Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասելի է, որ վերջին օրերի տասնյակ զոհերից կատաղած ազերիներն է՛լ ավելի դաժան կգտնվեն, քան սովորաբար. «Ժողովուրդ»

Օգոստոս 08,2014 11:21

Ինչ խոսք, այսօր առաջնային է գերևարված Կարեն Պետրոսյանի վերադարձին հասնելն ու այս ընթացքում նրան ադրբեջանական խոշտանգումներից զերծ պահելու ուղղությամբ տարբեր կառույցների կողմից տարվող աշխատանքը։ (Թեեւ, դժբախտաբար, սպասելի է, որ վերջին օրերի տասնյակ զոհերից կատաղած ազերիներն է՛լ ավելի դաժան կգտնվեն, քան սովորաբար): Սակայն ոչ պակաս կարեւոր է նաեւ այս ցավալի միջադեպի համար պատասխանատվության հարցի քննարկումը։ Ի վերջո, մի՞թե այս աննախադեպ լարվածության պայմաններում կարելի է լինել այդքան անպատասխանատու եւ այդպիսի նվեր մատուցել ազերիներին։

Սրանում նախ եւ առաջ մեղավոր են պետական կառույցները եւ առաջին հերթին՝ ԱԱԾ-ն։ Փաստն այն է, որ այսօր որեւէ աշխատանք չի տարվում սահմանագոտու բնակչության հետ։ Մինչդեռ անչափ կարեւոր է եւ հրատապ սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ բացատրական աշխատանքների իրականացումը, նաեւ՝որոշակի սահմանափակումների կիրառումը։ Այդ թվում՝ տեղաշարժի եւ սահմանամերձ գոտում կատարվող իրադարձությունների շուրջ լրատվամիջոցների հետ շփումների մասով։ Այս ամենը, սակայն, ՀՀ պետական ատյաններին կարծես չի հուզում։

Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն այս օրերին զբաղված են շատ ավելի կարեւոր գործով, նրանք մեկը մյուսի հետեւից այցելում են սահման, խրամատներում մի քանի հաջող լուսանկար անում եւ անմիջապես վերադառնալով Երեւան՝ խրոխտ հարցազրույցներ տալիս այն մասին, թե որքան անվախ են մեր սահմանը պահող զինվորներն ու սահմանամերձ գյուղերի բնակիչները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031