Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքեր ընտրելու անհնարինության մասին. «Հրապարակ»

Մայիս 05,2015 10:40

Գրքային հեղեղի մեջ ինչ-որ բան ընտրելը եւ ինչպես ընտրելը՝ ահա եւս կարեւորագույն մի խնդիր, որի մասին ուզում եմ խոսել։

Գրողների անունները, նրանց հաստափոր ու տկար գրքերը, այս ամենի առատությունն ու անդադարությունը, անվերջանալի հոսքը, անվերջանալի փոփոխությունները… Նոր անունը մի քանի ժամվա մեջ հնանում է, հինը հնարավոր է վերակենդանանա, եւ այսպես շարունակ։ Ժամանակակից գրաշուկան կարծես ինքն իրեն ամբողջովին ազատագրել է որեւէ տրամաբանությունից։ Նայում ես գրադարակներին՝ Կունդերա, Զարյան, Միսիմա, Վունեգութ, Էկո, Ջոյս, Իրվինգ, Քինգ, Ամոս Օզ, Կենձաբուրո Օէ, Դովլաթով, Ռուշդի, Սարամագո, Էթվուդ, Սարոյան, Սիրադեղյան, Պավիչ, Փինչըն, Ֆիլիպ Ռոտ, Ափդայք, Պելեւին, Սառոկին, Բուցատտի, Կալվինո, Կլոդ Սիմոն, Ժան Էշնոզ, Մարսել Պրուստ, Ուելբեք, Գրաս, Միլեր, Տուրաշվիլի, Ֆոլքներ, Կամյու, Կաֆկա, Կորտասար, Բիկով, Լիմոնով, Միլոշ, Սարտր, Յեթս, Բրոդսկի, Մարկես, Կոելյո, Հարուկի Մուրակամի, Ռյու Մուրակամի, Մարտին Էմիս, Բարնս, Մորիս Մետերլինկ, Սոլ Բելոու…

Խելագարություն է։

Ինչպե՞ս կողմնորոշվել, ձեռքդ ո՞ր հեղինակի ուղղությամբ տանել, մանավանդ, երբ աշխատավարձդ քեզ գիրք ընտրելու ընդամենը մեկ հնարավորություն է տալիս։ Լսել սրտի ձայնի՞ն։ Մի տեսակ ծիծաղելի է։ Բացել կարդալ ռեւյունե՞ր, բայց որտե՞ղ գտնել դրանք, որտե՞ղ են գրվում: Կամ եթե գրվում են, արդյոք

գիրքը ներկայացնող (իր առավելություններով ու թերություններով հանդերձ) այս ռեւյուներն իսկապես ի վիճակի՞ են ինչ-որ բան ասել բուն գրքի մասին։ Մենք ռեւյուիստներ չունենք։ Մամուլում, լրատվական կայքերում գրքերի մասին երեւումները տաղտուկ են առաջացնում, այդ տեքստերով ընթերցողներին ուղղորդել չես կարող, ընթերցողները նույնիսկ պատկերացում չեն կարող կազմել, թե խոսքն ինչի մասին է:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031