Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրամբարում հայտնաբերվել է 22-ամյա երիտասարդի դի

Հունիս 06,2016 09:59

2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 15-ին, Սիսիանի ՀՓՋ-ից հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի «Սպանդարյան» ջրամբարում մարդ է խեղդվել:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գրիգորյանի գլխավորությամբ, Սիսիանի ՀՓՋ-ի մարտական մեկ հաշվարկ:

Նախնական տվյալներով` հունիսի 4-ին` ժամը 13:30-ի սահմաններում, 1994 թ. ծնված Միքայել Մկրտչյանը ջրախեղդ է եղել «Սպանդարյան» ջրամբարում լողալիս: Որոնողական աշխատանքների արդյունքում՝ ժամը 16:40-ին, հայտնաբերվել է երիտասարդի դին և ջրից դուրս հանվել:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930