Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Մեր երկրում արդեն չկա իշխանական թեւ, ընդդիմադիր թեւ, բոլորը հավասար են օրենքի առաջ». «Հրապարակ»

Հունիս 12,2015 10:52

Ազգային ժողովի գործարար պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի համասեփականատեր Հակոբ Հակոբյանը դատական քաշքշուկների մեջ է հարկայինի հետ, ինչպես իր գործընկեր, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը։

Հակոբյանի ղեկավարած գործարանին հարկային տեսչությունը տուգանել է ավելի քան 500 մլն. դրամով։ Պատգամավորը հրաժարվել է վճարել տուգանքը, մի անգամ բողոքարկել է որոշումը, շահել է դատը, հետո երկու անգամ հարկայինն է վճիռը բողոքարկել։ Նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վիճակում է այդ գործընթացը։

– Երբ որ կավարտվի, կասեմ։ Հիմա գործը վճռաբեկ դատարանում է։

– Ձեր գործընկեր Աշոտ Աղաբաբյանի դեպքում հարկային ստուգումները բավականին տխուր իրավիճակ են ստեղծել նրա համար, պատգամավորին սնանկացման են տարել։ Նման վտանգ Ձեր դեպքում կա՞։

– Ոչ։ Դե, գիտեք, եթե դատավճիռն ի վնաս մեզ կայանա, բնականաբար, խնդիր կունենանք։ Բայց բերեք սենց անենք, էլի, Աղաբաբյան Աշոտն իմ ընկերն ա, ես չեմ ուզում իր մասին որեւէ բան ասել։

– Իր մասին կարող եք որեւէ բան չասել, պարզապես այստեղ ուշագրավն այն է, որ իշխանական պատգամավորի համար խնդիրներ են ստեղծվում այսօր։

– Դուք չե՞ք տեսնում, որ մեր երկրում արդեն չկա իշխանական թեւ, ընդդիմադիր թեւ, բոլորը հավասար են օրենքի առաջ… Դա լա՞վ ա, թե՞ վատ ա, իհարկե՝ լավ ա։

– Լավ է, բայց նաեւ նույն իշխանականները դժգոհում են, որ հարազատ կուսակցությունն այլեւս չի սատարում իրենց, թողնում է, որ սնանկացման գնան։

– Ցանկացած զարգացած երկրում բոլորն օրենքի առաջ հավասար են։ Տա Աստված, որ մեր մոտ էլ լինի 100 տոկոսանոց դա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930