Լրահոս
Օրվա լրահոսը

Վառելիքը, ծխախոտը եւ խմիչքները՝ թանկացման հերթում. «Հայոց աշխարհ»

Հունիս 17,2015 12:26
akciz

Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստում այլ օրենսդրական նախաձեռնությունների թվում կառավարությունն առաջարկել է վերանայել որոշ ապրանքների ակցիզային հարկը։ Ըստ այդմ, նախատեսվում է ավելացնել դրանց դրույքաչափերը։

Խոսքը ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, բենզինի եւ դիզելային վառելիքի մասին է։ Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման միջոցով ակնկալվում է պետական բյուջեի մուտքերն ավելացնել 9 մլրդ դրամի չափով։

Տարօրինակ է, սակայն, որ արտահերթ ռեժիմով առաջարկված այս օրենսդրական նախաձեռնությունը նախատեսվում է գործողության մեջ դնել միայն հաջորդ տարեսկզբից։ Այլ կերպ ասած, հաշվարկվող ֆիսկալ արդյունքը կապված չէ այս տարվա պետական բյուջեի կատարման հետ, որը տնտեսական ցածր ակտիվության հետեւանքով որոշակի խնդիրների է բախվել։

Այս քայլը գործադիրը փորձել է հիմնավորել երկու գործոնով։ Նախ՝ վերջին տարիներին այդ ապրանքների գները բարձրացել են, սակայն դրանց համապատասխան ակցիզային հարկերի դրույքաչափերի վերանայում տեղի չի ունեցել.

-Ալկոհոլային խմիչքների, բենզինի եւ դիզելային վառելիքի ու ծխախոտային արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել են 2-4 տարի առաջ, եւ անցած տարիների ընթացքում այդ ապրանքների գների աճին համապատասխան դրույքաչափերը չեն ինդեքսավորվել։

Մյուս կողմից, ըստ ներկայացված հիմնավորման, նման անհրաժեշտություն է առաջացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամագրմամբ։ Մասնավորապես. «ԵԱՏՄ շրջանակներում ներկայումս ընթանում է անդամ պետություններում ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցում»։

Ընդ որում, «ԵԱՏՄ անդամ բոլոր երեք պետություններում ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը մի քանի անգամ բարձր են Հայաստանի այդ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերից»։ Կառավարությունը սա հատուկ ընդգծել է՝ ցույց տալու համար, որ հայ արտադրողները ԵԱՏՄ-ում շարունակելու են պահպանել իրենց առավելությունները։ Չնայած այդ պարագայում անհասկանալի է, թե ինչ ներդաշնակեցման մասին է խոսքը։

 Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930