«ԲՀԿ-ի հետ վաղուց ենք արդեն միասնաբար առաջ շարժվում: Մենք միասին օրակարգ ունենք մեր առջեւ, որը պետք է լուծում ստանա: Նոր չէ Բարգավաճի հետ մեր համագործակցությունը: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն իրոք այն քաղաքական ուժն է, որ վերանայելով նախկին իր դիրքորոշումները՝ այսօր ամուր կանգնած է ժողովրդի կողքին»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ նորից ԲՀԿ-ի հետ հույսեր կապելը ինչո՞վ է արդարացվում, հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունները, որ ընդդիմադիր չէ՝ այսպես պատասխանեց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքում նորից ԲՀԿ-ին հաղորդագրություն ուղարկեց եւ Գագիկ Ծառուկյանին համեմատեց Իվանիշվիլիի հետ:
Մեր հարցին՝ ՀԱԿ-ի նպատակը պարզ է՝ ուզում է իշխանափոխություն, բայց ԲՀԿ-ն արդյո՞ք ուզում է իշխանափոխություն՝ Զոյա Թադեւոսյանը վստահեցրեց. «Այո, ուզում է: Իշխանափոխության օրակարգը Տեր-Պետրոսյանը ներկայացրեց հանրությանը: Առաջնահերթ կառավարության հրաժարականի խնդիրը կդրվի, որից հետո արդեն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք է՞լ եք գտնում, որ Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլիից այսպես ասած պակաս չէ՝ նա պատասխանեց. «Տեր-Պետրոսյանի խոսքերը պետք է հասկանալ նաեւ տողատակերով: Նա ինչ-որ մի միտք, որ ասում է, մտքի տակ կան նաեւ այլ ենթատեքստեր, որը չի կրկնվում, որովհետեւ նախորդ ժամանակաշրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանը դրա մասին ասել է: Խոսքը բուրժուադեմոկրատական հեղափոխության գործոնի մասին է: Այո, Ծառուկյանը, ունենալով ֆինանսական հզորություն, իրականում կարող է գլխավորել բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, կարող է իրականացնել հեղափոխությունը: Որովհետեւ, երբ ֆինանսական ուժը քաղաքական ուժի հետ միահյուսվում է, դրա օրինակները մենք ունենք Վրաստանում, Ուկրաինայի վերջին զարգացումներն էլ ունենք, որ երբ օլիգարխիան կանգնում է ժողովրդի կողքին, ցանկացած քաղաքական շարժում ունենում է հաջողություն: Հենց այդ ենթատեքստն էր, որ ուղղակի արտահայտվեց այդպիսի նախադասությամբ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթե խոսքը՝ Դոդի Գագոյի մասին է, ապա նա իր հզոր բիցեսներով առանց փողի էլ ասեղի ծակով կմտնի ու դուրս կգա, եթե դա իրեն պետք լինի։ Իսկ որ ժողովուրդը նրան հազար տարի պետք չի,՝դա փաստ է։ Նա միայն փառասիրության համար կարող է եկեղեցի կառուցել, իսկ որ ժողովուրդը սովից տառապում է, դա արդեն ժողովրդի խնդիրն է։Աստված չանի, եթե նորից մարտի 1-ի իրադրության լինի, նա անմիջապես ցուցակները,՝ իր ոհմակի գրպանից կհանի և կդնի՝ վերջին բոլշևիկի առջև, այնպես որ նույն ոհմակն են, երբեմն տարբեր իմիտացիաներով։
…մինչև Ռոբերտի գահակալությու*նը:
Կուսակցության շարքերն անցնելը մի երեւելի պատմական իրադարձություն չէ մարդու կյանքում։ Ամեն դեպքում՝ հիշարժան է։ Հիմա այնպես եմ տխրում, երբ հիշում եմ, որ այս տիկինն է ինձ ընդունել Ժառանգություն կուսակցության շարքեր։