Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկային կեղծ քարտի օգտագործմամբ՝հաշվեհամարից գողություն է կատարվել

Ապրիլ 04,2012 19:17 Share

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում քաղաքացու դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ` գողություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու եւ կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու համար:

Ըստ գլխավոր դատախազության կայքէջի՝ քաղաքացուց 2012թ. մարտի 19-ին հաղորդում է ստացվել` իր հաշվեհամարից  կատարված գողության մասին: Հաղորդման եւ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բանկային կեղծ քարտի օգտագործմամբ, պոս-տերմինալի միջոցով ինքնությունը չպարզված անձը 2010թ. հունիսի 23-ից մինչեւ նույն ամսվա 28-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանում  կատարված 39 գործարքների իրականացմամբ գողության եղանակով Կ. Պետրոսյանի բանկային քարտի հաշվեհամարից հափշտակել է 3 685 757.40 ՀՀ դրամ գումար` վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Այնուհետեւ հափշտակված գումարների ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով նույն անձը, Չինաստանում գործող տարբեր  առեւտրային կազմակերպություններում 39 դեպքերով առեւտրային գործարքներ կատարելով, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացրել է:

Ուսումնասիրությունների համաձայն` գործարքը կատարել է Վիտալի Իզմայիլովի կենսորոշիչ տվյալներով  ինքնությունը չպարզված անձը:

Նկատի ունենալով, որ ինքնությունը չպարզված տվյալ անձի գործողություններում առկա են կեղծ վճարային քարտերի օգտագործմամբ իրականացված գողության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու  եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտն օրինականացնելու հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ` հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 203-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լարիսա says:

    Խնդրում եմ պատասխանել, ինչ կաչելի է անել նման դեպքերում, երբ բանկային հաշվեհամարից գողություն է կատարվել;

Պատասխանել Լարիսա

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30