Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի հարցադրման պատվիրատուն հենց Սերժ Սարգսյա՞նն է

Հոկտեմբեր 04,2013 19:50

Ճանաչված թատերագետ, հրապարակախոս Լևոն Մութաֆյանը Aravot.am-ի խնդրանքով, գնահատելով նախորդ օրը ԵԽԽՎ նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի`երկրի նախագահին կազինոներում խաղալու ու 70 միլոն եվրո տանուլ տալու մասին հարցադրումն, ասաց. « Երկրի նախագահին ուղղվող ցանկացած մեղադրանք կարելի է ընդունել նորմալ. ցանկացած մարդ, ընտրող, Զարուհի Փոստանջյանն էլ, ես էլ ընտրող ենք, իրավունք ունենք մեր նախագահին հարցնելու`ճի՞շտ են արդյոք այս խոսակցությունները, ճի՞շտ են ձեր կողմից թույլ տրված այս քայլերը, բայց, անկեղծ ասած, լավ չեմ վերաբերում Զարուհու այդ հարցը Եվրախորհրդում հնչեցնելուն: Եվրախորհուրդը այն բարձր ամբիոնն է, որտեղից պետք է հնչեցնել գլոբալ խնդիրներ: Ես շատ կուզենայի, որ Զարուհին հնչեցներ հարց Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների, այսօր Գյումրի քաղաքի 8-րդ թաղամասի բնակիչներին իրենց տներից հանելու մասին, այ, Եվրախորհրդում էս հարցը պիտի բարձրացվեր, Եվրախորհրդում Զարուհին հերթական անգամ պետք է բարձրացներ շրջափակման հարցը, որ ամբողջ եվրոպական համայնքը լռության է մատնում սա, Եվրախորհրդում կարելի էր բարձրացնել Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանի անբարո հայտարարությունը, բայց հանրապետության նախագահին հղել այդ հարցը, երբ լավ գիտես, թե ինչ պատասխան ես ստանալու, սա արդեն անիմաստ է: Զարուհին, չեմ կարծում, չիմանար` ինչ պատասխան է հնչելու: Ես չեմ թաքցնում, ներքին կասկածներ ունեմ, որ այս ամենը շատ լավ կազմակերպված շոու էր»:

Թատերագետը նաև իր կասկածները հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանը կատարում էր հենց իշխանությունների պատվերը: «Սա իշխանությունների պատվերն էր, իմ կարծիքով Զարուհի Փոստանջյանին` ցույց տալու համար, որ տեսեք Հայաստանը որքան ժողովրդավարական երկիր է, որ պատգամավորը կարող է այդ բարձր տեղում նախագահին նման հարց տալ: Եվ սրանում գնալով համոզվում եմ. շատ ուշադիր նայել եմ տեսանյութը, նախագահը չի զարմանում, նախագահը ընդունեց շատ նորմալ Զարուհու հարցը, իր պատասխանն էլ, կարծես թե, պատրաստված  էր: Այս ամենի մեջ կա քաղաքական պատվեր, կա քաղաքական խաղ, շոու, և անգամ Ազգային ժողովի նախագահի զայրույթն այսպես ասած, իմ շատ սիրելի Էդիկ Շարմազանովի զայրույթը, այս ամենը մաս է կազմում մի մեծ խաղի: Սա խաղ էր, այստեղ չկան հաղթողներ և չկան պարտվողներ, ես կարծում եմ` պարտվողը ժողովուրդն է», ասաց պարոն Մութաֆյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Arsen says:

    Շատ հնարավոր է, ես էլ զարմացա թե ինչպիսի հանգստությամբ պատասխանեց:

  2. Ettentcchi says:

    Գերազանց վերլուծություն էր:

  3. Լևոն says:

    բայց դու ինչ կասկածամիտ մարդ ես Լևոն մութաֆյան , հիմմմարություն է քո մտացածը , նման բանի Սերժը չէր գնա , և եթէ դու էլ լինեիր նախագահ` չնայած Սերժը նախագահ չէ , դու էլ նման քայլի չէիր գնա ;

  4. ARTUR ARARAT says:

    вся Армянская политика это игра, все главные игроки когда то были коллегами , все друг друга хорошо знают, только наш наивный народ еще это не понял!!! и Левон и Раффи и Серж и Кочарян, и Дашнаки и Осканян, все они в одной группе , и их цель обдурить наш народ и держать власть!!! Нам Надо другой лидер, кто с этими не работал

  5. ARTUR ARARAT says:

    Если кто сомневается , я могу убедить в моем правоте

Պատասխանել Azad

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031