Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ կթվա, որ պարոն Շիրխանյանը կատարյալ առողջական վիճակում է, նույնիսկ կարող է ֆուտբոլ խաղալ». Հայկ Ալումյան

Հունվար 21,2017 17:54

ՊՆ նախկին փոխնախարար, անազատության մեջ գտնվող Վահան Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, ամեն ինչ արվում է, որ նրա վիճակը վատանա:

«Լինելով առողջ, նախանձելի առողջական վիճակում կալանավորվեց 2015 թվականին դեկտեմբերի տասնիննին ու այդ օրվանից դարձել է  հաշմանդամ, ոչ թե մեկ կամ երկու առողջական խնդիրներ ունի, այլ՝ բազմաթիվ: Առողջական բոլոր խնդիրները ձեռք է բերել կալանավորման այս ընթացքում:

Եթե նրան միտումնավոր չեն հասցրել այս վիճակին, ապա լավ պատկերացնելով այսօրվա վիճակը՝ միտումնավոր թույլ են տալիս, որ նրա վիճակը գնալով վատանա: Նա ունի ողնաշարի լուրջ խնդիր, ԿՏ հետազոտությունների ժամանակ էլ դա հաստատվեց»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ նրա` բոլոր նրանք, որոնք հրահանգներ են տալիս՝ ում կալանավորել, ում բաց թողնել, որոնք կայացնում են այդ որոշումները, որոնք անտանելի պայմաններն են ստեղծում ՔԿՀ-ում, թող չկարծեն՝ միշտ լինելու են հրահանգներ տվողների, կալանավորողների ու կալանքի տակ պահողների կարգավիճակում. «Մի օր կարող են իրենք հայտնվել կալանավորվածների կարգավիճակում, ինչի հավանականությունը բավականին բարձր է»:

Փաստաբանի խոսքով, Վահան Շիրխանյանին ցուցաբերված բուժօգնության վերաբերյալ արդեն հատորներ են կազմվել. «Եթե կարդաք իրենց եզրակացությունները, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկի բուժծառայության աշխատակիցը տեղեկացնում է դատարանին կամ ինձ է ինչ-որ պատասխաններ գրում, ձեզ կթվա, որ պարոն Շիրխանյանը կատարյալ առողջական վիճակում է, նույնիսկ կարող է ֆուտբոլ խաղալ Հայաստանի հավաքականի հետ, բայց եթե մի կողմ թողնենք իրենց թղթերը, իրականությունը մեր աչքի առաջ է, և մենք տեսնում ենք, որ նա գնալով ավելի ու ավելի վատանում է»։ Փաստաբանն ասաց, որ Արդարադատության նախարարությանն առընթեր հասարակական դիտորդական խումբը դեկտեմբերի ավարտին փաստաթուղթ է ներկայացրել, որտեղ գրված է, որ իրենց մտահոգում է հատկապես այն, որ, թեև բժշկական փաստաթղթերից հետևում է, որ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, սակայն ակներևաբար նրա վիճակը գնալով վատանում է։

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թվականին: Նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:  Վերջերս նրան եւս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ որ քեզ լսենք,
    թվում է թէ քո հաճախորդը արդէն մահացել է… ամիսներէ ի վեր…
    մի քանի անգամ…

    երեվի – Վերնիսաժից – նաեւ բժիշկի վկայական ես ձեռք բերել… մասնագէտ բժիշկ անշուշտ…

    իսկ օրինական գետնի վրա,
    որեվէ բան ունե՞ս ասելիք, պարոն «փաստաբան»…

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031