Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքում ամենաքիչ ու ամենավատ ներկայացվածը գործող նախագահն է. «Հրապարակ»

Փետրվար 07,2014 11:01

Հետաքրքիր է հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ նախագահների ներկայացվածությունը։ Այսպես, օրինակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի 3 անձնական եւ մեկ հեղինակային էջ, որի հետեւորդների թիվը հասնում է 1.424-ի, առաջին նախագահի էջն ամեն օր չի թարմացվում, եւ էջում հիմնականում տեղադրված են նրա տարբեր տարիների ելույթներից հատվածներ, վիդեոպատառիկներ։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակային էջն ունի 1.522 հավանող, որի շապիկին իր եւ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ լուսանկարն է, էջը հիմնականում պասիվ վիճակում է գտնվում։ Բացի այդ, «Ռոբերտ Քոչարյանի խումբ» վերնագրով փակ խումբ է գործում, որը 1000-ից ավելի անդամ ունի։ ՀՀ 2-րդ նախագահն ունի նաեւ ֆան-խումբ՝ 312 հետեւորդով, եւ 2 անձնական էջ։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ի դեմս 2rd.am–ի, որը Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջն է Ֆեյսբուքում, ներկայացված են նաեւ հասարակ մարդկանց կարծիքներ 2-րդ նախագահի մասին, նրա լուսանկարները ձիավարության, լողի ժամանակ։

ՀՀ 3-րդ  նախագահ   Սերժ Սարգսյանի անձնական էջում 3 լուսանկար կա, որոնցից մեկում Վլադիմիր Պուտինն է՝ Հրաչյա Հարությունյանի ծաղկավոր խալաթով։ Հետաքրքիր է նաեւ, որ այդպիսի էջերից մեկում Սերժ Սարգսյանի կարգավիճակը նշված է՝ ամուսնացած է, մի տեղ էլ՝ նշանված։

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Ֆեյսբուքում ամենաքիչ ու ամենավատ ներկայացվածը գործող նախագահն է, վերջինս չունի անգամ պաշտոնական էջ։

Ինչ խոսք, բոլոր նախագահների անձնական էջերի դեպքում էլ ակնհայտ էր, որ դրանք ոչ միայն նրանց հետ որեւէ առնչություն չունեն, այլ նաեւ կեղծ են։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728