Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության խորհուրդի և ՏՀՏ գործատուների միության համագործակցության հեռանկարները

Սեպտեմբեր 02,2016 10:47

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՏՀՏ գործատուների միության նպատակները, խնդիրներն ու նախաձեռնությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման և երկրի կիբեռանվտանգության ամրապնդման հարցերին։

Քննարկվել են նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի և ՏՀՏ գործատուների միության համագործակցության հեռանկարային ուղղությունները:

Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Անվտանգության խորհրդում համապատասխան ոլորտային քննարկումների ժամանակ ներգրավել նաև ՏՀՏ գործատուների միության մասնագետներին:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930