Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հիմա հիշում «Չենք լռելու», «Արարում եմ», «Հիմա» նախաձեռնությունների մասին. «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2015 10:24

Արդեն կորցրել ենք տարբեր նախաձեռնությունների, ճակատների, դաշինքների, շարժումների հաշիվը։ Դրանք ծնվում ու մեռնում են մեկ օրվա կյանք ունեցող թիթեռնիկների նման։ Դրանցից շատերի մասին թերեւս միայն նախաձեռնողներն են հիշում, մեկ-մեկ էլ՝ շատ լավ հիշողություն ունեցող լրագրողները, որոնք, դրանց ծննդի մասին լսելով, արագ ոգեւորվում են, վազում լուսաբանելու՝ հույս ունենալով, որ այս մի նախաձեռնությունը, այս շարժումը վերջապես երկար կյանք կունենա եւ ինքն էլ կյանք կպարգեւի։ Նոր մտքի, ինչ-որ փոփոխության, կենսունակ մի միավորի հիմք կդառնա։

Ավաղ, ոգեւորությունը շատ կարճ է տեւում։ Հաճախ «նորածինը» շատ կարճ է ապրում, երբեմն անգամ «մեռած է ծնվում»։

Ո՞վ է հիմա հիշում «Չենք լռելու», «Արարում եմ», «Հիմա», «Բանակն իրականում», «Մենք ենք այս քաղաքի տերը», «Դուրս մեր գրպանից», բնապահպանական եւ այլ նախաձեռնությունները, որոնք ասուպի պես փայլատակեցին եւ մարեցին կամ շատ հազվադեպ են հիշեցնում իրենց մասին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930