
«Մարտի կանոնները» ֆիլմում մեկ հոգին էլի հաղթում է՝ բայց այս անգամ դուրս գալով ողջ պետական համակարգի դեմ: Երեկ ֆիլմը դիտելիս հիշեցի, որ նման մի ամերիկյան ֆիլմ էլ կա Ռիչարդ Գիրի մասնակցությամբ, վերնագիրը չեմ հիշում: «Մարտի կանոնները» ֆիլմում պետությունը՝ ԱՄՆ-ը իր քաղաքացուն զոհաբերել է ուզում, որ արաբա-ամերիկյան հարաբերությունները չփչանան, իսկ Ռիչարդ Գիրի հերոսին լքում են, որ ամերիկա-չինական հարաբերությունները չվատանան: Բայց երկու դեպքում էլ քաղաքացին չի պարտվում:
Ջհանդամը թե սրանք միայն ֆիլմերն են ու այսօր ԱՄՆ-ը 20-րդ դարասկզբի Ռուսաստանի նման ժանդարմի դերում է: Այս ֆիլմերով ԱՄՆ-ում սերունդ է դաստիարակվում ու կրիտիկական զանգվածների սպասողների փոխարեն իրենք ունեն հարց լուծողների ամբողջություն: Ունեն մեր Գարեգին Նժդեհի ասաց «Վճռական մենակների» բանակ: Այն ինչ չունենք մենք՝ Նժդեհ ունեցած հայերս: Մենք չունենք «Մարտի կանոններ»: Մեզ մոտ անկանոն գործողություններ են, ով ում, երբ ոնց, որտեղ ուզում ինչ ուզում է անում է. եթե ուժը պատեց: Մինչեւ մի օր, երբ թույլը կուժեղանա ու ուժեղին անի այն, ինչ ուզի: Եվ այսպես արդեն հազարամյակներ:
Ինձ համար միանշանակ ընդունելի է եվրոպական արժեհամակարգը, այն միլիոն անգամ լավն է ամերիկյանից: Բայց հայկական, ամերիկյան, եվրոպական իրականություններից ընտրությունը հայկական օգտին չէ ոչ մի պարագայում՝ ի ցավ Վճռական մենակ Նժդեհ ունեցած հայերիս:



















































