Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց այս պառակտվածությունն է իշխանության հաղթանակի գրավականն ու հույսը. «Հրապարակ»

Մարտ 02,2016 10:28

«Եթե անգամ Մարտի 1-ն ի զորու չէ համախմբել մեր ընդդիմությանը, ապա անիմաստ է հույս փայփայել, որ երբեւէ, հատկապես ընտրությունների շեմին նրանք կմիավորվեն։ Թվում է՝ Մարտի 1-ի խորհուրդը, 2008-ին կրած կորուստները, զոհվածների հարազատներին ապրումակցելու ձգտումը պետք է ստիպեին, որ ընդդիմադիր ուժերը մի կողմ դնեին իրենց մանր-մունր տարաձայնությունները եւ տարվա մեջ այս մեկ օրը գոնե իրար կողքի կանգնեին, իրար հետ հիշեին ու խորհեին։

Բայց նախնական բանակցությունները՝ համատեղ հանրահավաք հրավիրելու մասին, կարելի է ասել, ձախողվեցին, եւ յուրաքանչյուր ուժ առանձին նշեց այս օրը՝ Մյասնիկյանի արձանի մոտ, ապա Ազատության հրապարակ գնալով անջատ-անջատ։

Իսկ մինչ այդ էլ իրար մեղադրելով համաձայնության չգալու, միմյանց առաջ խոչընդոտներ հարուցելու, կեսից ծրագրերը փոխելու, Մարտի 1-ը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։ Հենց այս պառակտվածությունն է իշխանության հաղթանակի գրավականն ու հույսը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031