Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնարկ. Միջազգային Երաշխաւորութեամբ Գործարկել Ստեփանակերտի Օդակայանը. «Ազդակ»

Նոյեմբեր 14,2014 10:49

Հիմա այն պահն է, որ հայկական կողմը առաւելագոյն քաղաքական աշխատանքներ ծաւալէ պահանջելու միջազգային երաշխիք Արցախի օդային տարածքի անվտանգութեան համար: Հիմա պահն է, որ պատասխանատուութիւններու համահաւասարեցման խաղը կանգ առնէ եւ իրերը կոչուին իրենց անուններով: Պատասխանատուութեան մատնանշումին բնականաբար կը յաջորդէ դատապարտում: Ուսումնավարժողական նպատակով թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումներ կանխարգիլելու համար միջազգային հանրութիւնը պէտք է երաշխաւորէ օդային անվտանգ տարածք Արցախին:

Ուրեմն, եթէ հայկական ուղղաթիռի խոցումով Պաքուն կը հետապնդէր Արցախը ոչ թռիչքային գօտի յայտարարել, հայկական կողմը, պետական, հասարակական եւ սփիւռքեան լոպիինկի ուժերու լարումով այս պահը լիարժէք պէտք է օգտագործէ ապահովելու համար Արցախի թռիչքային անվտանգ գօտի յայտարարութիւնը:
Միանշանակ համոզիչ է ու արդարացուած, որ պատասխանը ցաւոտ պիտի ըլլայ Ազրպէյճանի համար, որուն զինուորաքաղաքական իշխանութիւնները կը կրեն ամբողջ պատասխանատուութիւնը պատահարին եւ անկէ բխելիք բոլոր հետեւանքներուն: Արդար են նաեւ իւրաքանչիւր հայ զոհի փոխարէն յաւելեալ դիրքեր նուաճելու նախապէս յայտարարուած եւ այժմ պահանջի վերածուած տրամադրութիւնները:

Հայկական ուղղաթիռի պատահարը սահմանային հերթական դէպք չէ: Քաղաքական նպատակաուղղուածութեամբ իրականացած գործողութիւն է: Հայկական համարժէք պատասխաններուն առընթեր քաղաքական առաւել ապահովելու հրամայականը ինքզինք զգալի կը դարձնէ: Այդ առաւելը Արցախի թռիչքային գօտիի ապահովումն է: Միջազգային երաշխաւորութիւններով Ստեփանակերտի օդակայանի գործարկումը:

Նյութի մանրամասները կարդացեք aztagdaily.com-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930