Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական կերակրատաշտի մոտ գտնված մարդիկ դժվար թե հրաժարվեն այդ «հաճույքից»

Մայիս 10,2012 10:25

Այս օրերին ողջ հանրությունը զբաղված է մի հարցի քննարկումով՝ կկայանա՞ արդյոք ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան։ Ամենապրագմատիկները կանխատեսում են՝ այո։ Տեւական ժամանակ իշխանական կերակրատաշտի մոտ գտնված մարդիկ դժվար թե հրաժարվեն այդ «հաճույքից»՝ հանուն անորոշ հեռանկարի։ Անգամ եթե այդ հեռանկարը մեկ տարի անց կայանալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալն է եւ մեկ տարվա զրկանքի դիմաց նախագահ ունենալու ռեալ հնարավորությունը։ Առավել ռոմանտիկները կարծում են, որ ԲՀԿ-ն չի գնա «ինքնասպանության»։ Նկատեք, որ ինքնասպանություն են որակում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը։ Այս տեսակետի կողմնակիցները, ըստ էության, բավական բարձր կարծիքի են «Բարգավաճ Հայաստանի» եւ նրա ղեկավարի մասին։ Կարծում են, որ կոալիցիա մտնելը կնշանակի, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին քննադատում էր միայն մի նպատակով՝ «որ ընդդիմությունից ձայներ խլի»:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031