Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ պետի վարորդը 59-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել

Հուլիս 18,2013 10:38

Հատուկ Քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի վարորդ Արսեն Գեւորգյանը, վարելով Toyota մակնիշի 001 NV 01 համարանիշի ավտոմեքենան, հուլիսի 17-ին 18.30-ի սահմաններում Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն 59-ամյա Էլմիրա Խաչատրյանին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ՀՔԾ պետի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:

Մամուլի քարտուղարը փոխանցեց, որ Հատուկ քննչական ծառայության պետի վարորդ-ցրիչ Արսեն Գեւորգյանը փախուստի չի դիմել, ավելին` օգնություն է ցուցաբերել տուժած կնոջը` նրան տեղափոխելով «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վնասվել է կնոջ ոտքը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031