Լրահոս
Օրվա լրահոսը

Լճափում հանրապետականներն առաջատար են

Մայիս 07,2012 00:57

Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքի Լճափ գյուղում ընտրության արդյունքներն ամփոփվել են: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց գյուղապետ Հայկ Սիմոնյանը` Լճափում ընտրություններին մասնակցել է 638 ընտրող:

Ըստ նախնական տվյալների` համամասնական կարգով առաջին տեղ է գրավել Հանրապետական կուսակցությունը` հավաքելով 316 ձայն: ԲՀԿ-ն հավաքել է 192 ձայն, ՕԵԿ-ը` 72, ՀՅԴ-ն`15,  «Ժառանգությունը»` 10, ՀԱԿ-ը` 8 քվե: 12 թվեաթերթիկ համարվել է անվավեր:

Մեծամասնական ընտրակարգով Լճափում հաղթել է ՀՀԿ անդամ Մանվել Բադեյանը, ում օգտնին 637 ընտրողներից քվեարկել է 347 լճափցի: ՀՅԴ անդամ Արտակ Նիկոյանի օգտին քվեարկել են 209 քաղաքացի: Կոմունիստական կուսակցության անդամ Վանիկ Հարությունյանի օգտին քվեարկվել է  78 ձայն: Մեծամասնական քվեաթերթիկներից  5-ն համարվել է անվավեր:

Գյուղապետը վստահեցնում է, որ գյուղում ընտրություններն անցել են խաղաղ եւ առանց միջադեպերի, ներկա են եղել տեղական եւ միջազգային դիտորդներ, ովքեր գոհ են եղել:

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031