Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական զորքը շքերթով կանցնի Երևանում. Օհանյանի և Շոյգուի ձեռք բերած համաձայնությունը. Росбалт

Նոյեմբեր 11,2014 16:40 Share

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի միջև Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երևանում ռուսական զորքի շքերթ անցկացնելու մասին համաձայնություն է ձեռք բերվել, հայտնում է «Ռոսբալտ»-ը:

«Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները համաձայնել են Մեծ Հայրենական պատերազմին նվիրված համատեղ շքերթ անցկացնել Երևանում` 102-րդ ռազմակայանի անձնակազմի և ռազմական տեխնիկայի մասնակցությամբ », – ասված է ՌԴ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունում, որտեղ նաև նշված է, որ նախարարները համաձայնեցրել են 2015թ.երկու երկրների միջև համագործակցության ծրագիրը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության հետ կապված արդիական հարցեր, երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական առաջնային խնդիրները, երկու զինված ուժերի միջև ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները:

«Ամփոփվել են համատեղ իրականացրած օպերատիվ և մարտական միջոցառումների արդյունքները, այդ թվում` ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցածները, մասնավորապես Ղրղըզստանում անցկացրած ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխորտակելի եղբայրություն – 2014» և Ղազախստանում արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն – 2014» զորավարժությունները», – նշված է հաղորդագրությունում:
Նախարարները նաև անդրադարձել են ռուսական զորքերում հայ զինվորականների վերապատրաստման հարցին: Ռուսական զորամասերում անվճար կարգով ուսուցում են ստանում 244 հայ զինվորականներ:

Թե երբ են հանդիպել Սեյրան Օհանյանը և Սերգեյ Շոյգուն, նշված չէ: Օհանյանը նոյեմբերի 10-ին պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ռշտուն says:

    Հերթական խայտառակությունը: Հայաստանի Հանրապետության հրապարակով օտար պետության զորք չպետք է երևա:

  2. ՀՀ քաղաքացի says:

    Առաջարկում եմ Հայաստանի հանրապետություն ձեւակերպումը վերանվանել` Հայաստանի ռուսական հանրապետություն……………….

  3. Nara says:

    Երբ որ Հայկականն է անցնում Մոսկվայի Կարմիր հրապարակով, մենք հպարտանում ենք: Էդ ինչու տենց ջղաձգվեցիք??????? Եւ ինչու եք հայտնվում եթերում միայն էն պահին, երբ խոսքը «ռուսական» թեմային է վերաբերում???? Ում պատվերն եք կատարում??????

  4. Արմեն says:

    Երբ թշնամու զորքը անցնում է քո մայրաքաղաքով դա նշանակում է պետականության կորուստ: Մեկա մենք են հախթելու: Անցնի թե չանցնի: Ուշ թե շուտ կվռնդենք դրանց Հայաստանից:

  5. Anna says:

    Լավ, սրանք հեչ թասիբ չունեն?

  6. Garegin says:

    Հարգարժան քննադատներ, ի վերջո որն է Ձեր առաջարկը?: Հասկանալի է, որ Ռուսաստանի դեմ վճարովի պատվեր եք ստացել, սակայն պետք չէ առանց հասկանալու բանակի և սահմանների պաշտպանության հարցերի մեջ խառնվել:

  7. Սոֆիա says:

    Աշոթ ամոթ ամոթ սա էլ յեր սիրած Օհանյանը ազգադավության այլ ձեւ չկա

  8. Յուրա says:

    Երևվի շատ երկար բանակցությունների արդյունքում Է հաջողվել հասնել այդպիսի պայմանավորվածության մեր պաշտպանության նախարարին. Ինչպիսի փայլուն հաղթանակ.
    Ինքնախաբեությունը շարունակվում Է:

Պատասխանել Ռշտուն

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930