գրուպ»-ի հետ քննարկել տարբեր նախաձեռնություններ և առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում
Հարուցվել է քրեական գործ` հասարակական կարգը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2016թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, մոտ 20 ավտոմեքենաներով ինքնությունը չպարզված մի խումբ անձինք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ,
«Տնօրենի աղջիկն անպայման կարող է դասավանդել». ԿԳՆ պաշտոնյան՝ վարչապետի հանձնարարականի մասին (Տեսանյութ)
Տնօրենների աղջիկներն այլեւս տնօրեն չեն դառնում
Գյումրեցիներն ուրախ գալիս են «Պոբեդայի» էժան տոմս գնելու, տխուր հեռանում են
Ինչպես հայտնի է՝ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից սկսելու է առաջին չվերթը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա։ Ընկերությունը ուղևորին 3 փաթեթ է առաջարկում․«Պոբեդայի» պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, ամենաէժանը «Ստանդարտ» փաթեթն է, արժեքը 956,95 ռուբլի է, որը ռուսական ռուբլու այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ 7 հազար 416 դրամ, «Պլյուս» փաթեթը 2 055,95 ռուբլի է, մոտ 15,933
«Առկա չեն օրենսդրական հիմքեր այդ կետերով պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու համար». Վերաքննիչը բեկանել է Վարչական դատարանի վճիռը
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը, քննելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով վերաքննիչ բողոքը, 2016 թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ մասնակիորեն բեկանեց ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 22-ի վճիռը՝ պարտավորեցնելով ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցման 1.1.7 և 1.1.10 կետերով պահանջված
Աշոցքում -23 աստիճան ցրտի պատճառով մարդիկ ավելի շատ վառելիք կօգտագործեն, քան նախատեսել էին
Եղանակը կտաքանա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում ու Արցախում
«Ամեն դպրոց կարող է ընտրել, օրինակ, ռուսերենի խորացված ուսուցում». Նարինե Հովհաննիսյան (Տեսանյութ)
«70 տարի`լեզուների խորացված ուսուցում ունենք»,-ասում է ԿԳՆ պաշտոնյան


















































