Լրահոս
Օրվա լրահոսը

Օդամղիչ զենքերից կատարվող միջազգային մրցաշարին Հայաստանից մասնակցում է 10 մարզիկ

Հունվար 29,2016 10:15

Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկեց օդամղիչ զենքերից կատարվող միջազգային մրցաշարը (IWK – INTERNATIONAL AIR GUN COMPETITION), որին Հայաստանից մասնակցում է 10 մարզիկ:

Երեկ` հունվարի 28-ին, 10մ, օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց երիտասարդների պայքարում 56 մրցակցից Զավեն Իգիթյանը խոցել է 573 միավոր և 6-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, սակայն եզրափակչում Զավենին չի հաջողվել բարելավվել դիրքերը: Զավեն Իգիթյանը եզրափակիչ 8-նյակում մրցելույթն ավարտել է` գրավելով 7-րդ տեղը: Նույն վարժությունում հանդես եկող Հայաստանի մյուս մասնակիցը ` Բենիկ Խլղաթյանը, գրավել է 28-րդ տեղը` խոցելով 561 միավոր:

10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, տղամարդկանց վարժությունում 85 մրցակցից Սուրեն Բերյանը գրավել է 17-րդ տեղը` խոցելով 626,4 միավոր, Հրաչիկ Բաբայանը 626,0 միավորով գրավել է 20-րդ տեղը, Քրիստիան Լաուերը 618,5 միավորով` 70-րդ:
10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, երիտասարդների պայքարում 61 մրցակցից Վրեժ Թորոսյանը գրավել է 22-րդ տեղը` խոցելով 618.3 միավոր, ինչը ռեկորդային է նրա համար: Նույն վարժությունում հանդես եկող մեր մյուս մասնակիցը ` Հայկ Բաբայանը, գրավել է 45-րդ տեղը` խոցելով 612.8 միավոր:

10մ, օդամղիչ ատրճանակ, 40 կրակոց մեծահասակների պայքարում 74 մրցակցուհուց Էլմիրա Կարապետյանը գրավել է 59-րդ տեղը` խոցելով 369 միավոր:
Այսօր կմեկնարկի 10մ, օդամղիչ հրացան, 40 կրակոց կանանց վարժությունը, որտեղ հանդես կգան Իրինա Լաուերը (Աղաջանյան) և Մարիամ Միքայելյանը: Երիտասարդների պայքարում հանդես եկող Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը, Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը նույնպես այսօր կկրկնեն վարժությունները:
Հայաստանի հրաձգության հավաքական թիմը միջազգային մրցաշարին մասնակցում է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:

Մրցաշարը 2 մեկնարկով է, մարզիկները կկրկնեն վարժությունները:
Մյունխենյան միջազգային մրցաշարը մարզիկների մասնակցությամբ և մրցման կազմակերպվածությամբ չի զիջում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Այն միջազգային լուրջ ստուգատես է փետրվարի 22-28-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:

Մրցման արդյունքները կարող եք տեսնել  հրաձգության միջազգային կայքերում:

ՀՀՖ մամուլի քարտուղար Լ. Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031