Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիի հեթանոսական տաճարում էլ որոշ ծեսերի ժամանակ հայ աղջիկներն իրենց կուսությունն էին զոհաբերում. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 18,2014 11:35

Բանից պարզվում է՝ վերջերս Մշակույթի նախարարությունը 700 հազար դրամով Զվարթնոցի տաճարի տարածքը վարձով տվել է մի կազմակերպության՝ ինչ-որ «Փարթի» կազմակերպելու համար։ Ականատեսների վկայությամբ, նույնիսկ հաջորդ օրը այստեղ մի քանի հարբած մարդիկ կային միայն վարտիքներով, եւ մարմնավաճառների հետ։

Վերջին հաշվով՝ Զվարթնոցի տաճարի անվանումն ինքը հուշում է, որ այնտեղ պիտի զվարթ միջոցառումներ անցկացվեն։ Ճիշտ է, զվարթուն՝ նշանակում է հրեշտակ, բայց Մշակույթի նախարարությունը պարտավոր չէ ուսումնասիրել կլիենտների բարոյական նկարագիրը։
Ի դեպ, Գառնիի հեթանոսական տաճարում էլ որոշ ծեսերի ժամանակ հայ աղջիկներն իրենց կուսությունն էին զոհաբերում։ Մնում է հուսալ, որ Մշակույթի նախարարությունում այս մասին տեղյակ չեն։ Թե չէ համապատասխան տուրեր կկազմակերպեին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30