Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում բանաստեղծի հետ

Հոկտեմբեր 10,1995 16:59

«Գրել, ասել է՝ չարի դեմ կռվել, իսկ գրել կա որ… վատ է, քան՝ լռել: Այս դարում գրել լոկ ծաղկի մասին, ասել է՝ լռել նոր արկի մասին։ Հիանալ միայն մրրիկի թափով, նույնն է՝ մոռանալ կրկին Գեստապոն…»։

Իր բանաստեղծական ճանապարհին այս կերպ հավատարիմ Գեւորգ Էմինը այսօր 75 տարեկան է։ Ոչ վաղ անցյալում նման հոբելյաններն արձանագրում էին շքեղ հանդիսություններ, երախտիքի խոսքեր, այլեւայլ միջոցառումներ։ Ցավոք, նոր ժամանակների խառնափնթորում երբեմն մոռացվում են հոբելյան ու հոբելյար, նույնիսկ շնորհավորանքի երկտողերն են իբրեւ շռայլություն ընկալվում… Ուստի՝ կեցցեն նրանք, որ հիշում են արժանավորներին։

Իր գործի նվիրյալն է Ազգային գրապահոցի գլխավոր գրադարանավար Հրաչյա Հունանյանը։ Ահա նա էլ մեղվաջան տքնանքով կազմակերպել էր Գեւորգ Էմինի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսը՝ այցելուին ներկայացնելով բանաստեղծի հին ու նոր հրատարակությունները (այլեւայլ լեզուներով), նրան հասցեագրված ռուս եւ այլազգի մեծանուն գրողների, մտավորականների խոսքերը, տարբեր տարիների լուսանկարներ, ուշագրավ հրապարակումներ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ինքը՝ ծերունազարդ բանաստեղծը, որին սրտի խոսք ասել- շնորհավորելու էին եկել գրչակից ընկերներ, պոեզիայի հարյուրավոր սիրահարներ։ Էմինի ստեղծագործության յուրօրինակ մեկնություն էր Լիպարիտ Սարգսյանի ինքնաբուխ ելույթը, Գեւորգ Դեվրիկյանի, Սուրեն Մուրադյանի անդրադարձը հոբելյարի անցած գրական ուղուն։ Իսկ Վլադիմիր Աբաջյանը, պարզ էր, թե ինչ կերպ էր շնորհավորելու մեծանուն հոբելյարին։

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031