Լրահոս
Օրվա լրահոսը

Նաեւ ՀԱՊԿ զենքով է Ադրբեջանը սպառնալիք ստեղծում մեր սահմանների եւ տարածքային ամբողջականության համար. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 09,2015 11:05

Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-ը սահմանում է, որ «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով», իսկ հոդված 4-ը՝ «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ»։

Հասկանալի է, իհարկե, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկիրը Ադրբեջանի կողմից պարբերաբար նման սպառնալիքների է ենթարկվում, բայց, ինչպես գիտենք բոլորս՝ ՀԱՊԿ-ն պայմանագրով նախատեսված որեւէ գործողություն չի ձեռնարկում։

Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն էլ նշանակում է, որ պաշտոնական Երեւանը նույնպես համարում է, որ ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում։

Հայաստանի լրատվական, վերլուծական դաշտի համար սա, իհարկե, նորություն չէ, որովհետեւ երկար տարիներ բազմաթիվ վերլուծաբաններ խոսել են այն մասին, որ ՀԱՊԿ-ն իր վերը նկարագրված գործառույթների իրագործման տեսակետից չի կարող արդյունավետ լինել։ Հենց թեկուզ այն պատճառով, որ կազմակերպության անդամ բոլոր երկրները սերտ քաղաքական եւ առեւտրատնտեսական կապեր ունեն Ադրբեջանի հետ, իսկ ՀԱՊԿ երկրներ կան, որ զենք են վաճառում այդ Ադրբեջանին։ Այսինքն՝ նաեւ ՀԱՊԿ զենքով է Ադրբեջանը սպառնալիք ստեղծում մեր սահմանների եւ տարածքային ամբողջականության համար։

Նկատի ունենք՝ հարցը ՀԱՊԿ-ում բարձրացնելու՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների խոստումներն իրականում անհեռանկար եւ անպտուղ մի պրոցես են դառնալու։ Լավագույն դեպքում, այն էլ՝ լավագույն դեպքում, ՀԱՊԿ-ն մի գոլ հայտարարություն կընդունի, որի իմաստը ոչ թե Հայաստանին պաշտպանելը կլինի, այլ ընդհանուր կայունության ու խաղաղության կոչերը։ Այս իմաստով շատ ավելի կարեւոր մի հարց կա. ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը, եթե հանկարծ պարզվի, որ ՀԱՊԿ իր գործընկերները Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւից ստացած տեղեկատվությանն ավելի են վստահում, քան իրենցից ստացած տեղեկատվությանը։ Այս պարագայում ինչ է, սառեցնելո՞ւ է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930