Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների ընտանիքները բնակարաններ կստանան, իսկ զորացրված զինծառայողներին սոցիոլոգ կայցելի (Տեսանյութ)

Հունիս 28,2017 11:09

Մինչեւ տարեվերջ կլուծվի զոհված զինծառայողներին բնակարան տրամադրելու խնդիրը: Այս մասին այսօր Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարար Վիգեն Սարգսյանը:

«Կուտակված հերթագրում կար՝ անգամ 92 թվականի զոհվածների ընտանիքներն են հերթում: Այդ ծրագրին, կարծում եմ, պակասում էր թափանցիկությունը եւ իրազեկվածությունը: Ոչ թե երեք տարում, այս մինչեւ այս տարվա վերջ ամբողջությամբ լուծելու ենք բնակարանների հարցը: Դա վերաբերում է նաեւ առաջին կարգի հաշմանդամ-անօթեւան զինծառայողներին»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ գուցե հաջորդ տարի երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդրին էլ արդեն անդրադառնան: Նախարարն ասաց, որ մեծ ուշադրություն են դարձնելու նաեւ սահմանամերձ համայնքների խնդիրներին. «Այս օրերին իմ հանձնարարությամբ ՊՆ առաջին տեղակալն աշխատում է միջազգային կառույցների հետ, որոնք սահմանամերձ համայնքներում ծրագրեր են իրականացնել: Փորձում ենք հասկանալ, թե որտեղ եւ որ խնդիրը պետք է լուծել առավել արագ ու արդյունավետ: Մի դեպքում պատնեշների եւ թաքստոցների կառուցման մասին է խոսքը, մյուս դեպքում՝ ճանապարհների բարեկարգման:

Նախարարն ընդգծեց նաեւ «Դիտակետ» ծրագրի կարեւորությունը. «Այս զորացրման ժամանակ յուրաքանչյուր զորացրվածի տուն գալու է սոցիոլոգը՝ հիսուն հարցով: Հարցումը լինելու է բացարձակապես անանուն, միայն ֆիքսվելու է զորամասը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930