Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարականը պետք է այս կոնտեքստում տեսնել. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 09,2016 10:56

Բարձրաստիճան որեւէ հայաստանցի պաշտոնյա՝ լինի վարչապետ, նախարար, երբեւէ իր կամքով հրաժարական չի ներկայացրել։ Ամեն դեպքում, նման նախադեպ չկա։

Վարչապետին աշխատանքից ազատում է նախագահը։ Այս անգամ էլ Հովիկ Աբրահամյանի թախծոտ, ոմանց կարծիքով՝ անգամ թաց աչքերը վկայում էին, որ նա վարչապետի աթոռը թողնում է ծանր ապրումներով, ամենեւին ոչ սեփական նախաձեռնությամբ։ Եվ որ նրա կամավոր ստանձնած՝ «հասարակությունում եղած անջրպետները հաղթահարելու առաքելությունը» պահանջարկ չի վայելում։

Հայաստանում ղեկավար պաշտոնում աշխատանքի նշանակվելու գլխավոր, սակայն չգրված պայմանն է՝ որեւէ քայլով չվնասել ընդհանուրի (խմբի, կլանի) շահերին։ Հասկանալի է, որ այս իշխանությունը՝ ողջ կազմով, բաղկացած է մարդկանցից, որոնք անձնական պատասխանատվություն չեն ստանձնում, թեեւ ձեւացնում են, թե նման հնարավորություն կցանկանային ունենալ, սակայն, ինքներդ եք հասկանում, ՆԱ (հայացքը պայմանականորեն ուղղում են Բաղրամյան 26-ի ուղղությամբ) է որոշում ԱՄԵՆ ԻՆՉ։ Ինչպես Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Հայաստանում եւս ամեն ինչ որոշում է մեկ մարդ։ Եվ պաշտոնի համար կաշառք տված նախարարներն ու այլ պաշտոնյաները գիտեն՝ ինչի համար են մտել համակարգ եւ նաեւ գիտեն՝ հրաժարական տալ՝ կնշանակի հրաժարվել խաղի ընդունված կանոններից։ Այսինքն՝ դավաճանել կլանին։

Այնպես որ, Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պետք է հենց այս կոնտեքստում տեսնել։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Բարձրաստիճան որեւէ հայաստանցի պաշտոնյա՝ լինի վարչապետ, նախարար, երբեւէ իր կամքով հրաժարական չի ներկայացրել։ Ամեն դեպքում, նման նախադեպ չկա։

    Որքանով որ ես եմ տեղյակ, այդպիսի նախադեպ կա: Կրթության նախարար Արեգ Գրիգորյանը միակ նախարարն էր, որ կամովին հրաժարական տվեց այն բանից հետո, երբ վարչապետությունից հեռացավ Վազգեն Մանուկյանը: Իմ ընկալմամբ Արեգ Գրիգորյանը մաքուր պաշտոնյա էր:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930