Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՆԵ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ՊԱՏՎԵՐՆԵՐԻՆ

Ապրիլ 24,1999 00:00

ԳՈՆԵ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ՊԱՏՎԵՐՆԵՐԻՆ «ժրսՌ վպՑ Պպվպչ, վպ վՈՊՏ րՑՐՏՌՑՖ ՍՏՎՎցվՌջՎ» Մի հրեա Հայ մշակույթի, եկեղեցիների պատմության ու մատենագրության մասին պատմող «Մատենադարան» ֆիլմաշարի (որը հայտնի է շատերին) աշխատանքներն արդեն քանի տարի կանգ են առել։ Խորապես թափանցելով երկարատեւ այդ դադարի պատճառների մեջ, մեկ հիմնական պատճառ է ամրագրվում։ Մեր ղեկավարները տեղի-անտեղի խոսում են մեր դարավոր մշակույթից՝ բազմիցս կրկնելով, թե մշակութային ազգ ենք, իբր հիանում ենք մեր անցյալի հոգեւոր ժառանգությամբ, ազգային մշակույթ քարոզելով, սակայն գործնականորեն տեր չեն կանգնում այդ ժառանգությանը։ «Մատենադարան» ֆիլմաշարը թերեւս միակ ֆիլմն է, որ լուրջ ուսումնասիրությունների հիման վրա աշխարհին ու նույնիսկ մեզ պատմում է Հայաստանի հոգեւոր արժեքների մասին։ Երեկ «Երեւան» ստուդիայում առաջին անգամ ցուցադրվեցին «Մատենադարան» ֆիլմաշարի 19-րդ եւ 20-րդ սերիաները։ Ինչո՞ւ ստուդիայում եւ ինչո՞ւ նեղ շրջանակում Ֆիլմաշարի սցենարի հեղինակներն են Կիմ Բակշին եւ Հովիկ Հախվերդյանը, ռեժիսորը՝ Արտավազդ Դավթյանը, գլխավոր կոնսուլտանտը՝ Սեն Արեւշատյանը։ 19-րդ՝ «Այսպես էլ ապրում էին ազգերը» եւ 20-րդ՝ «Ղողանջներ» սերիաների նկարահանումները 1993 թ. կատարվել են Պարսկաստանում (Իսպահանում, հայկական գյուղերում եւն)՝ տեղի համայնքի օգնությամբ։ Ֆիլմը մանրամասն անդրադառնում է այնտեղի հայկական եկեղեցիներին, պարսկահայերի սրբավայրերին, լքված հայկական գերեզմանատներին ու գյուղերին, Պարսկաստանում եւ Հայաստանի Մատենադարանում եղած հայ մատենագիրների աշխատություններին։ Ֆիլմի առավելությունը նյութերի հագեցվածությունն է, որը առնվազն ճանաչողական իմաստով հարուստ ինֆորմացիա է։ Այդ երկու ֆիլմերը եւ ամբողջ ֆիլմաշարը լուրջ խնդիրների առջեւ են կանգնած։ Ֆիլմն այսօր գոյություն ունի երկու ժապավենների վրա (մեկում՝ հնչյունային մասն է, մյուսում՝ պատկերային), եւ մեր պետության անփույթ ու անտարբեր վերաբերմունքի պատճառով ֆիլմի հեղինակները չեն կարողանում դրանք վերաձայնագրել։ 1998 թվականին ֆիլմերը սկսել են նկարահանվել «Երեւան» ստուդիայում՝ որպես պետպատվեր, սակայն ստուդիայի գումարների մի մասը (10000 $) չփոխանցելու պատճառով ֆիլմերը տեխնիկական խնդիրների առջեւ են կանգնել։ Եվ անհնար է դրանք ներկայացնել լայն հասարակությանը։ Ստիպված էին հենց ստուդիայում նեղ շրջանակին միայն ներկայացնել, քանզի ստուդիայի հատուկ սարքավորումների միջոցով է միայն հնարավոր դիտել։ – Այսօր մենք մոտենում ենք Հայաստանում որպես պետական կրոն Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, իսկ այս ֆիլմերը եւ ամբողջ ֆիլմաշարը լիովին համընկնում են մեզ համար կարեւոր այդ տոնի գաղափարին։ Այս երկու ֆիլմերը, որ պատմում են պարսիկների եւ հայերի կապերի մասին, որ ցույց են տալիս Հայաստանի մշակույթն ու ողջ հարստությունը, մի՞թե բավականաչափ փաստարկ չեն, որպեսզի պետությունը կարողանա տալ խոստացած գումարները։ Նկարահանումներն արվել են 93 թվականին ու վաղուց արդեն պատրաստ՝ սպասում են այդ գումարներին։ Մենք ընդամենը ուզում ենք այս ֆիլմերի համար տրվելիք գումարները, որ պետությունը տեր կանգնի իր պատվերին։ Անցյալ տարի ֆիլմն ավարտեցինք ու փողը չտվեցին։ Պետությունը մինչ այսօր անցյալ տարվա իր պարտքը չի տվել,- ասում էր Կիմ Բակշին։ Նման ֆիլմերը պետական նշանակության աշխատանքներ են, որոնք կարող են ամբողջ աշխարհի առջեւ մեր պետության վարկը բարձրացնել։ Հեղինակներն արդարացիորեն բողոքում էին պետության ղեկավարության ցուցաբերած կատարյալ անտարբերությունից։ Պարզվեց, որ այս հարցով անցյալ տարի Կիմ Բակշին եւ Հովիկ Հախվերդյանը հանդիպում են ունեցել ՀՀ նախագահի հետ, իսկ «Երեւան» ստուդիայի տնօրեն Տիգրան Խզմալյանն անձամբ դիմել է վարչապետին։ Ու ոչ մի արդյունք, միայն՝ խոստումներ ու քաշքշուկներ։ Ըստ Տ. Խզմալյանի, անցյալ տարի «Երեւան» ստուդիայի ամբողջ ծախսերի համար պետբյուջեով նախատեսված է եղել 27 մլն դրամ (ստուդիայի շենքի, էլեկտրաէներգիայի, կոյուղու, աշխատավարձերի, ջեռուցման եւ ֆիլմերի համար), որի միայն 40 %-ն է ֆիլմերին բաժին հասնում։ Եվ անցյալ տարի ստուդիան կարողացել է այդ սուղ միջոցներով 6 ֆիլմ նկարահանել։ Իսկ այս տարի ստուդիային պետբյուջեով ավելի քիչ գումար է նախատեսված։ – Մեր մշակույթը ոչ մեկին պետք չէ՞, որ չեն ցանկանում այդպիսի չնչին գումարներ ծախսելով ձեռք բերել ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյական, ե՛ւ հոգեւոր հզոր կապիտալ,- հարցնում էր Հովիկ Հախվերդյանը։- Մեզանում, ցավոք, հարուստ գործարար մարդիկ փողերը ծախսում են մեր մշակույթը փչացնող բաների վրա։ Մենք փող չենք ուզում, մենք պահանջում ենք մեզ հասանելիք գումարները։ Տ. Խզմալյանի դառը համոզմամբ մեր երկրի վրա «թուղթուգիր» են արել հույները. «Գառնիի տաճարի բաղնիսներում հունական խճանկար կա, որտեղ գրված է՝ «Մենք աշխատեցինք ու փող չստացանք», նույն վիճակում հիմա բոլորս ենք»։ Լրագրողներից մեկը Կ. Բակշիին եւ Հ. Հախվերդյանին հարց տվեց սբ. Էջմիածնի մասին ֆիլմի սցենարների մրցույթի մասին։ – Մրցույթի երկու փուլում էլ մեր ներկայացրած սցենարը հաղթեց։ Միայն առաջին փուլի հաղթելու համար հատկացված գումարը ստացանք, երկրորդը՝ ոչ։ Նախահաշիվը ներկայացրեցինք, գոհ մնացին, ու ոչինչ չեղավ… Կիմ Բակշին մի հրեայի խոսք հիշեցրեց ներկաներին, որը շատ բնորոշ էր ե՛ւ կոնկրետ այս դեպքին, ե՛ւ առհասարակ մեզանում առկա մի շարք երեւույթներին. «ժրսՌ վպՑ Պպվպչ, վպ վՈՊՏ րՑՐՏՌՑՖ ՍՏՎՎցվՌջՎ»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել