Լրահոս
Օրվա լրահոսը

Մերօրյա ավերակները Արտավազդի մոտ «տարան»

Հունիս 15,2016 10:37

Այս սյուրռեալիստական պատկերը հիշեցնում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության»  այն դրվագը, երբ Արտաշես Ա արքայի մահից հետո նրա որդի Արտավազդը նախանձելով հոր փառքին` դժգոհել էր. «Երբ դու գնացիր,/ Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,/ Ես այս ավերակների վրա/ Ո՞ւմ թագավորեմ»:

Լուսանկարում պատկերված ավերակներին, որ վերաբերում են
ոչ թե մ.թ.ա. 2-րդ դարին, այլ մեր օրերին, հանդիպել ենք Աշտարակ քաղաքի կենտրոնում: Բարեբախտաբար, քաջքերը չկային, ինչպես ավանդապատման մեջ, որ զարմացած անցորդներին Արտավազդի ճակատագրին արժանացնեին ու արգելափակեին Մասիսի քարանձավում, դրա համար էլ շատերը լուսանկարվում էին լքված տան առաջ «բազմած» կահույքին նստած` գուցե երազելով նկարահանվել որեւէ պատմական ֆիլմում կամ գոնե տեսահոլովակում:
Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

15.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930