Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Ազատ Արշակյանի՝ Սերժ Սարգսյանն ասել է. «մեզ չի օգնի, բայց եթե ստացվի, կողջունի». «Հրապարակ»

Հունվար 26,2017 11:44
azat ar

Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի ձեւավորած թիմը՝ «Միասնական Արմենիան», առաջիկա ընտրություններում աջակցելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ու նրա ձեւավորած դաշինքին։ Ալեքսանյանի թիմից է նաեւ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նա եւ Ալեքսանյանը 2016-ի ամռանը ոչ պաշտոնական հանդիպում էին ունեցել Սերժ Սարգսյանի հետ։

Նախընտրական այս ֆոնին հետաքրքրվեցինք Ազատ Արշակյանից՝ ո՞րն էր նախագահական գնալու նպատակը, գուցե գնացել էին ընտրություններին ընդառաջ «դաբրո» ստանալո՞ւ։

«Նպատակն Ազգային ժողովում երկրորդ պալատ ստեղծելու մեր ծրագիրն էր։ Այդ հարցով մենք եղել ենք նաեւ Բակո Սահակյանի մոտ։ Սերժ Սարգսյանին մենք ասացինք, որ գիտեինք՝ Դուք էլ եք նման ծրագիր ունեցել, հիմա ուզում ենք, որ մեզ օգնեք։ Ինքն էլ ասաց, որ ծրագրին ծանոթ է, մենք առաջինը չենք, որ բարձրաձայնում ենք այդ մասին, ինքը մեզ չի օգնի, բայց եթե ստացվի, կողջունի։ Մենք ընդամենը այդ մասին տեղյակ պահեցինք նրան, ձեռք սեղմեցինք ու հեռացանք։ Քաղաքական խնդիրներ չենք քննարկել»,- ասաց պարոն Արշակյանը։

– Պարոն Արշակյան, Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր  դաշտ տեղափոխվելու վերաբերյալ երկու իրարամերժ կարծիք կա. մեկը, որ Օհանյանն իր դաշինքով Սերժ Սարգսյանի պրոյեկտն է։

– Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի պրոյեկտը չէ։ Ես շատ կուզենայի, որ դա լիներ Սերժ Սարգսյանի պրոյեկտը։ Սերժ Սարգսյանն ինքը պետք է Հայաստանը տաներ արմատական բարեփոխումների՝ վերեւից։ Ու մենք բոլորս, ես սիրով կմտնեի այդ պրոյեկտի մեջ՝ արմատական բարեփոխումներ իրականացնելու Հայաստանում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031