Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը դեռ չի վիրահատվել

Փետրվար 01,2013 02:10

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վնասվածքներից առնվազն մեկը հրազենային է. այդ մասին հիվանդանոցում գտնվող լրագրողներին հայտնեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը: Ըստ նրա՝ թոքը չի վնասվել, կա արյունազեղում, վիրահատության հարց չկա. «Գնդակը ներսում է… Հետագայում դուրս կբերվի պլանային վիրահատության միջոցով»

Ի դեպ, հիվանդանոց են այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ: «Ես կարծում եմ դրդապատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց մի բան ակնհայտ է, առաջին հերթին սա հարվածում է իշխանություններին և պետականությանը»,- լրագրողներին ասել է ՀՀ վարչապետը: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը կատարվածը «սադրանք» է անվանել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ եթե Հայրիկյանի առողջական վիճակը թույլ չտա շարունակելու քարոզարշավը՝ հնարավոր է ՀՀ նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգվեն:

Լուսանկարը՝ NEWS.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728