Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշում նահատակված հերոս բռնցքամարտիկին տեղափոխեցին Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցի

Ապրիլ 07,2016 12:41

Քիչ առաջ Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցի տեղափոխեցին Թալիշում թշնամու դեմ աննահանջ կռիվ մղած, 1997 թվականին ծնված շարքային Վիկտոր Յուզիխովիչին: Նրա մայրը հայուհի է, հայրը՝ ազգությամբ մոլդովացի, երեխաները ծնվել ու ապրել են Գյումրիում:

Նա ավարտել է Գյումրու Օլիմպիական քոլեջը: Քոլեջի տնօրեն Հակոբ Փանոսյանն ասաց, որ տղան լուրջ էր, լռակյաց, յուրահատուկ դաստիրակությամբ, ֆիզիկապես շատ ուժեղ, Եվրոպայի դեռահասների մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Տնօրենի ասելով՝ տղան հնարավորություն ուներ Օլիմպիական քոլեջի մասնագիտական բաժնում երեք տարի սովորեր, մարզիչը համոզել է, թե մնա, շարունակի կարիերադ, Վիկտորը կտրականապես հրաժարվել է՝ ասելով, թե տղամա՞րդն էլ բանակ չգնա:

«Մեր աշխատանքը դրոշ բարձրացնելն է աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, 400-ից ավելի դրոշ ենք բարձրացել՝ հաղթանակի դրոշներ, թշնամին էդքան չկա, որ ի վիճակի լիներ մեր հերոսի հետ բռնցքամարտի բռնվել, նրա ֆիզիկական տվյալները յուրահատուկ են: Ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, դպրոցում ե՛ւ հուզված են, ուսուցիչները սգի մեջ են, ե՛ւ հպարտ են, որ մեր տղան Թալիշն է ազատագրել: Պատկերացրեք, էսօր գիշեր էլ Թուրքիա գնաց մեր Բաչկով Հովհաննեսը՝ վարկանիշային մրցում կա, մյուսը Բաքվում է, Բաքու գնալը բացառված է, դեռ Թուրքիայի պահով էլ էինք երկմտում», -ասաց Հակոբ Փանոսյանը:

Շիրակի մարզպետարանից էլ տեղեկացանք, որ Վիկտորը բնակվում էր իր ծնողների, տատիկի, քրոջ ու եղբոր հետ: Նա տան ավագ որդին է, նրան կհուղարկավորեն Գյումրու երկրորդ գերեզմանատանը, որտեղ երեկ հուղարկավորեցին Թալիշի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված 23-ամյա ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին:

Այս պահին էլ Գետափ գյուղում հուղարկավորում են մեր մյուս հերոսին՝ 1990 թվականին ծնված Վարդան Թադեւոսյանին, որը պայմանագրային զինծառայող էր, թեեւ վիրավորվել էր թշնամու գնդակից, սակայն չնահանջելով՝ հասցրել էր թշնամու բանակից երկու զինվորի ոչնչացնել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930