Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհ եւ վիրավոր ավտովթարից

Ապրիլ 25,2012 11:32

Ապրիլի 25-ին ժամը 09.50-ի սահմաններում ««Վազ-2102» մակնիշի 29 SU 911 պետհամարանիշներով մեքենան Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորության վրա, Ջուջեւան գյուղի մուտքի մոտ, ոլորանում դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից՝ հարվածել  է  քարին եւ շշջվել: Վարորդը՝ Նոյեմբերյան քաղաքի 36-ամյա բնակիչ Սասուն Խաչիկյանը վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց, ուր նա հետազոտվել է : Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

Ժամը 11-ի դրությամբ  վթարի ենթարկված մեքենայի մեջ էր գտնվում զոհված ուղեւորը: Նրա ինքնությունը ճշտվում է: Միջոցներ են ձեռնարկվում նրա մարմինը մեքենայից հանելու համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30