Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի հետ հանդիպման արդյունքը. «Հայ ընտանիքը կազմված է կնոջից եւ տղամարդուց»

Սեպտեմբեր 03,2015 14:40 Share

«Մենք անկուսակցական ենք, բայց քաղաքական լուսանցքից դուրս չենք, ուրախ ենք, շնորհակալ են, որ հրավեր ստացանք ու անկախ պատգամավորների խումբը, մարդիկ, ովքեր իրենց ընտրատարածքներում բավական հեղինակություն ունեն, կարող են մասնակցել գործընթացներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Հիշեցնենք, նախկին ԲՀԿ-ականները, ովքեր ոչ պաշտոնապես, անկախ պատգամավորական խումբ են ստեղծել, այսօր նախագահ Սերժ Սարգսյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Որ իրենք կան, գոյություն ունեն եւ չեն կարող ու չեն ուզում քաղաքական լուսանցքում հայտնվել`իրենք, նախկին ԲՀԿ-ական պատգամավորները դեռ մի քանի ամիս առաջ էին նախագահին տեղեկացրել`հանդիպելով ու զրուցելով նրա հետ:

Անկախ պատգամավորները մի քանի առաջարկ են ներկայացրել`ընտանիքի կառուցվածքի հստակ ձեւակերպման, կրոնական հավասարությունների, այլ դավանանքների, ՏԻՄ-երի ընտրությունների կարգի, սփյուռքահայ երիտասարդների` կամավոր հիմքերով հայկական բանակում ծառայության հնարավորության մասին եւ այլն:

«Ստացանք սպառիչ պատասխան`հայ ընտանիքը կազմված է կնոջից եւ տղամարդուց»,-ասաց Արագած Ախոյանը`հավելելով. «Նորմալ էր, սպառիչ պատասխաններ ստացանք»: Սփյուռքահայերի՝ հայկական բանակում ծառայելու հնարավորություն, պարզվում է այսօր էլ կա, եթե նրանք ՀՀ քաղաքացիություն ընդունեն:

Պատգամավորական խմբի անդամները, ովքեր հիմնականում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են, նախագահի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն չեն հայտնել նախագծի`100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու դրույթի վերաբերյալ: «Ռեյտինգային ընտրության կետը կա, նույն հեղինակություն ունեցող մարդը կարող է ընդգրկվել ցանկացած կուսակցության մեջ եւ իր ռեյտինգով էլի ձայներ հավաքել նաեւ կուսակցության համար»,- պարզաբանեց Արագած Ախոյանը:

Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք`իրենց չի՞ կաշկանդում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացող ուժերին ու գործիչներին, պիտակավորում են: «Այդ պիտակավորողներին ես համարում եմ, որ չեն սիրում իրենց հայրենիքը: Այլ նպատակ ու տողատակ ունեն: Հայրենիք սիրող մարդը չի կարող նախագահի հետ հանդիպողներին պիտակավորել: Նախագահը ընդունում եւ լսում է բոլորին, մենք արժեւորված ենք, արհամարհված լինելով չեմ կարծում, որ մեզ ավելի լավ կզգայինք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930